Օլեգ Տաբակովին ծանր վիճակում տեղափոխել են հիվանդանոց
ԽՍՀՄ ժողովրդական դերասան, «Տաբակերկա» թատրոնի ղեկավար Օլեգ Տաբակովը ծանր վիճակում տեղափոխվել է Մոսկվայի Պիրոգովի անվ. №1 կլինիկական հիվանդանոց: Այդ մասին հայտնում է «Лента.ру»-ն:
Նշվում է, որ 82-ամյա դերասանը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Zham.am

