2024-ը դարձնել ամոթից ազատվելու տարի. Արեգնազ Մանուկյան
Դիտել նաև
Հայտնի է՝ երբ կվառվեն գլխավոր տոնածառի լույսերը
18 մլն դրամ քաղցրավենիքի նվեր փաթեթների համար
«Պարզվում է, որ...» կամ՝ էլ ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում
Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ)
Մեր արտաքին քաղաքականության նպատակը կարծես մեր ընկերներին մեզ թշնամի դարձնելը լինի․ Լևոն Քոչարյան (տեսանյութ)
Խորհրդարանի պատգամավոր, «Հայաստան» խմբակցության անդամ Արեգնազ Մանուկյանը գրել է. «Տոնական տրամադրություն, բնականաբար, չկա։ 2020-ից հետո մենք սգո տարիներ ենք ունենում։ Կեղծ բարեմաղթանքները պարզապես ծիծաղելի են։ Բաժակաճառերի ժամանակը վաղուց անցել է։
2023-ը փակում ենք ամոթի խարանը ճակատներիս․ Արցախն ընկավ։ Ու քանի դեռ Նիկոլ Փաշինյանն է իշխանության, ամբողջ աշխարհը մեզ ընդամենը խղճալու է ու հաստատ չի հարգելու։
Նիկոլ Փաշինյանին քննադատելն արդեն անիմաստ է դարձել․ նա այն է, ինչ կա։ Ովքեր հասկացել են, թե ինչն ինչոց է, լրացուցիչ բացատրության կարիք չունեն։ Ովքեր չեն հասկացել, անհույս են։
Բոլորիս խնդիրը պետք է լինի 2024-ն ամոթից ազատվելու տարի դարձնելը»։