Պուտինը շնորհավորել է Հայաստանի նախկին նախագահներ Քոչարյանի եւ Սարգսյանի Ամանորն ու Սուրբ Ծնունդը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է օտարերկրյա պետությունների եւ կառավարությունների նախկին ղեկավարներին, տեղեկացրել է Կրեմլի պաշտոնական կայքը։
Մասնավորապես, Պուտինը շնորհավորել է Հայաստանի երկրորդ եւ երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին, ինչպես նաեւ Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւին։
Ավելի վաղ տեղեկություն տարածվեց, որ Պուտինը շնորհավորել է նաև Փաշինյանին ու Խաչատուրյանին:
Աղբյուր՝ News.am