Զախարովան Փաշինյանին մեղադրել է ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրության հարցում «բառային աճպարարության» մեջ ՔՊ-ն ուզում է գլխшտել խմբակցություններն ու անցկացնել իր սահմանադրական օրինագիծը. Սերժ Սարգսյան Ազատություն «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ, քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանին և բոլոր քաղբանտարկյալներին
Եթե Թրամփն ու իր դաշնակիցները փորձեն հատել Իրանի կարմիր գիծը՝ կկnտրենք նրանց ոտքերը․ ՀՀ-ն հաստատել է «Զանգեզուրի միջանցքի» կառուցումը․ ի՞նչ է սա նշանակում․ Իրանի նախկին ԱԳ նախարար Փաշինյանը՝ Կիմ Չեն Ընի և Ուրսուլա ֆոն դեր Լայենի «խառնուրդ»-ն է. Երվանդ Բոզոյան Ողջունում եմ, որ ընդդիմությունը համախմբման ճանապարհ է բռնել, բարդ պրոցես է. Արմեն Աշոտյան Փաշինյանի միակ գործիքը բռնությունն է, արյուն էլ կփորձի թափել․ Ստալինի օրոք գիշերն էին մարդկանց տները մտնում, հիմա՝ առավոտը 6:30-ին․ Ստեփան Դանիելյան Ինչո՞ւ են աղմկում ադրբեջանցիները ամերիկյան ընտրությունների արդյունքների պատճառով Ոսկու գինը ԱՄՆ-ի միջանկյալ ընտրությունների արդյունքում աճեց. ինչո՞ւ Քաղբանտարկյալ Սամվել Կարապետյանը վերստին կալանավորվեց. Ալիևը թուլացնում է Հայաստանը դրսից, իսկ Փաշինյանը՝ ներսից․ «Ուժեղ Հայաստան» Ժողովրդին ուզում են ասել ՝ «նստե՛ք տեղներդ», որ իրենց մութ գործն անեն․ Նարեկ Կարապետյան Հայաստան համակենտրոնացման ճամբարի առօրյան. Սամվել Կարապետյանը քննչական կոմիտեում է, նրան նորից ձերբակալել են Bloomberg.  Սենսացիա . Դեմոկրատները կստանան Կոնգրեսի երկու պալատների վերահսկողությունը Պատերազմ Արցախում
Հայաստանն ընտրում է Եվրոպայի հետ ավելի սերտ կապերի ուղին․ Մարթա Կոս Զախարովան Փաշինյանին մեղադրել է ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրության հարցում «բառային աճպարարության» մեջ Եթե Թրամփն ու իր դաշնակիցները փորձեն հատել Իրանի կարմիր գիծը՝ կկnտրենք նրանց ոտքերը․ ՀՀ-ն հաստատել է «Զանգեզուրի միջանցքի» կառուցումը․ ի՞նչ է սա նշանակում․ Իրանի նախկին ԱԳ նախարար Փաշինյանը՝ Կիմ Չեն Ընի և Ուրսուլա ֆոն դեր Լայենի «խառնուրդ»-ն է. Երվանդ Բոզոյան Փաշինյանական ռեժիմի «ԱԱԾ պադվալ» խոշտանգարանում այլևս ազատ խցեր չկա՞ն, արագորեն ընդարձակում են «ապարտամենտները», շինարարություն են անում․ «Հրապարակ» Սև ամպեր՝ դատավոր Մասիս Մելքոնյանի գլխին․ «Ժողովուրդ» «Թուրքական միջանցքի»՝ ԹՐԻՓՓ-ի հարցով ԱԺ-ն արտահերթ նիստ կգումարի. կառավարության առաջարկը Ձեզ ոչ ոք չի ուզում բժժացնել, ձեզնից հարցերի պատասխաններ են ուզում․ Քրիստինե Վարդանյանը՝ Միրզոյանին Նոյեմբերի 9-ին՝ պատերազմի ավարտի տարելիցին, Փաշինյանը ուզում է մեկնել իր շատ սիրելի Թուրքիա Ունենք ազգային համախմբման նպատակ և մտավորականների հետ հանդիպումն անչափ կարևոր էր․ Աննա Գրիգորյան Որքան էլ փորձ արվի արդարադատությունը դարձնել ընտրովի, օրենքի գերակայության սկզբունքը պետք է մնա անսասան. Իվետա Տոնոյան Բանտի դռները պետք է բացվեն. մեր երկրի խնդիրները մեծ են, իսկ մարդկային կապիտալը՝ սահմանափակ. «Այլընտրանքային նախագծեր» խումբ Մենք երկրի կորստի առաջ ենք. Աննա Մայիլյան «Միասնության թևեր». Պատրաստ ենք մասնակցելու հիմնված համախմբման նախաձեռնություններին Պետք է շատ ռեալ խոսել, հասկանալ՝ որոնք են մեր հաջորդ քայլերը, ինչ պետք է անենք. Արման Նավասարդյան Ողջունում եմ, որ ընդդիմությունը համախմբման ճանապարհ է բռնել, բարդ պրոցես է. Արմեն Աշոտյան ՔՊ-ն ուզում է գլխшտել խմբակցություններն ու անցկացնել իր սահմանադրական օրինագիծը. Սերժ Սարգսյան Կալանավորված Հայաստան Ալիևի ինչի՞ն է պետք Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելը... Ազատություն «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ, քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանին և բոլոր քաղբանտարկյալներին Տեսնում է, որ ձեռից գնում է. Փողոցային պայքարի սցենար չենք քննարկել. Հրանտ Բագրատյան Հանրաքվեն արդեն եղել է, ժողովուրդն այդ մանդատը Փաշինյանին չի տվել. Լևոն Զուրաբյան Ժամանակն է միավորվելու՝ հանուն Հայաստանի անկախության պահպանման. Սամվել Կարապետյան Երևանում 5-ամյա տղան ընկել է 3-րդ հարկից և մահացել Փաշինյանի միակ գործիքը բռնությունն է, արյուն էլ կփորձի թափել․ Ստալինի օրոք գիշերն էին մարդկանց տները մտնում, հիմա՝ առավոտը 6:30-ին․ Ստեփան Դանիելյան Սկսվեց Դոնալդ Թրամփի «կաղ բադի» նախագահության շրջանը. Սուրեն Սարգսյան Հանրային աջակցություն չկա, մնում են ռեպրեսիաները. ոչ մի աղերս օրենքի, օրինականության և ժողովրդավարության հետ. «Փաստ» Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աջակցությունը վայելող թեկնածուները համոզիչ հաղթանակներ են տարել Հուսով եմ նաև, որ ՌԴ մեր գործընկերների հետ կհաջողվի համակողմանիորեն քննարկել և առողջացնել մեր հարաբերությունները. Միրզոյանը «կուտ» է տալիս Ինչո՞ւ են աղմկում ադրբեջանցիները ամերիկյան ընտրությունների արդյունքների պատճառով

Կորցնելով Արցախը՝ Հայաստանը կորցրել է իր անկախությունը. Վահրամ Աբաջյան (տեսանյութ)

ԱՄՆ-ն և Ռուսաստանը կարծում են, որ խաղաղության շնորհիվ կկարողանան ամրապնդել իրենց ներկայությունը մեր տարածաշրջանում: Alpha News-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Մեծ Բրիտանիայում Հայաստանի նախկին դեսպան Վահրամ Աբաջյանը:
«ԱՄՆ-ն և Ռուսաստանը, թեև հակառակ դիրքերից, բայց հետաքրքված են, որ տարածաշրջանում տիրի խաղաղություն: Նրանցից ամեն մեկը կարծում է, որ այդ խաղաղության շնորհիվ կկարողանան ամրապնդել իրենց ներկայությունն այդ տարածաշրջանում և իրականացնել իրենց քաղաքական նպատակները:
Խոսելով «Խաղաղության պայմանագրի» մասի՝ նշեմ, որ դեպքերի զարգացումները փաստում են՝ այդպես էլ պետք է լինի: Նման տրամաբանությունը նոր չէ և սկսվել է առաջին նախագահի ժամանակներից, երբ մեր հաղթանակը վերածվեց ինչ-որ կիսատ-պռատ զինադադարի: Սրանք առաջին նշաններն էին, որ պետք է լինի, այսպես կոչված, խաղաղություն: Դա ձեռնտու է և՛ մեծ տերություններին, և՛ Թուրքիային ու Ադրբեջանին, և՛ Հայաստանի իշխանություններին: Հիմա թե որքանով է այդ խաղաղությունը համապատասխանում հայ ժողովրդի ազգային շահերին, դա արդեն ուրիշ հարց է: Փաստորեն, այո՛, այդ խաղաղությունը պետք է լինի, և այն կարող է լինել մեկ ամսից, կես տարուց կամ մեկ տարուց, բայց դրանով պայմանագրի էությունը չի փոխվում»,- ասել է Աբաջյանը:
Նա նաև նշել է, որ կորցնելով Արցախը՝ Հայաստանը կորցրել է իր անկախությունը:

«Այսօր խաղաղությունը դեմագոգիա է հիշեցնում, քան թե իրական խաղաղություն: Դեմագոգիայի դեպքում առաջին հայացքից խոսողը ճշմարտությունն է ասում, բայց երբ խորանում ենք, այդ ճշմարտության մեջ կեղծիք ենք տեսնում: Իհարկե, լավ կլինի, որ Հայաստանի և իր հարևանների միջև սահմանվեն բնականոն հարաբերություններ, զարգանան տնտեսական, մշակութային կապերը: Դա կլինի խաղաղության անվտանգության լավագույն երաշխիք, բայց այստեղ հարցն այն է, թե ինչ գնով է դա արվում: Առաջին հերթին դա արվում է Արցախի գնով, և պետք չէ մոռանալ, որ Հայաստանն անկախության հասավ հենց Արցախյան շարժման միջոցով: Կորցնելով Արցախը՝ մենք կորցրինք մեր անկախությունը:
Ի՞նչ խաղաղության մասին կարող է խոսք լինել, երբ հրաժարվում ենք Արարատից, Եղեռնի զոհերի հիշատակը հարգելուց: Ստացվում է, որ ազգը զրկվում է իր ամբողջ ունեցվածքից՝ հպարտությունից, ազգային արժանապատվությունից, իր նախնիների ձայնից: Մենք պետք է վերականգնենք ազգային ոգին, առաջ մղենք ազգային գաղափարախոսությունը, որը կարտահայտվի սահմանադրական կտրուկ փոփոխություններով: Ցավոք, այս ամենի նախադրյալները ես դեռևս չեմ տեսնում»,- եզրափակել է նախկին դեսպանը:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>