ՔՊ-ականների եւ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը մոտ երկու ժամ է տեւել. մանրամասներ
Դիտել նաև
Դադարեցրեք «Կրեմլի» մասին ֆեյքեր հորինելը․ Զախարովան հերքում է ՌԴ-ի դեմ մեղադրանքները
Փաշինյանն անհանգիստ է իր անվտանգության ապահովման համար
«Մոսկվան քո արցունքներին կարծես էլ չի հավատում». Էդուարդ Շարմազանով
1 շիշ օղի, 4 տուփ պանիր, 3 հատ երշիկ․ ի՞նչ է նվիրել Մոսկվան Փաշինյանին
Չեմ հերքում, որ մայրիկիս եղել են հորդորներ սեփական դիմումի հիման վրա ազատվել․ Նիկոլ Փաշինյանի հետ բանավիճած կնոջ դուստր (տեսանյութ)
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ հայտնի դարձավ, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ԱԺ-ում տարեվերջյան ամփոփիչ հանդիպում է ունեցել վարչության նախագահ Նիկոլ Փաշինյանի հետ: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՔՊ-ականների եւ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը մոտ երկու ժամ է տեւել ու բարիդրացիական մթնոլորտում է անցել:
Իշխանական պատգամավորները Փաշինյանի հետ խոսել են կուսակցական հարցերից, ամփոփել են տարին ու քննարկել են նաեւ եկող տարվա իրենց անելիքները: Հանդիպման օրակարգի առաջնային հարցերից եղել է նաեւ Նիկոլ Փաշինյանի՝ երկար դադարից հետո ՌԴ վերջին այցը, որտեղ նա մի շարք քննարկումների է մասնակցել: Փաշինյանը, ընդհանուր առմամբ, դրական է գնահատել սանկտպետերբուրգյան իր այցը»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

