«Մեր հայ գործընկերների հետ ապաքաղաքականացված երկխոսություն ենք կառուցում». Զախարովա
Դիտել նաև
Զախարովան՝ Անդրանիկ Միհրանյանի՝ ՀՀ մուտքի արգելքի մասին. Տեսանյութ
Հռոմի ստատուտին միանալն ուղիղ վնաս է հասցնում ՀՀ-ՌԴ հարաբերություններին․ Զախարովա
Զախարովան հիշեցնում է Հունաստանին` Հայաստանին ռուսական զենք փոխանցելու իրավունք չունեն
«Զանգեզուրի միջանցք» տերմին մենք չենք օգտագործում․ Զախարովա
Հայաստանն ակտիվ մասնակցել է աշխատանքներին, սակայն չի ստորագրել նախագիծը․ Զախարովա
Մոսկվան աջակցում է հայ գործընկերների տրամադրվածությանը՝ շարունակելու հետագա արդյունավետ աշխատանքը: Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «Չնայած Հանրապետության ներկայացուցիչների՝ որոշ ոչ միանշանակ հայտարարություններին, մեր հայ գործընկերների հետ ապաքաղաքականացված երկխոսություն ենք կառուցում, ինչպես ԵԱՏՄ մյուս անդամների հետ:
Հայաստանի վարչապետը՝ ելույթ ունենալով դեկտեմբերի 25-ին Սանկտ Պետերբուրգում կայացած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում, հայտարարել է, որ Երևանը նպատակադրված է միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում ԵԱՏՄ շրջանակներում խնդիրների լիարժեք կատարմանը»,- ասել է Զախարովան: