Իշխանության և ժողովրդի միջև կա կարմիր հոծ գիծ․ «Մայր Հայաստանի» խորհրդանշական ակցիան (տեսանյութ)
Այսօր՝ դեկտեմբերի 26-ին, Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը բողոքի ակցիա իրականացրեց Երևանի քաղաքապետարանի դիմաց։ Երևանի ավագանու այսօրվա նիստի օրակարգում ընդգրկվել են նաև մի շարք տեղական տուրքերի ու վճարների թանկացման հարցեր։
«Մայր Հայաստանը» դեմ է այդ թանկացումներին, և տվյալ որոշումների ընդունումը կանխելու համար ավագանու ոչ իշխանական մյուս խմբակցություններին կոչ արեց կիրառել միակ գործուն միջոցը՝ բոյկոտը և քվորում չապահովը։ Այլապես նիստին մասնակցությունն ու անգամ դեմ քվեարկելը նշանակում է գործել հօգուտ իշխանության։
«Մայր Հայաստան» խմբակցությունը խորհրդանշական ակցիա իրականացրեց՝ կարմիր ժապավեն փակցնելով Երևանի քաղաքապետարանի մուտքի դիմաց՝ այդպիսով ընդգծելով, որ իշխանությունների և ժողովրդի միջև կա կարմիր հոծ գիծ և իշխանությունը գործում է ընդդեմ ժողովրդի շահերի։