Փաշինյանն ո՞ւմ կհանձնի... ԵԱՏՄ-ն
Հունվարի 1-ից Հայաստանն ստանձնելու է ԵԱՏՄ նախագահությունը: Այդ կապաւցությամբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հաջողություն է մաղթել Հայաստանին։ «Հունվարի 1-ից Ռուսաստանը Հայաստանին է փոխանցելու նախագահության գործառույթները։ Ցանկանում եմ հաջողություն մաղթել մեր հայ գործընկերներին ու բարեկամներին։ Բնականաբար, նրանց կտրամադրենք անհրաժեշտ աջակցություն»,- ասել է ՌԴ նախագահը՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստի ժամանակ։
Հաշվի առնելով, թե ինչ «հաջողություններ» է գրանցել Նիկոլ Փաշինյանը որպես ՀՀ վարչապետ, մնում է հետևել զարգացումներին, այն առումով, թե նա ո՞ւմ կհանձնի ԵԱՏՄ-ն:
Ի դեպ, նախքան ՀՀ վարչապետի պաշտոնում հայտնվելը Փաշինյանն ամեն կերպ քննադատում ու ծաղրում էր ԵԱՏՄ-ն, այն համարում Հայաստանի համար վնասաբեր կառույց: