Ինչու է ադրբեջանցիներին զայրացրել Թբիլիսիում բացված հայկական ցուցահանդեսը. Լուսանկարներ
Պաշտոնական Բաքուն բողոքի նոտա է հղել Վրաստանին այն բանի պատճառով, որ Թբիլիսիում բացված «Հայարտուն» կենտրոնում ցուցահանդեսին ներկայացրել էին նաև երիտասարդ ղարաբաղցի նկարիչների աշխատանքները: Սույն փաստը հիստերիայի մեջ է գցել Բաքվին, որտեղ զայրացած են, որ Վրաստանը թույլ է տալիս նման քայլ, որտեղ գովազդվում է ղարաբաղցի նկարիչների աշխատանքները:
«Վրաստանը, որը տուժած է անջատողականների կողմից, չպետք է թույլ տար նման ցուցահանդես», - նշում են ադրբեջանցիները:
Արձագանքելով Ադրբեջանի բողոքին` Վրաստանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Վրաստանը չի ճանաչում Լեռնային Ղարաբաղի անկախությունը, իսկ նման ցուցահանդեսի անցկացումը կապ չունի Վրաստանի պետության դիրքորոշման հետ:
Zham.am