Երևանը ստացել է խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ Բաքվի առաջարկները․ ՀՀ ԱԳՆ
Երևանը ստացել է խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ Բաքվի առաջարկները: Այս մասին հայտնել է ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
Հիշեցնենք՝ Բայրամովը հայտնել է, որ խաղաղության պայմանագրի վերաբերյալ առաջարկությունների հերթական փաթեթը պաշտոնական Բաքուն ստացել է Երևանից այս տարվա նոյեմբերի վերջին: «Մեկ ամսվա ընթացքում մեր կողմից մշակված առաջարկությունների փաթեթը ներկայացվել է Հայաստանին։ Գործընթացը շարունակվում է։ Կարծում եմ՝ հանդիպումները կկայանան 2024 թվականին»,- ասել էր Բայրամովը։