Այսօր դատարանն ամուսնալուծեց Ջիգարխանյանին և Ցիմբալյուկ Ռոմանովսկայային
Մոսկվայի դատարաններից մեկը բավարարեց Արմեն Ջիգարխանյանի հայտը` ամուսնալուծության մասին:
Այս մասին հաղորդում է Մոսկվայի Կունցևոյի դատարանի մամլո ներկայացուցիչ Դարիա Գալկինան: Ըստ նրա, Ջիգարխանյանի հայտը քննարկվել է փակ ռեժիմով: Վիտալինա Ցիմբալյուկ - Ռոմանովսկայան դեմ չի եղել:
Հիշեցնենք, որ տևական ժամանակ է, ինչ ողջ ռուսական հասարակությունը քննարկում է Արմեն Ջիգարխանյանի և նրա կնոջ աղմկահարույց վեճը, որտեղ հայտնի դերասանը մեղադրում է իր կնոջը` գողության և խաբեության մեջ:
Zham.am

