ՀԱՊԿ-ից դուրս մնալը ճանապարհ է դեպի շատ արյունալի պատերազմ. Բենիամին Մաթևոսյան Այս իշխանազավթը քրեակատարողական հիմնարկը սարքել է մահապատժի վայր. Աննա Մկրտչյան Դրսից մեզ պիտակավորում են «ագրեսոր», իսկ ներսում, իրոք, վերածվել ենք ագրեսիվ հասարակության. Վահե Հովհաննիսյան
Բողոք՝ թիվ 203 ավտոբուսի երթուղին փոփոխելու և մարդկանց հավելյալ ծախսի տակ գցելու ավինյանական որոշման դեմ Քաղաքական բանտարկյալների երեխաները հոգեբանական խոշտանգման են ենթարկվում. Ստեփան Դանիելյան Դեպի Եվրոպա ձգտող Հայաստանը Աֆրիկյան երկրների ստանդարտներից շատ քիչ է տարբերվում. Երվանդ Բոզոյան Քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց իրավունքների հարցերով հանձնաժողովի հրատապ ասուլիսը՝ Արսեն Գևորգյանի մահվան և ընդդիմադիրների նկատմամբ հալածանքների հարցերով ԱԺ արտահերթ նիստում ՔՊ-ականները, իրենք՝ իրենցով «քննարկում են» ԹՐԻՓՓ ծրագիրն առաջ մղելու համար նախատեսած փաթեթը Քրեակատարողական ծառայությունն արդարանում է կամ Արսեն Գևորգյանին մահվան հասցնելու խրոնիկան, ըստ ՔԿՀ-ի Աշխարհաքաղաքական «գործ» N1. Ասուլիս՝ երկրորդ նախագահի գրասենյակում «Ուժեղ Հայաստան»-ի ակցիան՝ Հայաստանում ԵՄ գրասենյակի դիմաց Պահանջում ենք իրավունքի գերակայություն, անկախ արդարադատություն, պետական հաշվետվողականություն և մարդու հիմնարար իրավունքների անվերապահ պաշտպանություն. »Կոմիտե 26» Արձագանք՝ Անդրանիկ Թևանյանի դատավարությանը Պատերազմ Արցախում
Բողոք՝ թիվ 203 ավտոբուսի երթուղին փոփոխելու և մարդկանց հավելյալ ծախսի տակ գցելու ավինյանական որոշման դեմ Ընդդիմության գլխավոր սխալը կլինի Փաշինյանի առաջարկին սպասելը և հետո միայն որոշելը, թե ինչպես արձագանքել դրան ՀԱՊԿ-ից դուրս մնալը ճանապարհ է դեպի շատ արյունալի պատերազմ. Բենիամին Մաթևոսյան Ընդդիմադիրները պատմական առաքելություն ունեն. Քրիստինե Վարդանյան Խոսել եմ Ադրբեջանի կողմից ՀՀ–ին պարտադրվող նոր սահմանադրության, արցախցիների խնդիրների մասին. Լևոն Քոչարյանը՝ ՄԱԿ–ում Սրբուհի Գալյանը և Աննա Վարդապետյանը բացարձակ անպատասխանատու ու ցինիկ վերաբերմունք են դրսևորում. Աննա Կոստանյան Գանգատից մինչև շտապօգնության գալը մի ժամ է անցել. դա ինֆարկտի համար մեծ ժամանակ է. Լարիսա Ալավերդյան Այս իշխանազավթը քրեակատարողական հիմնարկը սարքել է մահապատժի վայր. Աննա Մկրտչյան Քաղաքական բանտարկյալների երեխաները հոգեբանական խոշտանգման են ենթարկվում. Ստեփան Դանիելյան Պետք է սահմանափակել ՀԱՊԿ-ի գաղտնի փաստաթղթերի հասանելիությունը ՀՀ-ին. Բելառուսի ԱԳ նախարար Համբարձում Մաթևոսյանը պետբյուջեի հաշվին Նյու Յորքի հյուրանոցում 12,5 հազար դոլարով համար է վարձել Ատելության խոսք տարածող Փաշինյանին, կաթողիկոսի գլուխը ջարդել սպառնացողին բան չեն անում. Բարխուդարյան Դեպի Եվրոպա ձգտող Հայաստանը Աֆրիկյան երկրների ստանդարտներից շատ քիչ է տարբերվում. Երվանդ Բոզոյան ՀԱՊԿ-ի դեմ Հայաստանի պնդումները անհիմն են, փորձում են Ղարաբաղի պատասխանատվությունը բարդել Ռուսաստանի վրա. Վալենտինա Մատվիենկո Ո՞րն է ՀԱՊԿ-ի այլընտրանքը. Թուրքիա՞ն է. Էդուարդ Շարմազանով Պուտինը Ուիթքոֆի և Քուշների հետ կքննարկի ուկրաինական խնդրի լուծմանը տանող բոլոր հարցերը. Ուշակով Դրսից մեզ պիտակավորում են «ագրեսոր», իսկ ներսում, իրոք, վերածվել ենք ագրեսիվ հասարակության. Վահե Հովհաննիսյան Գեղարքունիքի մարզում շմոլ գազից թունավորման դեպք է գրանցվել. 5 հոգի, այդ թվում՝ 3 անչափահաս տեղափոխվել են հիվանդանոց «Փաշինյանի տարօրինակ շարժումները Անթալիայում». թուրքական մամուլի անդրադարձը Քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց իրավունքների հարցերով հանձնաժողովի հրատապ ասուլիսը՝ Արսեն Գևորգյանի մահվան և ընդդիմադիրների նկատմամբ հալածանքների հարցերով Երբ «հեղափոխությունը» խժռում է մարդկանց ճակատագրերն ու կյանքերը. «Փաստ» ԱԺ արտահերթ նիստում ՔՊ-ականները, իրենք՝ իրենցով «քննարկում են» ԹՐԻՓՓ ծրագիրն առաջ մղելու համար նախատեսած փաթեթը Հայաստանը թևակոխում է դաժան ճգնաժամի փուլ, որի տևողությունն ու հետևանքները նույնիսկ դժվար է կանխատեսել Ադրբեջանցիները Թոմիրիսին ներկայացնում են որպես երկրի առաջին կին կառավարիչ․ իրականությունն այլ է Բուլղարիայում ձվեր են նետել ֆոն դեր Լայենի ուղղությամբ Պեսկով. Մենք չգիտենք, թե ինչի է սպասում Փաշինյանը, բայց ակնհայտ է, որ Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին Հայաստանում մшhшպատի՞ժ ենք վերականգնել. Արամ Օրբելյան Աբու Դաբիում բանակցություններն ավարտվել են․ Թրամփի բանագնացները կմեկնեն Մոսկվա, ապա՝ Զելենսկու հետ հանդիպման Կենսաթոշակները չեն բարձրանա․ կառավարությունը փող չունի Քրեակատարողական ծառայությունն արդարանում է կամ Արսեն Գևորգյանին մահվան հասցնելու խրոնիկան, ըստ ՔԿՀ-ի

Փաշինյանական «բուտերբրոդ». երկու շերտ սուտ, մեկ շերտ՝ կեղծիք․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Պետք է անկեղծորեն խոստովանենք, որ Նիկոլ Փաշինյանն, այո, կարողացավ խառնել մեր ծրագրերը: Չնայած, ամբողջ երկրի ծրագրերն է վաղուց խառնել, մեր ծրագրերն ինչ է, որ չխառնի: Բանն այն է, որ այսօր որոշել էինք ձեզ ներկայացնել փաշինյանական ստերի ու կեղծ խոստումների հերթական «յոթնյակը»: Բայց նա նորից խոսեց, հարցազրույցեց՝ հիմնականում հերթական ստերն ու նախորդ ստերի հղկված ծաղկաքաղն արտանետելով լրահոս: Ուստի մենք էլ որոշեցինք թեթևակի ի մի բերել Արցախի թեմայով Նիկոլ Փաշինյանի հրապարակային կեղծիքների ու նենգախեղումների մի մասը:
Փաշինյանը, պետք է ասել, 2018-2020 թվականներին, այսինքն՝ իր պաշտոնավարման առաջին երկու-երկուսուկես տարվա ընթացքում Արցախի հարցի հետ կապված հիմնականում զբաղված է եղել երկու բանով. ա) ամեն կերպ տապալել ու փակուղի մղել բանակցային գործընթացը՝ լեգիտիմացնելով ադրբեջանաթուրքական տանդեմի ռազմատենչ մղումները, բ) հնարավորինս խարխլել թշնամական ագրեսիային դիմակայելու մեր ռազմական, քաղաքական, հասարակական կարողունակությունը: Սակայն այդ ամբողջ ժամանակահատվածում նա գերազանցապես բոլոր հրապարակային ելույթներում ցուցադրել է (հենց՝ ցուցադրել է) «ուլտրաոչմիթիզականություն», «գերհայրենասիրություն», արել է ճչան հայտարարություններ, որոնց սև մարգարիտը «Արցախը Հայաստան է, և՝ վերջ» ոչ իր արտահայտության բացականչումն էր 2019-ի օգոստոսին՝ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում ունեցած ելույթում:
Իսկ հաջորդող ժամանակահատվածում, այսինքն՝ իր կապիտուլյացիոն ստորագրությամբ ավարտված 44-օրյա պատերազմից հետո ու մինչև օրս Փաշինյանը, Արցախի հանձնումը գլուխ բերելուն զուգահեռ, կենտրոնացած է եղել իր՝ առաջին նախագահի խոսքերով՝ «ազգակործան-պատուհասային» գործունեությունն ու քայլերը հնարավոր ու անհնար ստերով, «կռուտիտներով» արդարացնելու վրա:
Փաշինյանի հիմնական թեզերից մեկն այն է, թե դեռևս 1991-ին կնքված Ալմա-Աթայի հռչակագրով (ըստ էության՝ ԽՍՀՄ «ապամոնտաժման» մասին հայտարարությունը) արդեն իսկ Արցախը առհավետ ճանաչվել է ադրբեջանական տարածք, Ադրբեջանի մաս, այնպես որ, ինքն այս հարցում ոչ մի մեղք չունի: Առիթ եղել է արդեն նշելու, որ այս «թեզը» չի դիմանում որևէ քննադատության: Նախ՝ Ալմա-Աթայի հռչակագիրը Արցախի խնդրի մասին չէր և չէ: Երկրորդ՝ այդ հռչակագրին Հայաստանը միացել է իր խորհրդարանի սահմանած և ընդունած վերապահումներով, որոնք հենց Արցախի խնդրով են պայմանավորված: Երրորդ՝ եթե Ալմա-Աթայի հռչակագիրը պիտանի լիներ հակամարտության կարգավորման համար, ապա նախորդած տասնամյակներում միջնորդներից, Հայաստանի, Արցախի, տո թեկուզ հենց Ադրբեջանի գլխավոր բանակցողներից մեկնումեկը գոնե կփորձեր հիմնվել այդ թղթի կտորի վրա:
Մինչդեռ նախորդած տասնամյակների ընթացքում ո՛չ Հայաստանը, ո՛չ Արցախը, ո՛չ էլ անգամ Ադրբեջանը, առավել ևս՝ ո՛չ ԵԱՀԿ-ն, ո՛չ ԵԱՀԿ Մինսկի խումբը, ո՛չ ԵԱՀԿ ՄԽ եռանախագահությունը, ի դեմս ԱՄՆ-ի, Ռուսաստանի ու Ֆրանսիայի, Ալմա-Աթայի հռչակագրի մասին ծպտուն իսկ չեն հանել: Այդ հռչակագիրը Նիկոլ Փաշինյանին էր խիստ անհրաժեշտ ու անհրաժեշտ էր բացառապես մեկ բանի համար. Արցախը թուրքերին հանձնելու իր «գործունեությունն» ինչ-որ կերպ արդարացնելու նպատակով: Նիկոլ Փաշինյանն ու նրա պաշտամունքին տրվածները, սակայն, «մոռանում» են մի քանի «աննշան» հանգամանք, եթե կարելի է ասել՝ «մանրուք»: Հընթացս թվարկենք այդ, այսպես ասած՝ «մանրուքներից» մի քանիսը: Բանն այն է, որ նախքան Ալմա-Աթայի հռչակագրի ընդունումը Արցախը հռչակել է իր անկախությունը, ինչի իրավունքը, որպես ԽՍՀՄ-ի վարչատարածքային միավոր, ուներ նույնքան, որքան այդ իրավունքն ունեին Ադրբեջանը կամ Հայաստանը:
Ու հռչակել է Արցախն իր անկախությունը այդ պահին գործող ԽՍՀՄ բոլոր օրենքներին լիովին համահունչ: Բացի այդ, 1992-ի սկզբից Ադրբեջանը ռազմական ագրեսիայի է դիմել իր ինքնորոշման անկապտելի իրավունքն իրացրած Արցախի դեմ, սկսվել են լայնածավալ մարտական գործողություններ, պարզ ասած՝ պատերազմ: Այդ պատերազմում հայությանը հաջողվել է հասնել հաղթանակի, իսկ 1994-ի մայիսի 11-ին կնքվել է հրադադարի համաձայնագիր՝ Ռուսաստանի երաշխավորությամբ ու միջնորդությամբ: Կարճ ասած՝ «Ալմա-Աթայի հռչակագրից» հետո տեղի են ունեցել ռազմական, աշխարհաքաղաքական այնպիսի գործընթացներ, որոնք գործնականում զրոյացրել են Փաշինյանի հիմնական կռվանի դերում դրված հռչակագրի՝ կոնկրետ Արցախին վերաբերող հանգամանքները: Փաշինյանը շարունակ հայտարարում է, թե ինչ էլ լիներ, էլի նույնն էր լինելու Արցախի ճակատագիրն, ու հայությունն Արցախը պահելու ոչ մի տարբերակ չուներ:
Բացարձակ կեղծիք է, որովհետև երեք տասնամյակ, քանի դեռ Փաշինյանը չէր դրվել ՀՀ ղեկավարի պաշտոնում, հայությունը կարողանում էր թե՛ պահել Արցախը, թե՛ զարգացնել այն, թե՛ ապահովել անվտանգությունը, իսկ Արցախն էլ, որպես առաջնագիծ, ապահովում էր ամբողջ Հայաստանի կայուն ու խաղաղ զարգացումը: Եթե Փաշինյանի ասածի գոնե 1 տոկոսը համապատասխաներ իրականությանը, ապա դրանից կհետևեր, որ գրեթե 30 տարի շարունակ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Ռուսաստանի նման գերտերությունները զբաղված էին ոչ մի բանով, մինչդեռ ամենևին այդպես չէ: Ավելին, Փաշինյանը վկայակոչում է, օրինակ՝ «Մադրիդյան սկզբունքները», որոնցով, իբրև թե, Արցախի կարգավիճակի հարց, ըստ Փաշինյանի կեղծախոսության, չէր էլ դիտարկվում: Մինչդեռ նույն այդ «Մադրիդյան սկզբունքներում» նախ՝ ոչ միայն չկար, այլև չէր էլ կարող լինել Արցախի ճանաչում՝ Ադրբեջանի կազմում, ավելին՝ միջազգայնորեն ընդունելի և երաշխավորվող էր դառնում Արցախի ինքնորոշման իրավունքը: Ինչ վերաբերում է, այսպես ասած, «Մեղրիի տարբերակին», որ փաշինյանական կեղծիքաքարոզչության ու նրա սատելիտների սիրելի անհեթեթություններից է, ապա հանրահայտ են թե՛ երկրորդ նախագահ Քոչարյանի հերքող հայտարարություններն այդ «տարբերակի» վերաբերյալ երազախաբ հայտարարությունների հետ կապված, թե՛ բուն իրականությունն է իր հունով հերքել, որ նման բան չկա, անկախ նրանից, թե ում մտքով ինչ է անցել կամ ով ինչ հիմարության է ուզում հավատալ:
Առհասարակ, ՀՀ բոլոր նախկին նախագահները կամ նրանց ներկայացուցիչները մեկ անգամ չէ, որ հրապարակավ բացահայտել ու հերքել են Նիկոլ Փաշինյանի ստերը, նրա արտանետած կեղծիքները՝ կոնկրետ Արցախի խնդրի հետ կապված: Անժխտելի փաստը հետևյալն է. Տեր-Պետրոսյանը իրեն հաջորդած ղեկավարին թողել է ազատագրված Արցախ, ամբողջական ՀՀ, Ռոբերտ Քոչարյանը իրեն հաջորդող ղեկավարին թողել է ազատագրված և ամրացած, պաշտպանունակ Արցախ և պաշտպանունակ ու ամբողջական ՀՀ, Սերժ Սարգսյանը իրեն հաջորդողին թողել է ազատագրված, ամուր Արցախ, պաշտպանունակ և ամբողջական ՀՀ:
Իսկ այ, հաջորդողը՝ Նիկոլ Փաշինյանը, ընդամենը 5 տարվա մեջ «հասել է» Արցախի հայաթափմանը, ՀՀ-ի սուվերեն տարածքի հարյուրավոր քառակուսի կիլոմետրերի կորստի, պաշտպանունակության կտրուկ անկման, անվտանգության ապահովման ծայրահեղ ծանր վիճակի: Նա իրեն հաջորդողին, լավագույն դեպքում, թողնելու է բզկտված Հայաստան, կոտորածի ու բնաջնջման ռեալ սպառնալիքի տակ դրված Հայաստան, մի խոսքով՝ ավերակներ, թողնելու է «զրոյական կետ», թողնելու է ոչինչ: Միայն մեկ սևեռում նա ունի՝ չթողնել իշխանությունը:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>