Լավրովն ու Բայրամովը քննարկել են տարածաշրջանային ներկա իրավիճակը
Դեկտեմբերի 22-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի և Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի միջև: Այս մասին հայտնում են Ադրբեջանի ԱԳՆ-ից:
Հեռախոսազրույցի ընթացքում նախարարները քննարկել են Ադրբեջանի և Ռուսաստանի միջև երկկողմ համագործակցության օրակարգային հարցեր, ինչպես նաև տարածաշրջանային ներկա իրավիճակը: