«Մահը վիճակագրություն չսարքել». Արեգնազ Մանուկյան Արկածախնդիրները թող քարտեզին նայեն ու փորձեն վերհիշել երկրաչափության դպրոցական ծրագիրը Խոշտանգման նոր փորձ
Հանրային ճնշման արդյունքում հոգեկան խնդիրներ ունեցողին տեղափոխել են այլ խուց, բայց քաղբանտարկյալների խոշտանգումները չեն դադարում ԱՄՆ-ում քննարկվում է 6 սցենար Իրանի վերաբերյալ Գեղամ Մանուկյանի անդրադարձը Անդրանիկ Թևանյանի հետ կապված իրավիճակին «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները դիմում են ներկայացրել արդարադատության նախարարություն՝ Անդրանիկ Թևանյանի դեմ խոշտանգումը դադարեցնելու պահանջով Փաշինյանի ռեժիմը խոշտանգում է կալանավորված ընդդիմադիր լիդերներին Փաշինյանի՝ Մոսկվա գնալուց առաջ, Մեդվեդևը զգուշացրեց․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Դիմում եմ Գալյանին․ Թևանյանի խուց հոգեական խնդրով մարդու են տեղափոխել․ արագացրեք՝ հրատապ լուծում տվեք Վրաստանի վարչապետ Կոբախիձեն չի ուզում նմանվել Փաշինյանին՝ պետություն-եկեղեցի հարաբերություններում Շարունակվում է Անդրանիկ Թևանյանի «գործով» խայտառակ, իշխանության վախից՝ «դռնվակ» անցկացվող «դատավարությունը» Ի՞նչ ակնկալիք կարող է ունենալ Հայաստանը Պուտին-Թրամփ-Սի հանդիպումից Պատերազմ Արցախում
«Եթե նրան լսեին, կպատկերացնեին, թե Ռեմբոյի թոռն է». Բորիս Մուրազի Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը հեռացավ բյուջեի քննարկումից. Ո՞րն էր Ռուբինյանի «մեղքը» ՔՊ-ն սադրիչ պլան ունի․ «Հրապարակ» «Հրապարակ»․ Նիկոլը շատ բարդ վիճակում է հայտնվել՝ ՌԴ-ի հետ կապված, ես կասեի՝ զրոյական իրավիճակում «Մահը վիճակագրություն չսարքել». Արեգնազ Մանուկյան Հանրային ճնշման արդյունքում հոգեկան խնդիրներ ունեցողին տեղափոխել են այլ խուց, բայց քաղբանտարկյալների խոշտանգումները չեն դադարում Ռուսաստանի և Չինաստանի հարաբերությունները կախված չեն համաշխարհային իրավիճակից. Սի Ծինփին Փաշինյանի կինը՝ ընդդեմ Փաշինյանի թիմի՞. Աննա Հակոբյանի հայտարարությունները խուճապ են առաջացրել ՔՊ-ում․ «Ժողովուրդ» Արկածախնդիրները թող քարտեզին նայեն ու փորձեն վերհիշել երկրաչափության դպրոցական ծրագիրը ԱՄՆ-ում քննարկվում է 6 սցենար Իրանի վերաբերյալ Ինչո՞ւ համընկան Ալիևի «բացումն» ու Սամվել Կարապետյանի կալանավորումը. «Փաստ» Շաքիի դեպքով պատասխանատվությունը՝ միայն բանակի՞ վրա․ որտե՞ղ է Փաշինյանին ուղիղ ենթակա ԱԱԾ-ի մեղքի բաժինը Էլ ո՞նց ասեն, որ հասկանանք... «Փաստ» Ես իրական հայկական միջավայրում մեծացած մարդ եմ. Բորիս Մուրազի Սահմանադրությունը չեն փոխելու, թույլ չենք տալու․ Սամվել Կարապետյան Վեց կրшկnցներից հետո шդրբեջшնցին Անիին գցել է մահճակալին և բազմաթիվ hшրվшծներ հասցրել. Ահասարսուռ նոր մանրամասներ Շաքիի դեպքից Իշխանությունն արդեն կարողանում է կանխատեսել ոչ միայն ընդդիմության հաջորդ քայլը, այլև հասարակության հաջորդ չքայլը. Վլադիմիր Մարտիրոսյան 44-օրյա պատերազմը ոչ միայն «տարօրինակ» էր, այլև բերովի էր և սարքովի. Արմեն Աշոտյան Գեղամ Մանուկյանի անդրադարձը Անդրանիկ Թևանյանի հետ կապված իրավիճակին Հոգեկան խնդիրներ ունեցող անձին նորմալ մարդկանց հետ նույն խցում պահելն անթույլատրելի է «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները դիմում են ներկայացրել արդարադատության նախարարություն՝ Անդրանիկ Թևանյանի դեմ խոշտանգումը դադարեցնելու պահանջով Խոշտանգման նոր փորձ Փաշինյանի ռեժիմը խոշտանգում է կալանավորված ընդդիմադիր լիդերներին Երևանի ավագանու նիստի ընթացքը Արդեն իսկ բոլոր տվյալները գաղնազերծվել են, Փաշինյանն ու Միրզոյանն ուղիղ նշել են, որ ՀՀ Սահմանադրության վերաբերյալ Ադրբեջանի կողմից կա նախապայման. Վարդևանյան ՔՊ-ական Հասմիկ Հակոբյանն ու ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը սրեցին իրավիճակն ԱԺ-ում, «Ուժեղ Հայաստանի» պատգամավորները լքեցին դահլիճը Սրբուհի Գալյա՛ն, լավ չի՞․․․ գնա, շեֆիդ ասա՝ էս ինչ այլանդակություն ես անում․․․ Անժելա Թովմասյան Փաշինյանի՝ Մոսկվա գնալուց առաջ, Մեդվեդևը զգուշացրեց․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Հրատապ. Ճնշումները Անդրանիկ Թևանյանի վրա շարունակվում են. հոգեկան խնդիրներ ունեցող մարդու են տարել խուց ՀՐԱՏԱՊ. Անդրանիկ Թևանյանի խուց է տեղափոխվել հոգեկան խնդիրներ ունեցող անձ, լուծում ենք պահանջում Սրբուհի Գալյանից և Անահիտ Մանասյանից։

Ինչպիսի՞ գործողությունների է սադրում Փաշինյանը պաշտոնական Մոսկվային (տեսանյութ)

Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն։
(Իշխանությունների հաշվարկները հնարավորինս պարզունակ են)
Եթե ուշադիր հետևեք Հայաստանի տեղեկատվական դաշտին, ապա կարող ենք նկատել, որ ներկայիս իշխանությունը հաճախ իր վարքագծում առաջնորդվում է «օրվա կուրսով»։ 44-օրյա պատերազմից հետո Նիկոլ Փաշինյանից մինչև Տիգրան Ավինյանը երախտագիտություն հայտնեցին Ռուսաստանին՝ պատերազմը դադարեցնելու և ռազմական գործողությունների ընթացքում Հայաստանին հնարավոր օգնությունը ցուցաբերելու համար։
Հետագայում ՀՀ իշխանությունների հռետորաբանությունը փոխվեց, և այսօր մենք հասել ենք նրան, որ Ռուսաստանի Դաշնությունը գրեթե ուղղակիորեն մեղադրվում է նրանում, որ խրախուսում է Ադրբեջանին նախ հարձակվել Հայաստանի վրա 2021 թվականին, իսկ հետո՝ 2023 թվականին հարձակվել Արցախի վրա, և իբր այս հարձակման նպատակը եղել է այն, որպեսզի ստիպեն Հայաստանին մտնել պատերազմի մեջ, իսկ դա, ըստ իշխանությունների, կհանգեցներ հայկական պետականության կազմալուծմանը։
Ռուսաստանի առաջ ծնկելուց և նրան հայկական պետականությունը ցրելու փորձի մեջ մեղադրելու արանքում անցավ 3 տարի և մի ամբողջ շարք ներքին ու արտաքին քաղաքական գործընթացներ…
Այսօր նույնիսկ անփորձ ընթերցողի և հեռուստադիտողի համար ակնհայտ է, որ մենք ապրում ենք հայ-ռուսական հարաբերությունների ճգնաժամի ևս մեկ փուլ, որը դրսևորվեց Նիկոլ Փաշինյանի՝ Հայաստանի Հանրային հեռուստատեսությանը տված բացահայտ ռուսաֆոբ հարցազրույցում (Ռուսաստանի Դաշնությունը փաստացի մեղադրվում էր հայոց պետականության կազմալուծման փորձի մեջ, Պուտինը մեղադրվում էր Արցախը հանձնելու մեջ, իսկ ՌԴ ԱԳՆ-ն՝ հանցավոր անփութության մեջ), և կարգավորող մարմնի որոշման մեջ՝ Sputnik ռադիոյին զրկել Հայաստանում մեկ ամսով հեռարձակվելու իրավունքից:
«Օրվա կուրսը» հենց այս պահվածքն է թելադրում իշխանություններին, իսկ ո՞րն է պաշտոնական Երևանի այս պահվածքի բուն պատճառը։
Շատ բան հուշում է, որ Փաշինյանը հույս ունի կոշտ արձագանք ստանալ Մոսկվայից՝ ի պատասխան իր գործողությունների, ինչը կօգտագործվի որպես պատրվակ՝ ԱՊՀ անդամ և ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանն ու գագաթնաժողովին Սանկտ Պետերբուրգ չմեկնելու համար։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՌԴ նախագահի օգնական Յուրի Յուշակովը հայտարարել էր, որ ակնկալում է Փաշինյանի ժամանումը Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ և ԵԱՏՄ գագաթնաժողովներին, ընդ որում, AlphaNEWS-ի հետ զրույցում Ուշակովն ասել էր, որ Ռուսաստանի Դաշնությունը Երևանից հստակ ազդանշան է ստացել, որ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգ կժամանի:
Խնդիրն այն է, որ Հայաստանում արևմտյան կառույցները բացահայտորեն դեմ են Փաշինյանի այցին Ռուսաստանի Դաշնություն։ Այս դիրքորոշումը մեծապես պայմանավորված է նրանով, որ ավելի վաղ Հայաստանի պատմության մեջ արդեն եղել են դեպքեր, երբ Հայաստանի ղեկավարի մեկ այցը Ռուսաստան 180 աստիճանով փոխել էր երկրի ողջ արտաքին քաղաքականությունը և ԵՄ-ի հետ ասոցացման փոխարեն Հայաստանը միացավ Մաքսային միությունում: Հենց այդ մտավախություններն են ստիպում այս կառույցներին ընդդիմանալ Փաշինյանի այցին Ռուսաստանի Դաշնություն։
Չզարմանաք, եթե առաջիկա 2-3 օրվա ընթացքում ռուսաֆոբ դրսեւորումներն ուժեղանան, դա տրամաբանական կլինի։
Այնուամենայնիվ, արդարության համար ասենք, որ ի վերջո, այս հարցով թող Ռուսաստանի իշխանությունները զբաղվեն, քանի որ, ինչպես ասվում է Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի «Փոքրիկ Իշխանը» խորհրդանշական ստեղծագործության մեջ. «Մենք պատասխանատու ենք նրանց համար, ում ընտելացրել ենք»…
Ինչ վերաբերում է քաղաքական ռուսաֆոբիայի կոնկրետ դրսևորմանը ռադիո «Sputnik»-ի հեռարձակման արգելքի տեսքով, ապա այս իրավիճակում մեկ հարց է ծագում. եթե «Sputnik»-ին կարելի է զրկել հեռարձակման արտոնագրից «խուճապ տարածելու» համար, ապա կարելի՞ է «Ազատություն» ռադիոկայանին զրկել արտոնագրից՝ «Թուրքիան զսպում է Ադրբեջանին Հայաստանի դեմ ռազմական ագրեսիայից» ապակողմնորոշիչ տեղեկատվություն տարածելու համար։ Թե՞ Արևմուտքում որոշ մարդիկ ձեզ թույլ չեն տա դա անել:
Շատ երկար ժամանակ մենք ունենք իշխանություն, որն առանձնանում է իր դատարկությամբ։ Սա շատ հստակ արձանագրվել է նաև արտաքին խաղացողների կողմից, որոնք փորձում են այդ դատարկությունը լրացնել իրենց ձեռնտու օրակարգով (օրինակ՝ Փաշինյանը չպետք է գնա ԵԱՏՄ գագաթնաժողովին), քարոզելով հակահայկական կոդերը՝ գոռգոռալով ինքնիշխանության մասին, պետականության պահպանման մասին։ Բովանդակային տեսանկյունից նման քաղաքական կոդերն արդեն իսկ ավերել են Ուկրաինայի տնտեսությունը, հանգեցրել տարածքային կորուստների և երկրի լուծարման վտանգի։
Հավատացե՛ք, մեր դեպքում հնարավոր չի լինի սահմանափակվել տարածքային կորուստներով, եթե պարզվի, որ այդքան անհեռատես ենք և վնասում ենք մեր ինքնիշխանությանը` մտնելով արտաքին ուղենիշների խաղի մեջ։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>