Քաղաքապետարանն ամանորյա տոնակատարությունների համար 419,5 միլիոն դրամ է ծախսել
Մայրաքաղաքում ամանորյա միջոցառումների ծախսերի մասին տեղեկատվություն է հրապարակել Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։ Հրապարակվածից տեղեկանում ենք, որ Սուրբծննդյան տոնավաճառի կազմակերպումն արժեցել է 226,5 միլիոն դրամ, տոնածառի լույսերի վառման արարողությունը՝ 89 միլիոն դրամ, Հանրապետության հրապարակի շատրվանի զարդարումը՝ 79 միլիոն դրամ, 7 համերգային ծրագրերը՝ մոտ 25 միլիոն դրամ։
Ամանորյա նշված միջոցառումների համար ծախսվել է 419,5 միլիոն դրամ, որից հարկերը՝ 58 770 000 դրամ:
Աղբյուրը՝ politik.am