Արթուր Ալեքսանյանը գլխավորում է Շիրակի մարզի տարվա լավագույն մարզիկների տասնյակը
ՀՀ Շիրակի մարզպետի աշխատակազմում ամփոփվել են 2023 թվականի աշխարհի և Եվրոպայի առաջնություններում, համաշխարհային ունիվերսիադայում և գիմնազիադայում ՀՀ հավաքական թիմերի կազմերում հանդես եկած շիրակցի մարզիկների մրցելույթների արդյունքները։ Այս տարվա ընթացքում տեղի ունեցած 47 միջոցառումներին մասնակցած մարզի 142 մասնակից նվաճել է 91 մեդալ՝ 31 ոսկի, 30 արծաթ, 30 բրոնզ։ Այդ արդյունքների հիման վրա որոշվել են Շիրակի մարզի 2023 թվականի 10-ը լավագույն մարզիկները։
Հունահռոմեական ըմբշամարտ աշխարհի փոխչեմպիոն և Եվրոպայի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը գլխավորում է ցուցակը: Ծանրամարտի աշխարհի և Եվրոպայի փոխչեմպիոն Վարազդատ Լալայանը երկրորդ հորիզոնականում է, իսկ ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն, աշխարհի և Եվրոպայի երիտասարդների չեմպիոն Գարիկ Կարապետյանը եզրափակում է մարզի տարվա լավագույն մարզիկների եռյակը։