Հիմա էլ անցել են Հայաստանում ծվարած արցախցիների գույքի հափշտակմանը․ Սոնա Աղեկյան
Դիտել նաև
Քաղաքացի Փաշինյանը ընտրատեղամաս է այցելել կուսակցական խորհրդանշանով․ արձագանքներ սոցիալական ցանցերում
Վերաքննիչ դատարանը անփոփոխ թողեց Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկած ոստիկանության մայորի պատիժը
Դատարանում քննվելու է Սոնա Աղեկյանին Երևանի ավագանու մանդատից ապօրինի զրկելու հարցը
Մայրաքաղաքում ապաստարանները խայտառակ ամոթալի վիճակում են (տեսանյութ)
«Թանկացված տրանսպորտի կեղտոտությունը»․ Սոնա Աղեկյան
Սոնա Աղեկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Փաստորեն դեռ չի հանգստացել քպկ-ական իշխանությունը Արցախցիներին բնահան անելուց, անօթևան ու դատարկ տաշտակի առջև թողնելը հերիք չէր. անցել են Հայաստանում ծվարած արցախցիների գույքի հափշտակմանը։ Օրը ցերեկով, մոտենում են արցախցուն, սեփականության իրավունքով նրան պատկանող գույքը` Կամազ 4326 մակնիշի ավտոմեքենան տանում են, մեքենայի սեփականատիրոջը թողնելով առանց ապրուստի միջոցը հայթայթելու իր միակ գույքի, որը կարողացել էր հասցնել Երևան։ Լավ, էսքան ատելություն առ արցախցին, սրանց ո՞վ է ներարկել, ինչի՞ են ուզում հասցնել, որ մարդ ստիպված լինի՞ հեռանալ երկրի՞ց... Արձանագրենք, որ անձամբ եմ հետևելու այս գործի ընթացքին... (Մանրամասները ավելի ուշ)

