Մոսկվան շարունակում է ջանքերը Երևանի և Բաքվի միջև պայմանագրի կնքման ուղղությամբ. ՌԴ Գլխավոր շտաբի պետ
ՌԴ ԶՈւ Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը հայտնել է, որ Մոսկվան շարունակում է Երեւանի եւ Բաքվի միջեւ ամենասուր հակասությունների լուծմանը եւ խ
աղաղության պայմանագրի կնքմանն ուղղված աշխատանքը։
Ելույթ ունենալով օտարերկրյա զինվորական կցորդների համար ընթացող ճեպազրույցում՝ գեներալը նշել է, որ Ռուսաստանը քաղաքական տրեկում նպատակասլաց աշխատանք է իրականացնում Հարավային Կովկասում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման, ինչպես նաեւ հայ-ադրբեջանական առավել սուր հակասությունների կարգավորման ուղղությամբ։
«Անդրկովկասում իրադրությունը մնում է լարված, բայց կայունացման միտում ունի»,- ասել է Գերասիմովը։ Նրա խոսքով՝ ռուսական զորակազմը շարունակում է կատարել առաջադրանքները Լեռնային Ղարաբաղում։