Հայտնի է դարձել «Միսս տիեզերք» գեղեցկության մրցույթի հաղթողը (լուսանկարներ, տեսանյութ)
Ամերիկյան Լաս Վեգաս քաղաքի Planet Hollywood Resort & Casino խաղատանը կայացել է «Միսս տիեզերք-2017» գեղեցկության մրցույթի եզրափակիչը, որի ժամանակ հայտնի է դարձել հաղթողը:
Բաղձալի կոչմանն ու գեղեցկուհու թագին է արժանացել Հարավաֆրիկյան Հանրապետության 22-ամյա ներկայացուցիչ Դեմի Լի Նել Պիտերսը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ կայացել էր «Միսս աշխարհ-2017» գեղեցկության մրցույթը, որում հաղթել է Հնդկաստանի ներկայացուցիչ մոդել Մանուշի Չհիլարը:



