Պետք է պնդենք, որ Անդրանիկ Թևանյանի «գործով» դատն անպայման բաց լինի Հերթական «նվերը» Ավինյանից Արգելել են Սամվել Ալեքսանյանի մուտքը Ռուսաստան․ նրան 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում
Հանիրավի քաղաքական հետապնդման ենթարկվող Արեգնազ Մանուկյանը եկավ դատարան Փաստաբան Տաթևիկ Սողոյանը՝ Արեգնազ Մանուկյանի «գործի» մասին Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Պատերազմ Արցախում
Պետք է պնդենք, որ Անդրանիկ Թևանյանի «գործով» դատն անպայման բաց լինի Հանիրավի քաղաքական հետապնդման ենթարկվող Արեգնազ Մանուկյանը եկավ դատարան Փաստաբան Տաթևիկ Սողոյանը՝ Արեգնազ Մանուկյանի «գործի» մասին Ընտրովի արդարադատությունը Հայաստանում. վտանգ ԵՄ-ի հետ հարաբերությունների՞ համար Երևանում ավտոմեքենայով շարժվելը կդառնա շքեղություն. Տիգրան Ավինյան Հերթական «նվերը» Ավինյանից Արգելել են Սամվել Ալեքսանյանի մուտքը Ռուսաստան․ նրան 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում Միասնության օրակարգի շուրջ համախմբվածների ճեպազրույցները Արտակ Զաքարյան. Ադրբեջանի հետ կնքվելիք ցանկացած փաստաթուղթ ունենալու է «նոյեմբերի 9-ի հայտարարության» ճակատագիրը Այս գիշեր ջերմաստիճանը կտրուկ կնվազի ՌԴ ԱԳՆ-ն խորհուրդ է տալիս Հայաստանին հանրաքվե անցկացնել նախքան ԵՄ-ին անդամակցության հայտ ներկայացնելը Վաղ առավոտից մահվան ելքով երկու վրաերթ Երևանում և Արագածոտնի մարզում Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում․ Բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-, կան վիրավորներ Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Կրկին ձախողել են. 650 մլն դոլարի կապիտալ ծախս մնացել է թղթի վրա Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Եկեղեցու դեմ հանդես եկող իշխանությունները փորձում են մեկուսացնել Կաթողիկոսին․ Եզրաս արքեպիսկոպոս Երևանում սկսում ենք իրազեկման արշավները. Նարեկ Կարապետյան Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան Առատ ձյան պատճառով Գորայքից մինչև Մեղրի և հակառակ ուղղությամբ հատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը

Լավրովը սխալվել կարող է, մենք՝ ոչ

Բաքու և Երևան այցի ժամանակ ՌԴ արտգործնախարարն ասաց, որ լավատես չէ, և որ Ղարաբաղի հարցը չունի արագ լուծում։

Հայաստանում սա գրեթե հաղթանակի պես մի բան ընկալվեց. ռուսները մեզ չեն պարտադրում, տարածքների զիջման խնդիր չկա, Ղարաբաղի խնդրի լուծում մեզ ոչ ոք չի պարտադրում։ Ամեն ինչ կմնա նույնը։ Սա այն մթնոլորտն է, որ կա Երևանում։

Բայց կա նաև հարցի այլ տեսանկյուն. իսկ մենք տեսնու՞մ ենք Ղարաբաղի հարցի լուծումը, եթե՝ ոչ արագ, ապա գոնե՝ միջնաժամկետ կամ երկարաժամկետ հեռանկարում։ Խոսքը ցանկության մասին չէ, լուծման մասին է։ Լավ. միջազգային հանրությունը մեզ չի պարտադրում լուծման որևէ տարբերակ, բայց ինքներս մեզ համար այն տեսնու՞մ ենք։ Ի վերջո, որո՞նք են ղարաբաղյան խնդրի կարգավորման «Երևանյան սկզբունքները»։

«Մենք» ասելով ես ի նկատի չունեմ միայն պաշտոնական Երևանը՝ իշխանություններին։ Պետական վերնախավ, խորհրդարանական և արտախորհրդարանական ուժեր, ընդդիմություն, հասարակության կրթված շերտեր, բիզնես էլիտա, մտավորականություն, ուսանողություն, հասարակության լայն շերտեր և այլն։ Ոչ մի տեղ խնդրի կարգավորման պատկերացումներ չկան։ Ավելին՝ խնդիրը չի հետաքրքրում, խնդիրն օրակարգային թիվ մեկը չէ։ Պարզապես նայեք համապետական ընտրություններում Ղարաբաղի թեմայի արծարծման որակական ու քանակական մակարդակին։ Ընտրությունների արդյունքների վրա այն ուներ գրեթե զրոյական նշանակություն։

Բացառիկ վիճակ է՝ ունենալ ռազմական հակամարտություն բավական ուժեղ հակառակորդի հետ, ունենալ շրջափակված վիճակ, և, վերջապես, կլոր տարին ունենալ խրամատներում բանակ ու չունենալ խնդրի կարգավորման պահանջ, հետաքրքրություն, լուծման տարբերակներ։

Աշխարհում շատ կան հակամարտություններ, սառեցված և արյունալի, լուծմանը մոտ և մշուշոտ հեռանկարով, բայց 25 տարի անդընդմեջ խրամատներում դիրքավորված հակամարտությունները չափազանց քիչ են։ Դա բացառիկ վիճակ է։

Հասարակության մի մասն ուզում է հողեր, որքան շատ՝ այնքան լավ, ուզում է Ադրբեջանի կապիտուլյացիա։ Հասարակության մյուս մասը հոգնել է այս անորոշությունից և համարում է , որ Ղարաբաղը՝ չլուծված այս խնդիրն է մեր ողբերգությունների գլխավոր աղբյուրը, և ուրեմն՝ ինչքան շուտ տանք հողերն ու ազատվենք այս խնդրից, այնքան շուտ դուրս կգանք այս իրավիճակից: Իսկ ահա հասարակության մեծ մասը՝ շարքային քաղաքացուց մինչև վերնախավ, այս հարցով ընդհանրապես չի հետաքրքրվում, մտածելով որ հարցը մեր փոխարեն կլուծի Մոսկվան՝ Բաքվի ու Անկարայի հետ կոնսուլտացիաներ անցկացնելուց հետո: Սա ողբերգությանը մոտ իրավիճակ է։

Հայաստանի՝ կենցաղային պատկերացումներով վերնախավը ոչ մի արժեք, ոչ մի հեռանկար, ոչ մի տեսլական չի կարողանում ձևակերպել Հայաստանում ապրող ժողովրդի համար։ Մեր ժողովուրդը մյուսներից ոչ լավն է, ոչ՝ վատը, բայց այն մի տեսակ մոլորված և լքված վիճակում է։ Սրա մեղավորն անկախությունից ի վեր ձևավորված վերնախավերն են։ Լուրջ անհատներ եղել են բոլոր երեք նախագահների օրոք, լուրջ անհատներ եղել են և կան իշխանությունների մեջ և իշխանություններից դուրս, բայց նրանք ընդամենը անհատներ են։

Սրան զուգահեռ կա նաև այլ մի հետաքրքիր մոտեցում։ Համատարած բոլորը՝ անգամ անկախ հարցին ունեցած մոտեցումից, Ղարաբաղի խնդրի կարգավորման սլաքներն ուղղում են Սերժ Սարգսյանի կողմը՝ նրան վերապահելով կամ միակ պատասխանատուի կամ միակ քավության նոխազի դերը: Սա անհատական և հանրային պատասխանատվությունից և տեսակետ ձևակերպելուց խուսափելու լավագույն ձևն է, վերնախավի կենցաղայնությունը հաստատող փաստ։ Վերնախավը չունի տեսակետ, քաղաքական ուժերի ճնշող մեծամասնությունը չունի տեսակետ։ Եվ միշտ հղում է արվում դեպի գործող նախագահը։ Այստեղ էլ երկիմաստ վիճակ է։ Պարզ է, որ Ս. Սարգսյանը երբեք չի բերելու մի լուծում, որով 7 շրջանները լիահոժար նվիրվելու են մեզ, 8—րդն էլ՝ որպես բոնուս, կամ էլ հանձնելու է հողերը՝ հուրախություն ադրբեջանցիներին: Բայց հենց Սարգսյանը խոսի լուծման գաղափարի մասին և փորձի բանակցել երկուստեք ցավալի փոխզիջումների շուրջ, այս նույն անտեսակետ և անկարծիք զանգվածը, կախված պահի կոնյունկտուրայից, պատրաստ կլինի թիրախավորել նրան։

Կարծում եմ՝ ժամանակն է սկսել ներհայաստանյան կարծիքների և տեսակետների ճշգրտումը։ Սա կարևոր է պետության համար, հասարակության համար և հենց իշխանության։ Քաղաքական և պետական էլիտան պետք է ասի, թե ինչպես է տեսնում խնդրի լուծումը և հեռանկարը։ Պետք է ասի խրամատում 18 տարեկան ունեցողի ծնողին, երիտասարդ սերնդին, անկախության սերնդին, գիտության համար պայքարող սերնդին։ Սա, ի դեպ, լրիվ տեղավորվում է ազգ-բանակի կոնցեպցիայում։ Սա տեղավորվում է նաև վերևից գեներացվելիք փոփոխությունների կոնցեպցիայում։

Ես անձամբ խոսել եմ ներկա և նախկին բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաների հետ, ովքեր կարևոր որոշումներ են կայացրել, ճակատագրեր որոշել, և փաստում եմ, որ նրանցից շատ քչերն ունեն տեսակետ և հարցի լուծման տեսլական։ Սա ցավով եմ ասում։
Վերջերս կարդում էի լիբանանյան ծագումով ամերիկացի ժամանակակից խոշորագույն փիլիսոփաներից մեկի՝ Նասիմ Թալեբի գիրքը, որտեղ նա նկարագրում է երկիրը կործանման հասցրած քաղաքացիական պատերազմի շեմին ձևավորված մթնոլորտը։ Նա ասում է. «Ես ուշադիր հետևում էի իմ պապին, որը զբաղեցրել էր պաշտպանության նախարարի, հետո՝ ներքին գործերի նախարարի, իսկ պատերազմի սկզբում՝ փոխվարչապետի պաշտոնները։ Չնայած իր դիրքին՝ նա իր վարորդ Միխայիլից ավել չգիտեր, թե ինչ է լինելու։ Բայց, ի տարբերություն պապիս, Միխայիլն իր բոլոր կանխատեսումները հանգեցնում էր «միայն Աստծուն է հայտնի» ձևակերպմանը։ Իմ դիտարկումներով՝ այդ ժամանակ շատ ու շատ խելացի ու կրթված մարդիկ իրենց կանխատեսումներում ոչնչով առավել չէին տաքսիստներից»։

Հայտնի է, թե Լիբանանում այն ժամանակ ինչի հասցրեց այդ վիճակը։ Ես չեմ ուզում, որ մենք և մեր պետությունը մնանք Աստծո հույսին։ Մեր թշնամին էլ ունի իր կոնտրԱստվածը։ Շատ ավելի ճիշտ կլինի՝ պետական մտածողությամբ ու մեր քայլերով ինքներս լուծենք մեր և մեր պետություն ճակատագիրը։ Իսկ դրա մեխանիզմը նոր և առողջ պետական վերնախավի ձևավորումն է։

Ի՞նչ պետք է հասկանալ Լավրովի ասածից

Եթե մենք ունենայինք լուրջ վերնախավ, ապա հետևությունը պետք է լիներ մեկը՝ Ղարաբաղի խնդիրը չունի արագ լուծում, ուրեմն՝ պետք ուժեղացնել Հայաստանը։

Մենք պետք է պատրաստվենք Հայաստանի ուժեղացմանը։ Սա է ճանապարհը, մնացածը ողբերգություն է։ Միակողմանի զիջումն ավելի մեծ ողբերգություն է։

Եթե հակամարտությունը չունի արագ լուծում, ուրեմն այն, անկախ մեր ցանկությունից , ձգձգվելու է, և ժամանակի ընթացքում առավելություն կստանա այն կողմը, որն ավելի լուրջ պետություն կկառուցի։ Նավթը և նավթի գինը կարևոր են, ինչ խոսք, բայց կան նաև այլ գործոններ, որոնք մեզ տալիս են պոտենցիալ հնարավորություն՝ ուժեղանալու և ավելի լուրջ պետություն ունենալու։ Իսկ դա իր հերթին պետք է բերի Ղարաբաղի խնդրի կարգավորմանը։ Ի վերջո՝ խնդիրը մի օր պետք է կարգավորվի։ Եթե մենք գնանք լճացման և խեղաթյուրված բարքերի, և ոչ թե՝ գրագետ ու մտածված փոփոխությունների ճանապարհով, չփոխենք շատ բան մեր անհատական և հանրային գիտակցության մեջ, ապա Հայաստանը նկատելիորեն կթուլանա, ու այդ դեպքում չի բացառվում, որ Լավրովը ցավալիորեն սխալված դուրս գա։ Հասկանալի է՝ ոչ հօգուտ մեզ։

Վահե Հովհաննիսյան
«Այլընտրանքային նախագծեր խումբ»

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>