Լարված իրավիճակ Նորատուսում․ քաղաքացիները բողոքի ակցիայի են դուրս եկել
Դիտել նաև
Բողոքի ակցիայի ժամանակ անհետ կորած զինվորներից մեկի հոր ինքնազգացողությունը վատացել է. շտապօգնություն են կանչել
Լոռու մարզից և Նորատուսից մեծաթիվ քաղաքացիներ միացան քայլերթին
Իրազեկման ակցիա՝ Երևանի բուհերում (տեսանյութ)
Դատարանում զինվորն ասաց` կապիտանի մոտ բենզին չի եղել, մեզ մոտ էլ. մեր երեխեքին թունավորել են, նոր վառել են. Ազատ գյուղի կացարանում հրդեհից զոհվածի պապիկ (տեսանյութ)
Տավուշցիները բողոքի ակցիա են իրականացնում (տեսանյութ)
Ինչպես հաղորդում է Yerkir.am-ը Նորատուսում իրավիճակը լարված է, բազմաթիվ քաղաքացիներ բողոքի ակցիայի են դուրս եկել։
Կայքը հիշեցնում է, որ վաղ առավոտից Երևան-Սևան ավտոճանապարհին ոստիկանական ուժեր են կենտրոնացվել։ Մասնավորապես, ապօրինի ձկնորսության դեմ պայքարի շրջանակներում իրավապահներն առգրավել են ձկներ, իսկ ձկնորսությամբ զբաղվող նորատուսցիները պատրաստվում են բողոքի ակցիաներ իրականացնել՝ փակելով ճանապարհը։
Նշվում է նաև, որ Երևանից Գեղարքունիք բերված հատուկ ջոկատայինների, ոստիկանության այլ ստորաբաժանումների կողմից ավելի քան 30 քաղաքացի է բերման ենթարկվել։
Ավելի վաղ հայտնել էին, որ Գեղարքունիքի մարզում ոստիկանական բազմաթիվ զորքեր, ավտոբուսներ են տեղակայված։