Ուկրաինան ռուսական ապրանքանիշին մեղադրել է ահաբեկչության մեջ
Ուկրաինայի ԱԱԾ-ն խուզարկություն է իրականացրել «Gloria Jeans» ռուսական ապրանքանիշի խանութներում ՝ կազմակերպությանը մեղադրելով ահաբեկչությանը օժանդակելու մեջ:
Այս մասին հայտնում է «Коммерсантъ»-ը:
Ըստ իրավապահ մարմինների՝ ապրանքանիշի հագուստն ու կոշիկներն արտադրվում են Լուգանսկի շրջանում, իսկ կազմակերպության հարկերն ուղղվում են Լուգանսկի ժողովրդական հանրապետության բյուջե: Այդ իսկ պատճառով «Gloria Jeans»-ը ուկրաինական իրավապահների կողմից ահաբեկչական կազմակերպություն է որակվել:
Բացի այդ, Ուկրաինայի ԱԱԾ-ն հայտարարել է, որ Ռուսաստանը կեղծել է հագուստի ծագումը: Ըստ իրավապահների՝ կազմակերպության արտադրանքը ստեղծվում է ԼԺՀ-ում, վերադարձվում է Ռուսաստան, իսկ այնտեղից կրկին ուղարկվում է Ուկրաինա որպես ռուսական արտադրության ապրանք:
Աղբյուրի փոխանցմամբ՝ իրավապահները շարունակում են խուզաչկություններն Օդեսսայի, Խարկովի, Կիևի, Լվովի, Դնեպրոպետրովսկ և մի շարք այլ շրջաններում, սակայն խանութները դեռ շարունակում են աշխատել:
Zham.am

