Ադրբեջանի համար այլևս խոչընդոտներ չկան խաղաղության օրակարգի ճանապարհին․ Հաջիև
Ադրբեջանը մեծ խոչընդոտներ չի տեսնում հարևան Հայաստանի հետ կայուն խաղաղություն ապահովելու համար և կարծում է՝ սահմանների որոշման հարցը կարող է լուծվել առանձին։ Այս մասին, ինչպես գրում է Reuters-ը, այսօր Լոնդոնում լրագրողների հետ զրույցում ասել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը՝ շեշտելով, որ «սահմանների սահմանազատման հարցը պետք է տարանջատվի խաղաղության պայմանագրի քննարկումից» «35 տարի տևած հակամարտությունն այժմ ավարտված է։ Հիմա Ադրբեջանի ռազմավարությունը խաղաղության հասնելն է, որը պահանջում է երկու կողմերի գործողությունը», - նշել է Հաջիևը։
Ադրբեջանի նախագահի օգնականի խոսքով՝ խաղաղության համաձայնագիրը հրթիռաշինություն չէ։
«Ադրբեջանի համար այլևս խոչընդոտներ չկան խաղաղության օրակարգի ճանապարհին», - հավելել է նա։