Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է Իրականում շատ ծիծաղելի պնդում է. Չալաբյանի կինը՝ Փաշինյանի հայտարարության մասին Քաղհասարակություն կոչվող բալագանի մեջ կան անհատներ, որոնք ոչ մի բանով չեն զիջում 20-րդ դարի 30-ականների մատնիչներին
22
Գործող իշխանությունն օրենսդիր ու գերծադիր մարմիններն ազատում է այսպես կոչված «քաղաքացիական հասարության» կադրերից. ինչու Գարեգին Երկրորդը վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը. Պատրիարք Կիրիլ Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից «Չորրորդ հանրապետություն» = «Արևմտյան Ադրբեջան» Ինչու է հուզվել քաղաքացի Նիկոլ Փ․-ն Կանանց հարցերով ՀԿ-ները չեն մեկնաբանում Արեգնազ Մանուկյանի գործը. նիկոլապաշտ «իրավապաշտպանները» բերանները ջուր են առել՝ ի՜նչ իրավունք-միրավունք Վերացվեց Արեգնազ Մանուկյանի մերձավոր ազգականների հետ շփման արգելքը. Պաշտպան Հայաստանը միայն մի բանով է գերազանցում Ադրբեջանին․ Երվանդ Բոզոյան Փաշինյանն ու ՔՊ-ն «կառավարության ծրագրով» են պատերազմ հայտարարում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, Ալիևը, Էրդողանն ու Փաշազադեն և հայության մյուս թշնամիները ցնծության մեջ են Ակցիա ԵՄ դեսպանատան առջև՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալների (ֆոտոռեպորտաժ) Պատերազմ Արցախում
Գործող իշխանությունն օրենսդիր ու գերծադիր մարմիններն ազատում է այսպես կոչված «քաղաքացիական հասարության» կադրերից. ինչու «Հրապարակ»․ Իրավիճակ է փոխվելու․ այս իշխանությունը դրա լրջությունը չի կարողանում հասկանալ Եթե նույնիսկ տարածքի հարցը չի կարող խախտել խորհրդարանի նախապես գրված օրակարգը, ապա հարցն այլևս այն չէ, թե ի՞նչ է քննարկում Ազգային ժողովը Սոնա Մնացականյանի վրաերթի գործով վարչապետի ավտոշարասյան վարորդը անցյալ տարի , դատապարտվել էր 1 տարի 6 ամիս ազատազրկման. մինչ այժմ պատիժը չի կրել. Մարիամ Քանայան ԿԽՄԿ-ն պատրաստ է միջնորդել Ադրբեջանում պահվող հայերին այցելելու հարցում. Սպուտնիկ «Այլանդակություն ԱԺ-ում՝ Փաշինյանի գալուց առաջ»․ Արտակարգ և լիազոր դեսպան Ծաղրական ակնարկ՝ Փաշինյանից ավելի նիկոլական պսևդո «քաղհասարակությունականներին» ՔՊ-ականները ընդդիմությանը մեղադրում են Արցախն Ադրբեջան չճանաչելու ու հակաթուրք լինելու մեջ. Չալաբյան Փաշինյանն արդեն Տիգրանաշենի հանձնման անոնս է անում… Գարեգին Երկրորդը վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը. Պատրիարք Կիրիլ Լուկաշենկոն շնորհավորել է Գարեգին Երկրորդին Վեհափառը հրաժարվել է ծննդյան օրը նշելուց, Միքայել Սրբազանը` զարդեր կրելուց Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է Ստերի շարք... սա է սրանց պատկերը. Բագրատ Սրբազան Ինչ է նշանակում երկրի ղեկավարն ասի՝ ես հիմա ունեմ այլ երկրի տարածք. Քրիստինե Վարդանյան Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից Իրականում շատ ծիծաղելի պնդում է. Չալաբյանի կինը՝ Փաշինյանի հայտարարության մասին Ովքեր են Արեգնազ Մանուկյանի խցակիցները. «Հրապարակ» «Չորրորդ հանրապետություն» = «Արևմտյան Ադրբեջան» «Հայաստան» համակենտրոնացման ճամբարի առօրյայից. մոր հետ կալանավայրում հանդիպումն իբրև «ծննդյան նվեր». Ինչու է հուզվել քաղաքացի Նիկոլ Փ․-ն Քաղհասարակություն կոչվող բալագանի մեջ կան անհատներ, որոնք ոչ մի բանով չեն զիջում 20-րդ դարի 30-ականների մատնիչներին Կանանց հարցերով ՀԿ-ները չեն մեկնաբանում Արեգնազ Մանուկյանի գործը. նիկոլապաշտ «իրավապաշտպանները» բերանները ջուր են առել՝ ի՜նչ իրավունք-միրավունք Եթե ԱՄՆ-ը սկսի նոր պատերազմ, Իրանը կկիրառի զենք, որը դեռ չի օգտագործել․ ԻՀՊԿ Թմրամիջոցների վաճառքով զբաղվող տելեգրամյան ալիքների տնօրինողներ են հայտնաբերվել, ձերբակալվել է 7 անձ Ութ տարի է, փորձում եք ինձ «թալանչու» պիտակ կպցնել, տղերք, չե՞ք հասկացել, որ չի ստացվում. Աշոտյան Մենք էլ ունենք գաղտնի պլան, Փաշինյանն էլ ունի գաղտնի պլան՝ իրեն հեռացնելու. Սամվել Կարապետյան Վերացվեց Արեգնազ Մանուկյանի մերձավոր ազգականների հետ շփման արգելքը. Պաշտպան ՔՊ-ն չընտրեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության՝ երեք հանձնաժողովների նախագահների բոլոր թեկնածուներին Փաշինյանը Տիգրանաշենը հանձնելու է ադրբեջանական թուրքերին

Ստերի, սուտ խոստումների, կեղծումների ևս մեկ «յոթնյակ». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Փաշինյանական ստերի «յոթնյակներ» առանձնացնելու հարցում միակ բարդությունը ընտրություն կատարելն է: Ինչ նկատի ունենք: Մի վարչապետի, մի իշխանության պարագայում, որ ստում է 24/7 ռեժիմով, այսինքն՝ շուրջօրյա և առանց հանգստյան օրերի, ստերը, սուտ խոստումները, կեղծ հայտարարություններն արձանագրելն ու ներկայացնելը բարդ չէ: Բարդ է այդ անվերջանալի թվացող շարանից «յոթնյակ» առանձնացնելը: Բայց փորձենք, ավելի ճիշտ՝ շարունակենք: Եվ այսպես. առաջինը՝ 2018 թվականի դեկտեմբերի 22-ին Վանաձորում պաշտոնապես բացվեց կոմպոզիտային բալոնների արտադրության առաջին հոսքագիծը:
Արտադրություն հիմնողը «Ռադ Սանե Վաշմիր գրուպ» ՍՊԸ-ն էր, բայց դեպքն ուշադրություն գրավեց այն առումով, որ այդ «պաշտոնական բացմանը» պաշտոնապես մասնակցում էր անձամբ ինքը՝ Նիկոլ Փաշինյանը, իսկ բացի դրանից՝ նույնքան պաշտոնապես խոսվեց այն մասին, որ այդ ձեռնարկությունը «հայկական ավտոմեքենաներ» է արտադրելու, ավելի ճիշտ՝ այդտեղ ավտոմեքենաներ են հավաքելու: Դրանից ընդամենը 9 ամիս անց՝ 2020 թ. սեպտեմբերի 16-ին, «Լուսավոր Հայաստանի» պատգամավորներից մեկը հետաքրքրվեց, թե ի՞նչ եղավ այդ գործարանի ճակատագիրը, նշելով, որ այն փակվել է:
Փաշինյանը ԱԺ-ում այդ հարցին պատասխանելիս դրսևորվեց ստի ողջ հմայքով. «Ես Վանաձորում մեքենաների արտադրության գործարա՞ն եմ բացել: Բացե՞լ եմ, իրո՞ք: ...Փաստորեն, Վանաձորում մեքենաների արտադրության այն գործարանը, որը ես չեմ բացել, իմ բացելուց հետո փակվել է, շատ լավ է»:
Փաշինյանն ավելորդ համեստություն է անում: Դա ոչ թե «շատ լավ է», այլ ուղղակի աննման: Ուստի շարունակենք: Երկրորդը՝ 2018 թվականի նոյեմբերի 27-ին ընտրարշավի ընթացքում Ալավերդիում ունեցած ելույթում Փաշինյանը հայտարարել է, որ խմելու ջուրը (սակագինը) մինչև 2024 թվականը չի թանկանալու: Բայց փաստը համառ բան է: Իսկ փաստն այն է, որ Փաշինյանի այդ խոստումից հետո Հայաստանում խմելու ջրի սակագինը երկու անգամ թանկացել է. 2022 թ. հունվարի 1-ից՝ մոտ 20 դրամով, իսկ 2023 թ. հունվարի 1-ից՝ 9 դրամով: Ճիշտ է, առաջիկա հունվարի 1-ից նախատեսվում է, որ սակագինը կնվազի մոտ 2,5 դրամով, բայց... արդեն համարյա 30 դրամանոց թանկացումից հետո: Այն էլ ասենք, որ այս տարիներին դրամն արժեզրկվել է, ինչն ավելի շոշափելի է դարձնում թանկացման ծանրությունը:

Երրորդ. նույն 2018 թվականի հուլիսի 20ին մամուլի ասուլիսում Փաշինյանը, իր գործելակերպին համապատասխան, հայտարարեց, թե նախկինում կառավարություններ են եղել, որոնք պետական պարտք են ավելացրել՝ թոշակ բարձրացնելու համար: Ասել կուզի՝ ինքն ու իր կառավարությունը երբեք ու երբեք նման բան չեն անի, չէ՞ որ իրենք «նախկիններ» չեն, «նախկինների թայը» չեն: Իսկ փաստերը հուշում են, որ Փաշինյանի կառավարությունը մեր երկրի պարտքն ավելացրել է ավելի քան 5 մլրդ դոլարով՝ այն հասցնելով 11,3 միլիարդի: Այսինքն, եթե անցած 27 տարիներին (1991-2018 թթ.) բոլոր նախորդ կառավարությունները մոտ 6 միլիարդ պարտք էին կուտակել, ապա Փաշինյանն ու իր կառավարությունն ընդամենը 5 տարվա մեջ այն գրեթե կրկնապատկել են: Այդ թվում՝ երկրի պարտքը ավելացրել են նաև թոշակներ, աշխատավարձեր, նաև՝ թիմակիցներին ուռճացված պարգևավճարներ տալու համար:

Չորրորդ. առանձնացված «յոթնյակի» այս մի էպիզոդը կարելի է պատկերավոր ձևակերպել այսպես. «քաղաքացին տուգանքի մատերիալ չէ»: Ով հասցրել է մոռանալ, հիշեցնենք, որ սա հենց իր՝ Փաշինյանի արտահայտությունն է: Ինքը՝ Փաշինյանը, ժամանակին «կատու էր պատռում» զանազան ամբիոններից, իսկ «թավիշի» հետևանքով վարչապետ կարգվելուց հետո հրապարակում ունեցած ելույթում (8 մայիսի, 2018 թ.) բացականչում էր. «Քաղաքացիներին տուգանելու, պատժելու այս խելագար մոլուցքին պետք է վերջ դնել ժամ առաջ: Նպատակը պետք է լինի ոչ թե մարդկանց տուգանելը, այլ նրանց զգոնությունը բարձրացնելը, համագործակցության և փոխըմբռնման մթնոլորտ ստեղծելը»: Իրականությունն այն է, որ Փաշինյանի գլխավորած իշխանությունը, ինչպես մեր տարեցները կասեին, «աչքի սուրմա թռցնողի» նման վայրկյան իսկ չի կորցնում նորանոր տուգանքներ, տույժեր, հարկեր ներդնելու և կիրառելու համար: Աղամանի տուգանք, ծխախոտի տուգանք, դիմակի տուգանք: Միայն դիմակների համար մի քանի ամսվա մեջ Հայաստանում երևի ավելի շատ մարդ է տուգանվել, քան նախկինների իշխանության ժամանակ տուգանվում էին, ասենք, մի 5 տարվա մեջ: Ցանկը շատ երկար է ու սպառնում է առաջիկայում ավելի երկարել: Այնպես որ, Փաշինյանի ու նրա իշխանության համար քաղաքացին ոչ միայն պարզապես «տուգանքի մատերիալ է», այլ տույժ-տուգանքի, կներեք, «կթու կով»:

Հինգերորդ. 2018 թվականի նոյեմբերի 15-ին, երբ որոշված էր, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններ են լինելու, Փաշինյանը հայտարարեց, թե՝ «...նախկինից հայտնի ավանդույթներ են եղել, երբ այս օրերին մասնավորապես հանրակրթության ոլորտը ներքաշվում էր քաղաքական պրոցեսների մեջ, պետք է բացառել դա, և պետք է այս ընտրություններում արմատախիլ անել այն երևույթը, երբ վարչական լծակներն օգտագործվում են ընտրողին այս կամ այն ուղղությամբ ուղղորդելու համար»: Կարելի է այլ նմանօրինակ հայտարարություններ հիշեցնել: Բայց փաստն այն է, որ ինչպես այդ ու հատկապես մյուս բոլոր ընտրություններում՝ թե՛ 2021-ի արտահերթ, թե՛ ՏԻՄ, Փաշինյանի իշխանությունը չարաշահել է բոլոր հնարավոր ու անհնար վարչական լծակները, ռեսուրսները, դե, իսկ հանրակրթական համակարգն ուղղակի ընկղմել է ընտրական պրոցեսների մեջ, ներառյալ աշակերտներին: Ավելին, նույնիսկ ոչ նախընտրական հանդիպումների ժամանակ են դեռահասներն ու երեխաները ներգրավվում... նույնիսկ ինչ-ինչ նյութական շահախնդրություն հարուցելով: Փաշինյանի նման հանդիպումներից հետո տարածվող նոր հեռախոսատուփերով երեխաների լուսանկարները և նմանօրինակ արձանագրումները՝ վկա:

Վեցերորդ. Արցախում՝ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում, 2019 թվականի օգոստոսի 5-ին ունեցած ելույթում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Իրավունքի և օրենքի գերակայությունը, օրենքի առաջ բոլորի հավասարությունը պետք է դառնա ներազգային հարաբերությունների առանցք: Արտաքին կամ ներքին ազդեցությունների տրվող դատարանների գոյությունն սպառնալիք է ազգային անվտանգությանը։ Հայաստանում և Արցախում դատարանները պետք է լինեն անկախ»: Փաստերը այլ բանի մասին են աղաղակում: Նիկոլ Փաշինյանն այն վարչապետն է, որ ուղղակիորեն միջամտում էր մարդկանց կալանավորել-չկալանավորելու դատական հարցերին (խայտառակ ու հանրահայտ գաղտնալսումը՝ վառ օրինակ): Իսկ օրենքի առաջ բոլորի հավասարության մասին նրա խոսքերն ուղղակիորեն ծիծաղելի են: Օրինակնե՞ր... Ինչքան ուզեք, բայց, ինչպես ասվում է, «տես՝ լրահոսը»:

Եվ վերջապես՝ յոթերորդը (այսօրվա համար). Արցախում նույն ելույթի ժամանակ Փաշինյանը հայտարարեց. «Անիմաստ է, ուղղակի անիմաստ է Հայաստանի գործող կառավարությանը կասկածել Արցախի դեմ որևէ հնարավոր դավադրության մեջ։ Դավադրությունը բացառված է հենց մեր կառավարության ծագումնաբանության բերումով։ Մենք Արցախի հարցի կարգավորման բանակցային սեղանի շուրջ հայտնվել ենք որպես ժողովրդի լեգիտիմ ներկայացուցիչ և, հետևաբար, այդ բանակցային սեղանի շուրջ կարող ենք պաշտպանել միայն ժողովրդի ցանկություններն ու իղձերը, հենվել միայն ժողովրդի ցանկությունների և իղձերի վրա, դառնալ ժողովրդի ցանկությունների և իղձերի արտահայտողը»: Նրան, ի դեպ, ոգևորված ծափահարում էին Արցախում... 2019-ին... օգոստոսին...: Ծանր նստեցին այդ ծափերը բոլորիս ու առաջին հերթին հենց արցախցիների վրա՝ պատերազմ, հայրենազրկում, Փաշինյանի կողմից Արցախի ուրացում, Արցախի հայաթափում, Արցախն ադրբեջանական հանցախմբին նվիրել...: Իրականության ու Փաշինյանի ստահոդ հայտարարությունների խզվածքն այնքան ակնհայտ է, որ նույնիսկ հավել յալ մեկնաբանությունների ու հիմնավորումների կարիք չկա»:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>