Փաշինյանի իշխանությունը սարսափում է իր դատարանում մահացած Արմեն Գրիգորյանից
Արմեն Գրիգորյանն ըստ էության քաղաքական հետապնդման էր ենթարկվում փաշինյանական իշխանության կողմից: Արմեն Գրիգորյանը մահացավ դատարանի դահլիճում: Նիկոլ Փաշինյանի՛ իշխանության դատարանի դահլիճում: Ռեժիմն, ըստ էության, մահվան հասցրեց իր դեմ հանդես եկող մարդուն, որոշակի իմաստով՝ իրականացվեց քաղաքական սպանություն:
Բայց դատավարությունը... շարունակվում էր:
Եվ ահա, փաստաբան, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումից տեղեկանում ենք. «Լուսահոգի Արմեն Գրիգորյանի նկատմամբ կայացվեց մեղադրական վերդիկտ։ Դատավճիռը պարտադիր կբողոքարկվի»։
Մեր զարհուրադաղ իրականության այս խայտառակ եղելության վերաբերյալ ամենից դիպուկ մեկնաբանությունը նշյած երառման տակ մի քանի օգտատերերի դիտարկումներն են, որ փաշինյանական իշխանությունը մահացածներից էլ է սարսափում:
Zham.am

