Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է. հանրային պառակտումը, թշնամանքը վնասում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան Պուտին․ Եվրոպական զորքերի մուտքը Ուկրաինա կնշանակի պատերազմ Ռուսաստանի հետ Առաջարկում էինք միասնական խորհուրդ, որը կհամակարգեր մարդու իրավունքներին առնչվող այս խայտառակ վիճակը․ Ռուբեն Մելիքյան
12
Առուշ Առուշանյանին ընտրության առաջ են դրել՝ կա’մ գնում ես բանտ, կա’մ դառնում ես ՔՊ-ի կցորդ Մենք քիչ ենք հակված հանցագործության, քան Վրաստանում, Ադրբեջանում, բայց մեծ է քաղբանտարկյալների թիվը. Երվանդ Բոզոյան «Քաղաքական Դրդապատճառներով Հետապնդվող Անձանց Իրավունքների Հարցերով Հանձնաժողովի» զեկույցը՝ Հայաստանում բռնաճնշումների վերաբերյալ (տեսանյութ, ուղիղ) Բայրամովը պետական գաղտնիք բացահայտեց․ Նիկոլ Փ․-ի նոր կարգախոսը ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (3-րդ մաս, եզրակացություն) ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (2-րդ մաս) ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (1-ին մաս) Ասուլիս՝ ի պաշտպանություն Ծառուկյանի և անազատության մեջ գտնվող մյուսների Քաղաքական բռնաճնշումները Հայաստանում. համեմատական Վրաստանի և Ադրբեջանի հետ Անդրանիկ Թևանյանի «գործը»` փլուզված մեղադրանքի պատմություն Պատերազմ Արցախում
Առուշ Առուշանյանին ընտրության առաջ են դրել՝ կա’մ գնում ես բանտ, կա’մ դառնում ես ՔՊ-ի կցորդ Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է. հանրային պառակտումը, թշնամանքը վնասում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ» Աննախադեպ ֆինանսական հոսք՝ 906 միլիոն դոլար 1 ամսում Աշխարհը կորցնում է ԱՄՆ ֆինանսական համակարգի նկատմամբ ունեցած վստահությունը․ Իրանի ԱԳ նախարար «Ռուսաստանը պետք է ավարտին հասցնի հատուկ ռազմական գործողությունը, որպեսզի հետո ոչ ոք ծպտուն չհանի»․ Մեդվեդև Պուտին․ Եվրոպական զորքերի մուտքը Ուկրաինա կնշանակի պատերազմ Ռուսաստանի հետ Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Փաշինյանի անունից հրահանգվել է «կատոկել», ապա բանտարկել երբեմնի գործընկերոջը. «Հրապարակ» Ինչ «կատուներ» են անցել Նիկոլ Փաշինյանի ու նրա երբեմնի մերձավոր զինակցի միջև Բաքվի բանտից լսվում են ուղերձներ՝ «մեզ չեն դատում, այլ՝ ՀՀ-ի դեմ է», լուրջ պրոբլեմ է լինելու. Վահե Հովհաննիսյան Հայկ Սարգսյանի հայտարարությունների մասով քրեական գործ է հարուցվել, լավ կլինի, որ ինչ-որ մեկը հայտնվի բանտում. Փաշինյան Կա ուժերի ահռելի տարբերություն. արդյունավետ է առանձին խմբերով թուլացնել ռեժիմի հակաիրավական ճակատը. Հովհաննես Խուդոյան Հութիները գրավել են Մոխան․ Իրանի և ԱՄՆ-ի պատերազմի ֆոնին ընդլայնվում է պայքարը Կարմիր ծովում Նախագահը առողջ է և անպայման տեսնելու է ոմանց քաղաքական մահամերձության պատկերը․ Բագրատ Միկոյանի արձագանքը՝ Փաշինյանին «Հրապարակ»․ Հերթը հասավ «Մուլտի տրանսպորտին» Հայերին ադրբեջանացնելու նուրբ արվեստը՝ աղմկոտ հանդուրժողականության պայմաններում Առաջարկում էինք միասնական խորհուրդ, որը կհամակարգեր մարդու իրավունքներին առնչվող այս խայտառակ վիճակը․ Ռուբեն Մելիքյան Երբ Աշոտյանին մեղադրում են գործով, որտեղ չկա տուժող, հասկանում ես` աբսուրդ է… Լևոն Զուրաբյան Բռնաճնշումներին նախորդում է քարոզչությունը. ամբողջ ՔՊ-ն էր դրան մասնակցում. Ժաննա Ալեքսանյան Բռնապետության նպատակը լռեցնելն է. Մի’ լռեք. Արման Աբովյան Վեհափառ Հայրապետն իր երախտագիտությունը փոխանցեց Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին Սա պետք է պայմանավորել Արևմուտքի կողմից այս իշխանություններին տված ինդուլգենցիայով. Ձյունիկ Աղաջանյան Մենք քիչ ենք հակված հանցագործության, քան Վրաստանում, Ադրբեջանում, բայց մեծ է քաղբանտարկյալների թիվը. Երվանդ Բոզոյան Քաղաքացիները գիտեն՝ նիկոլական դատավորներն ունեն 2 ընտրություն՝ կա՛մ կալանավորել, կա՛մ կալանավորվել. Աննա Մկրտչյան Խոշտանգումների արգելքը բացարձակ իրավունք է. սա կրում է վարչական բնույթ և ունի նպատակ`հայաթափում. Լարիսա Ալավերդյան ՔՊ-ն հանձնում է Տիգրանաշենը, իսկ «Ուժեղ Հայաստանը» զարգացման ծրագիր է առաջարկում. Նարեկ Կարապետյան (Տեսանյութ) ՀՀ-ում անազատության մեջ գտնվողների կեսը չունի վերջնական վճիռ. այս ցուցանիշը ԵԽ վարկանիշում բարձր է. Հովհաննես Իշխանյան Ամենասարսափելին, որ տեսանք, անկողնում գամված անձին դատարան տանելն էր.խնդիրն այս ամենի մասին խոսելն է. Էլինար Վարդանյան

Ես խորապես համոզված եմ, որ այդ մարդը արեւմտյան ազդեցության գործակալ է․ Ասլան Ռուբաեւ (տեսանյութ)

Alpha News-ի ուղիղ եթերում եվրասիագետ Ասլան Ռուբաևն իր տեսակետն է հայտնել Արևմուտքի ազդեցության և հայ-ռուսական հարաբերություններում սեպ խրելու՝ նրա փորձերի վերաբերյալ։
«Մոսկվայի և Երևանի միջև կապերը ստուգվում են ամրության համար, և Արևմուտքն անընդհատ փորձում է սեպ խրել, և շատ լավ է, որ Լավրովը նման կառուցողական կարծիք հայտնեց, ինչը նշանակում է, որ Լավրովն անգամ տողատակերում ասել է, որ մենք պատրաստ ենք երկխոսության։ Սա չափազանց կարևոր է այսօր։
Ուրիշ բան, որ մենք առայժմ միայն արձանագրում ենք Հայաստանի վրա Արևմուտքի ազդեցության փաստը, բայց դեռ չգիտենք, թե ինչպես վերաբերվել այս պատմությանը։ Կոնկրետ հայեցակարգեր ոչ ոք չի առաջարկում, մենք դեռ թափառում ենք միայն ճշմարտության շուրջը, չգիտենք ինչպես գլուխ հանել, ինչպես ճեղքել այս արևմտյան գործակալությունը, արևմտյան ազդեցությունը, որն այսօր դրված է Հայաստանի քաղաքական իսթեբլիշմենտի վրա։
Լավ է, որ Լավրովը խոսում է այս մասին, քանի որ ոչ ոք Ռուսաստանին չի մեղադրի այն բանի համար, որ, ներողություն եմ խնդրում, մենք փչացրել ենք այդ հարաբերությունները։ Այո՛, մենք ցույց ենք տալիս, որ պատրաստ ենք խոսել, պատրաստ ենք երկխոսության։ Բայց մեր հարաբերությունները անհայտ պատճառով վատացան, ուղղակի միակողմանիորեն վատացան, քանի որ ինչ-որ պահի Երեւանին թվաց, թե Ռուսաստանը անհուսալի գործընկեր է։ Չեմ հասկանում, թե ինչու, ավելի ճիշտ, հասկանում եմ ինչու, բայց ինձ թվում է, որ այն հարաբերությունները, որոնցից դու կախված ես ենթակառուցվածքների ոլորտում, տարբեր ոչ պետական ու պետական կառույցներում․ սա հիմարություն է և անհեռատես:
Ունենալով նման հարեւանություն, և դիտարկելով Վրաստանի փորձը, այսօրվա Ուկրաինայի փորձը, մարդ չի հասկանում, որ Ռուսաստանի հետ բացահայտ առճակատման գնալը նշանակում է տարածք կորցնել։ Ուշադրություն դարձրեք, որ Փաշինյանը համաձայնվեց այս սադրանքին, նա անվերջ սադրում էր Ռուսաստանին և ուզում էր նրան ներքաշել պատերազմի մեջ, ուզում էր գցել Ղարաբաղի կորստի պատասխանատվությունը նրա վրա, քաշել դեպի ՀԱՊԿ և Ռուսաստան, բայց պարտվեց։
Ու Պուտինն ուղիղ եթերում սա ճիշտ ասաց, որ պարզ չէ, թե մենք ինչ կապ ունենք դրա հետ։ Փաշինյանը փաստացի չէր ուզում կռվել, նա կատարում էր հրահանգները։ Ես խորապես համոզված եմ, որ այդ մարդը արեւմտյան ազդեցության գործակալ է։ Նա անում է բացարձակապես նույն գործողությունները, ինչ մոտ 10000 լրագրողները, որոնք այսօր աշխատում են քանդել հայ-ռուսական հարաբերությունները։ Նրանք ապրում են Հայաստանում, դոլարով աշխատավարձ են ստանում, փայլուն անգլերեն են խոսում, բայց այնտեղ ռուսերեն խոսողներ չկան։ Չկան ԼՕՄ-ներ, հասարակական կարծիքի առաջնորդներ, որոնք կասեն, որ պետք է բարեկամանալ Ռուսաստանի հետ, քանի որ մենք ԱՊՀ անդամ ենք, ԵԱՏՄ, ՀԱՊԿ, մենք միասին գտնվում ենք ծայրահեղ կարևոր կառույցներում՝ և՛ Ռուսաստանը, և՛ Հայաստանը։
Ինձ համար՝ որպես տարածաշրջանում մասնագիտացած մարդու, դժվար է պատկերացնել իրավիճակը, թե ինչու է Հայաստանը անընդհատ հայտարարում դուրս գալու փորձերի մասին, դա կարող է անել միակողմանիորեն, բայց մենք նրան ուժով հետ չենք պահի»,-նշել է Ռուբաևը։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>