Ինքնամոռաց խրախճանք... ավերակների վրա
Ամանորվում են: Կտոնածառվեն: Տոնածառվա՛ծ են:
Փայլապատվում են: Լուսազարդարված:
Կհրավառվեն: Ստամոքսաբա՛ր:
Ամանորվում են: Որ խոզաբդվեն: Կխոզաբտվեն: Բլինչիկահար: Ու արաղախում:
Եվ ինքնամոռաց: Երկրաուրացած: Ինքնակուրացած: Սրտաքարացած: Հոգեխլացած: Ու խղճատ: Խղճա՛տ:
Ինքնախաբում են: Անհիշողությո՛ւն:
Մայթաքայլում են: Գնասակարկում: Մանդարինոտված: Պոպոքաչամչոտ: Չարազախառն են: Եվ բաստրմահոգ:
Ու սուջուխահոտ: Սալյամիաշար:
Կառալյոկաչիր:
Սրտաչորացած: Արցունքասմքած: Ու խղճա՛տ: Խղճա՛տ:
Անհիշողություն: Համակերպամիտ: Թուլամորթացած: Մորթապաշտատար: Ստահարմարված: Կեղծիքապաշտող: Ու ինքնախաբող: Ու կամահատված: Երկերեսանված: Կեղծակոլոլված: Քյուֆթա-կոլոլակ:
Ամանորվում են: Տոնածառապատ: Աղցանապատրաստ: Ոլոռաթթվոտ: Մսաճարպամիտ: Տոլմայափաթաթ: Կամ՝ որոնաթուփ:
Ինքնաուրացած: Ինքնակուրացած: Արյունադրո՛ւժ: Հայրենիքամո՛ռ: Ու անխղճացած:
Սեղանառատված: Սրտադատարկված:
Անաստվածացած: Աստվածազրկված: Հոգեամայի: Բայց պսպղաշաղախ: Հրավառվռուն: Փայլաշլացած: Ու խելքաշլված:
Խնջույքահար են: Խրախճանքավառ: Ու ժանտախտակուլ:
Ուտուշխմուշեք: Արցախազրկված: Տաշիտուշիեք: Անհերոսարժան:
Անհիշողություն: Ինքնասիրազուրկ: Արմատակորույս:
Ստամոքսամիտ: Որկորաբարո: Որովայնահար...
Ու անհայրենիք:
Արմեն Հակոբյան
Zham.am