Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է Իրականում շատ ծիծաղելի պնդում է. Չալաբյանի կինը՝ Փաշինյանի հայտարարության մասին Քաղհասարակություն կոչվող բալագանի մեջ կան անհատներ, որոնք ոչ մի բանով չեն զիջում 20-րդ դարի 30-ականների մատնիչներին
22
Գործող իշխանությունն օրենսդիր ու գերծադիր մարմիններն ազատում է այսպես կոչված «քաղաքացիական հասարության» կադրերից. ինչու Գարեգին Երկրորդը վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը. Պատրիարք Կիրիլ Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից «Չորրորդ հանրապետություն» = «Արևմտյան Ադրբեջան» Ինչու է հուզվել քաղաքացի Նիկոլ Փ․-ն Կանանց հարցերով ՀԿ-ները չեն մեկնաբանում Արեգնազ Մանուկյանի գործը. նիկոլապաշտ «իրավապաշտպանները» բերանները ջուր են առել՝ ի՜նչ իրավունք-միրավունք Վերացվեց Արեգնազ Մանուկյանի մերձավոր ազգականների հետ շփման արգելքը. Պաշտպան Հայաստանը միայն մի բանով է գերազանցում Ադրբեջանին․ Երվանդ Բոզոյան Փաշինյանն ու ՔՊ-ն «կառավարության ծրագրով» են պատերազմ հայտարարում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, Ալիևը, Էրդողանն ու Փաշազադեն և հայության մյուս թշնամիները ցնծության մեջ են Ակցիա ԵՄ դեսպանատան առջև՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալների (ֆոտոռեպորտաժ) Պատերազմ Արցախում
Գործող իշխանությունն օրենսդիր ու գերծադիր մարմիններն ազատում է այսպես կոչված «քաղաքացիական հասարության» կադրերից. ինչու «Հրապարակ»․ Իրավիճակ է փոխվելու․ այս իշխանությունը դրա լրջությունը չի կարողանում հասկանալ Եթե նույնիսկ տարածքի հարցը չի կարող խախտել խորհրդարանի նախապես գրված օրակարգը, ապա հարցն այլևս այն չէ, թե ի՞նչ է քննարկում Ազգային ժողովը Սոնա Մնացականյանի վրաերթի գործով վարչապետի ավտոշարասյան վարորդը անցյալ տարի , դատապարտվել էր 1 տարի 6 ամիս ազատազրկման. մինչ այժմ պատիժը չի կրել. Մարիամ Քանայան ԿԽՄԿ-ն պատրաստ է միջնորդել Ադրբեջանում պահվող հայերին այցելելու հարցում. Սպուտնիկ «Այլանդակություն ԱԺ-ում՝ Փաշինյանի գալուց առաջ»․ Արտակարգ և լիազոր դեսպան Ծաղրական ակնարկ՝ Փաշինյանից ավելի նիկոլական պսևդո «քաղհասարակությունականներին» ՔՊ-ականները ընդդիմությանը մեղադրում են Արցախն Ադրբեջան չճանաչելու ու հակաթուրք լինելու մեջ. Չալաբյան Փաշինյանն արդեն Տիգրանաշենի հանձնման անոնս է անում… Գարեգին Երկրորդը վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը. Պատրիարք Կիրիլ Լուկաշենկոն շնորհավորել է Գարեգին Երկրորդին Վեհափառը հրաժարվել է ծննդյան օրը նշելուց, Միքայել Սրբազանը` զարդեր կրելուց Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է Ստերի շարք... սա է սրանց պատկերը. Բագրատ Սրբազան Ինչ է նշանակում երկրի ղեկավարն ասի՝ ես հիմա ունեմ այլ երկրի տարածք. Քրիստինե Վարդանյան Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից Իրականում շատ ծիծաղելի պնդում է. Չալաբյանի կինը՝ Փաշինյանի հայտարարության մասին Ովքեր են Արեգնազ Մանուկյանի խցակիցները. «Հրապարակ» «Չորրորդ հանրապետություն» = «Արևմտյան Ադրբեջան» «Հայաստան» համակենտրոնացման ճամբարի առօրյայից. մոր հետ կալանավայրում հանդիպումն իբրև «ծննդյան նվեր». Ինչու է հուզվել քաղաքացի Նիկոլ Փ․-ն Քաղհասարակություն կոչվող բալագանի մեջ կան անհատներ, որոնք ոչ մի բանով չեն զիջում 20-րդ դարի 30-ականների մատնիչներին Կանանց հարցերով ՀԿ-ները չեն մեկնաբանում Արեգնազ Մանուկյանի գործը. նիկոլապաշտ «իրավապաշտպանները» բերանները ջուր են առել՝ ի՜նչ իրավունք-միրավունք Եթե ԱՄՆ-ը սկսի նոր պատերազմ, Իրանը կկիրառի զենք, որը դեռ չի օգտագործել․ ԻՀՊԿ Թմրամիջոցների վաճառքով զբաղվող տելեգրամյան ալիքների տնօրինողներ են հայտնաբերվել, ձերբակալվել է 7 անձ Ութ տարի է, փորձում եք ինձ «թալանչու» պիտակ կպցնել, տղերք, չե՞ք հասկացել, որ չի ստացվում. Աշոտյան Մենք էլ ունենք գաղտնի պլան, Փաշինյանն էլ ունի գաղտնի պլան՝ իրեն հեռացնելու. Սամվել Կարապետյան Վերացվեց Արեգնազ Մանուկյանի մերձավոր ազգականների հետ շփման արգելքը. Պաշտպան ՔՊ-ն չընտրեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության՝ երեք հանձնաժողովների նախագահների բոլոր թեկնածուներին Փաշինյանը Տիգրանաշենը հանձնելու է ադրբեջանական թուրքերին

Ստապետություն, կեղծակրատիա, խոստմնազանցություն. «յոթնյակ»՝ «յոթնյակի» ետևից․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Արդեն առիթ ունեցել ենք ներկայացնել Նիկոլ Փաշինյանի բազմաթիվ ստերից ու կեղծ կամ չկատարված խոստումներից առավել տպավորիչները՝ առանձին «յոթնյակ»-ներով՝ սկսյալ կառավարության ծրագրերից մինչև առանձին խոստումներ: Ամբողջացնելով գրեթե ամենօրյա ռեժիմով վերջին 5 և ավելի տարիներին փաշինյանական իշխանության ու անձամբ Փաշինյանի կողմից հանրությանը ներկայացվող ստերը, կեղծիքներն ու խեղաթյուրումները՝ թույլ տանք մեզ նկատել, որ ըստ էության, գործ ունենք մի ունիկալ երևույթի հետ, որը թերևս ճիշտ կլինի բնորոշել որպես ստապետություն, եթե կուզեք՝ կեղծակրատիա կամ ֆալշակրատիա: 
Մենք, իհարկե, ոչ թե Փաշինյանի նման «100 փաստ»-ով ենք ներկայացնում այդ ամենը, այլ, այսպես ասած, «յոթնյակ» առ «յոթնյակ»՝ հասկանալով, իհարկե, որ դրա համար թերթի բազում համարներ պետք կլինեն: Առայժմ՝ հերթական «յոթնյակը»:

.Նիկոլ Փաշինյանը 2018 թվականի մայիսի 1-ին դեռևս վարչապետ չէր, վարչապետի թեկնածու էր, և միայն մեկ շաբաթ անց պիտի կատարվեր նրա երազանքը, որ Արցախի կործանման ու Հայաստանի շարունակական տապալումների մեկնարկն էր:
Եվ ահա, վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին պատգամավոր Արման Սաղաթել յանը շատ հստակ հարց է տալիս՝ հղում անելով Նիկոլ Փաշինյանի՝ դեռևս 2001 թվականին, իրեն (իր ընտանիքին) պատկանող թերթում նրա ստորագրությամբ հրապարակված մի հոդվածի: Նիկոլ Փաշինյանն անմիջապես արձագանքում է, թե պատգամավոր Սաղաթել յանի հայտարարությունը դեզինֆորմացիա է, կեղծիք է, թե ինքը՝ Նիկոլ Փաշինյանը, նման հոդված չի գրել:
Պատգամավոր Արման Սաղաթել յանը 2018թ. մայիսի 1-ի ԱԺ նիստում՝ Փաշինյանի այդ «հերքող» հայտարարությունից շատ կարճ ժամանակ անց, խորհրդարանին ու հանրությանը ներկայացրեց «Հայկական ժամանակի» 2001 թվականին լույս տեսած թերթի կոնկրետ օրինակը, որի երկրորդ էջում «Նիկոլ Փաշինյան» ստորագրությամբ զետեղված էր խնդրո առարկա հրապարակումը: 2001 թվականին Նիկոլ Փաշինյանը մասնավորապես գրել է. «...Ես չեմ ընդունում այդ տեսակետը, թե լավ դիվանագիտությունը կարող է այնպես անել, որ այդ տարածքները չվերադարձվեն Ադրբեջանին»:

Նկատենք. «Ադրբեջանին վերադարձնելու» պահով Նիկոլ Փաշինյանը ինչ ցանկանում էր, այն էլ իրականացրեց իր հոդվածի հրապարակումից շուրջ երկու տասնամյակ անց: Բայց «սուխոյ ատկազ» էր գալիս, թե նման բան է գրվել: Ու չնայած նրա բացահայտ սուտը տեղում իսկ բռնվեց, դրանից ընդամենը 1 շաբաթ անց նա արդեն ՀՀ վարչապետի պաշտոնում էր: Ու՝ գնա՜ց…

 Նիկոլ Փաշինյանը 2018-ին՝ դեռ նախքան «թավշահեղափոխական» աղետը, «Ելք» ընդդիմադիր խմբակցության ղեկավարն էր: «Ելք»-ի նախընտրական խոստումներից մեկը կուտակային կենսաթոշակային համակարգը վերացնելն էր: Իրականությունն այն է, որ 2018-ի մայիսի 8-ին վարչապետի պաշտոնն ստանձնելուց հետո կառավարության առաջին որոշումներից մեկը եղավ կուտակային կենսաթոշակային համակարգի տիրույթն ընդլայնելը: «Ելքի» նախընտրական խոստումը «գրվեց սառույցին»:

Դեռևս չվարչապետ, բայց թափով դեպի այդ պաշտոնն ընթացող Փաշինյանը 2018-ի ապրիլի 15-ին Ֆրանսիայի հրապարակում ունեցած ելույթում հայտարարեց, որ Հայաստանում բոլոր բուհերը «պետք է ապաքաղաքականացվեն, որևէ կուսակցական պետք է իրավունք չունենա լինել բուհի ռեկտոր»:

Իրականությունն այն է, որ իշխանություն դառնալուց գրեթե անմիջապես հետո Նիկոլ Փաշինյանը և նրա քպական թիմը հնարավոր ու անհնար ամեն ինչ արել են, որպեսզի զավթեն բոլոր բուհերը: Ասենք, նրանք մանկապարտեզներն ու դպրոցներն են գրավել ու գրավում, ինչի՜ մասին է խոսքը: Իսկ խոսքն ու փաստերն այն բանի մասին են, որ այսօր գրեթե բոլոր բուհերում քպական պաշտոնյաներն են հոգաբարձուների խորհրդի նախագահ, մեծամասամբ «սվոյ» են նաև ռեկտորները: Ավելին, բուհերում տոտալ ճնշումներ են իրականացվում այն դասախոսների նկատմամբ, որոնք այլախոհ են:

Փաշինյանը 2018 թվականի մայիսի 8-ին Հանրապետության հրապարակում ունեցած ելույթում խոստացել է, որ «Հայաստանում հեղափոխական տեմպերով պետք է զարգացնել գյուղատնտեսությունը…»:
Իրականությունն այն է, որ Հայաստանում գյուղատնտեսությունը շարունակական անկում է ապրում: Փաշինյանը լուծարեց գյուղատնտեսության նախարարությունը՝ այն դարձնելով ինչ-որ մի մանր ստորաբաժանում: Ավելին, Ռուսաստանի հետ հարաբերությունների հետևողական փչացումը արդեն հանգեցրել է այն բանին, որ Հայաստանի ֆերմերների համար խնդրահարույց է դարձել ու գնալով ավելի ու ավելի խնդրահարույց է դառնալու Ռուսաստանի շուկա գյուղմթերքի և գյուղատնտեսական արտադրատեսակների արտահանումը:

Նիկոլ Փաշինյանը 2018 թվականի հուլիսի 20-ին ունեցած ասուլիսում հայտարարել է, թե Հայաստանն ակտիվ բանակցում է Վերին Լարսին այլընտրանք գտնելու ուղղությամբ, նույն թվականին, բայց նոյեմբերի 13-ին ԱԺում հայտարարել է. «Վերին Լարսին այլընտրանք ստեղծելը մեզ համար սկզբունքային խնդիր է, բայց այդ պրոցեսում մենք բանակցային կողմ չենք: ...Մենք մեր վրացի և ռուս գործընկերների հետ անընդհատ շփումների մեջ ենք: Անընդհատ այդ խնդիրը բարձրացնում ենք, մեր կառավարության ներկայացուցիչն անընդհատ պրոցեսի մեջ է»:
Իրականությունն այն է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունների կանխամտածված փչացման քաղաքականություն վարելով հանդերձ՝ Փաշինյանի իշխանությունը Վերին Լարսին ոչ մի այլընտրանք էլ չի կարողացել գտնել, եթե, իհարկե, Հայաստանի թրքացումն ու ադրբեջանականացումը չհրամցվի որպես այդպիսին, այսինքն՝ «այլընտրանք»:

Եվ, վերջապես, Նիկոլ Փաշինյանը իր պաշտոնավարման «100 օրվա» միտինգում (17 օգոստոսի, 2018 թ.) ունեցած տխրահռչակ ելույթում, որին դեռ կվերադառնանք, հայտարարեց. «Կարող եմ միանշանակ ասել, որ հայ-ռուսական հարաբերությունները ոչ միայն վատ չեն, այլև, ի հեճուկս հանրապետականների և նրանց սատելիտների, հայ-ռուսական հարաբերությունները լավ են և գնալով ավելի ու ավելի լավանալու են…»:
Իրականությունն այն է, որ հայ-ռուսական հարաբերությունները ոչ միայն հետևողականորեն վատացել են Նիկոլ Փաշինյանի «վարչապետացումից» սկսած ու հաջորդած ամբողջ ժամանակահատվածում, այլև այնքան են «լավացել», որ եթե այժմյան վիճակից մի քիչ էլ «լավանան», ապա կարելի է այդ հարաբերությունները բնութագրել որպես թշնամական, եթե ոչ՝ պատերազմական: Ու դա, ի դեպ, բոլորդ տեսնում եք նաև առանց մեր մեկնաբանության:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>