Թրամփի «միութենական պետությունը» և հայկական պետականության բովանդակության խնդիրը Ադրբեջանի երեք վտանգներն ու մենք (տեսանյութ) Ալիևը փորձում է պայմանավորվել ոչ թե Փաշինյանի, այլ՝ հաջորդ իշխանությունների հետ. Վիկտոր Սողոմոնյան
24
«Սերոժիկ» ֆիլմի համար 10,3 մլն ունեք, հենաշարժական խնդիրներ ունեցող երեխաների դպրոցի ավտոբուսի համար չունե՞ք․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) 18+․ Քաղաքացիների կարծիքը՝ Փաշինյանի՝ նախկին նախագահներին բանավեճի հրավիրելու գրառման տակ. «Մայր Հայաստանը» դատարանում կրկին վիճարկելու է կարմիր գծերը թանկացնելու ՔՊԿ-ի որոշումը․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Շենգավիթից ձայներ չստացաք, բայց դա ձեզ իրավունք չի վերապահում այդ մարդկանցից մուռ հանել․ Գևորգ Ստեփանյանը՝ Տիգրան Ավինյանին (տեսանյութ) Ավինյանի 2 տարի՝ 48 ամսին մնացել է 3 ամիս, բայց Աջափնյակի մետրոն կառուցված չէ․ Գրիգոր Իսկանդարյան (տեսանյութ) Գյումրին ազատ տնտեսական գոտի դարձնելու գաղափարը պետք է իրագործել․ Կարեն Սիմոնյան (տեսանյութեր) «Մայր Հայաստանը» դեմ է տեղական տուրքերի բարձրացմանը (տեսանյութ) Կարմիր գծերը թանկացնելու որոշումն անգրագետ է․ դատարա՛նն է հաստատել․ Սամվել Հակոբյան (տեսանյութ) Սեփական քսակի նման գումարները մսխում են․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Երևանի ավագանու նիստը (ուղիղ) Պատերազմ Արցախում
«Սերոժիկ» ֆիլմի համար 10,3 մլն ունեք, հենաշարժական խնդիրներ ունեցող երեխաների դպրոցի ավտոբուսի համար չունե՞ք․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Չի՛ կարելի քաղաքացիներին թալանի մատերիալ սարքել․ Աննա Ավետիսյան (տեսանյութ) էս աթոռին մնալը բացառում է իր գործած հանցանքների համար պատասխանատվությունը․ Մկրտչյանը՝ Փաշինյանի մասին Մարդկությունը չի ստեղծել նման ժավել, որով կարող է մաքրել Նիկոլի այդ խարանը․ Արմեն Աշոտյան 18+․ Քաղաքացիների կարծիքը՝ Փաշինյանի՝ նախկին նախագահներին բանավեճի հրավիրելու գրառման տակ. «Մայր Հայաստանը» դատարանում կրկին վիճարկելու է կարմիր գծերը թանկացնելու ՔՊԿ-ի որոշումը․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Շենգավիթից ձայներ չստացաք, բայց դա ձեզ իրավունք չի վերապահում այդ մարդկանցից մուռ հանել․ Գևորգ Ստեփանյանը՝ Տիգրան Ավինյանին (տեսանյութ) Ավինյանի 2 տարի՝ 48 ամսին մնացել է 3 ամիս, բայց Աջափնյակի մետրոն կառուցված չէ․ Գրիգոր Իսկանդարյան (տեսանյութ) Փաշինյանի հետ ոչ ոք բանավիճել չկամեցավ, էլի մնաց Ալիևի հույսին. Արթուր Խաչատրյան Պուտինի առանձին հանդիպում Փաշինյանի հետ չի լինի․ Պեսկով Տիգրան Ավինյանը պարտվել է Իշխան Սաղաթելյանի դեմ բոլոր 4 գործերով Ապագա ունենալու համար պետք է չկեղծել մեր ընդհանուր անցյալը Թրամփի «միութենական պետությունը» և հայկական պետականության բովանդակության խնդիրը Գյումրին ազատ տնտեսական գոտի դարձնելու գաղափարը պետք է իրագործել․ Կարեն Սիմոնյան (տեսանյութեր) «Կարծես վրեժ են լուծում». Սոնա Աղեկյան Լարված իրավիճակ «Արտաշատ» բժշկական կենտրոնում ՔՊ վերնախավը «խաղաղության» քարոզը դարձրել է գործիք իշխանության մնալու․ Արման Թաթոյան «Մայր Հայաստանը» դեմ է տեղական տուրքերի բարձրացմանը (տեսանյութ) ՔՊԿ-ն տապալվել է անվտանգությունից մինչև արտաքին քաղաքականություն, ձախողվել է քաղաքային մակարդակում (տեսանյութ) Կարմիր գծերը թանկացնելով՝ մտել եք քաղաքացու գրպանը․ Գևորգ Ստեփանյան (տեսանյութ) Կարմիր գծերը թանկացնելու որոշումն անգրագետ է․ դատարա՛նն է հաստատել․ Սամվել Հակոբյան (տեսանյութ) Սեփական քսակի նման գումարները մսխում են․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Պարզվել է, որ 2 երիտասարդների կտրող-ծակող գործիքով մարմնական վնասվածք են պատճառել 15-ամյա պատանիները «Անհուսալի վիճակում ես հայտնվել և փորձում ես փախուստի ուղի ընտրել»․ Տիգրան Աբրահամյան Արևմուտքը երբեք չի կռվի Ադրբեջանի հետ Հայաստանի համար. Ալեքսեյ Ֆենենկո (տեսանյութ) ՀՀ ղեկավարությունը վերջին տարիներին հակված է փչացնելու հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Նիկոլայ Սիլաև (տեսանյութ) Երևանի ավագանու նիստը (ուղիղ) Ադրբեջանի երեք վտանգներն ու մենք (տեսանյութ) Ալիևը փորձում է պայմանավորվել ոչ թե Փաշինյանի, այլ՝ հաջորդ իշխանությունների հետ. Վիկտոր Սողոմոնյան Հանգստյան «ավելորդ» օրերին դեմ էին, բայց ուզում են... 10 աշխատանքային օր կրճատել. «Փաստ»

Հեքիաթ՝ միջազգային չափանիշների մասին. «Կարճ ասած» (տեսանյութ)

Դիտել նաև
«Անհուսալի վիճակում ես հայտնվել և փորձում ես փախուստի ուղի ընտրել»․ Տիգրան Աբրահամյան «Վարչախումբն անհաղորդ է Սիրիայի հայության ճակատագրի հանդեպ». ՀայաՔվե Մոսկվայի և Թեհրանի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագրի ստորագրումը կարող է տեղի ունենալ 2025թ. հունվարի կեսերին։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բահային։ «Շուտով, երկկողմ հանդիպման ժամանակ, պայմանագիրը կստորագրվի»,- ասել է Բահային՝ պատասխանելով փաստաթղթի ստորագրման ժամկետի մասին հարցին։ Հիշեցնենք, որ դեկտեմբերի 4-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ ակնկալում է նոր, հիմնարար համաձայնագիր ստորագրել Իրանի նախագահ՝ ՌԴ կատարելիք այցի ընթացքում։ Հրաժարվեց, գնաց Ալիևի հետ սեպարատ գաղտնի բանակցությունների ու ունենք, ինչ որ ունենք․ Արթուր Խաչատրյան Վահագն Գևորգյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Yerevan.today-ը «Կարճ ասած» հաղորդաշարի այս թողարկման մեջ նշում է. «Մի քանի օր առաջ Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե դատական համակարգի աշխատավարձերով մոտենում ենք եվրոպական չափանիշներին: Մի հատ ծափ տվեք։ Բայց չասաց՝ դատական համակարգով եվրոպական կամ միջազգային չափանիշներին հասե՞լ ենք, թե՝ չէ, չէ՞ որ, ըստ տրամաբանության, չափանիշներին հասնելիս առնվազն որակն է հետաքրքրում, այլ ոչ թե՝ որ դատավորը տունը որքան գումար կտանի այսուհետ։ ԲԴԽ նախագահը հայտարարել է, թե վեթինգ են արել արդեն, 309 դատավորներից 200-ը նշանակվել են 2018 թվականի հեղափոխությունից հետո: Ո՞ւ։ Հետո՞։ Ի՞նչ է փոխվել։ Չէ, փոխվել է, վստահությունը նվազել է, էլ ավելի։ Օրինակ՝ խափանման միջոց կալանավորոումը, հատկապես՝ ընդդիմադիրների, որպես մոլուցք շարունակվում է՝ գործադիր իշխանության  ճաշակով ու թելադրանքով։ Կալանքը միջազգային չափանիշներում բացառիկ, ծայրահեղ անհրաժեշտության դեպքում է արվում։ Որովհետև քանի դեռ մեղավորությունը ապացուցված չէ, ավելի շուտ իրավունքի խախտում է կալանքը, եթե, իհարկե, մարդասպանություն անելու պահին, օրինակ, չես բռնել կամ չունես երկաթե ապացույցներ։ Կալանքի փոխարեն այլընտրանքային խափանման միջոցներ կան։ Ամերիկյան 90-ականների ֆիլմ ես նայում, հերոսի ոտքին էլեկտրոնային հսկողության սարք է, տնային կալանք են տվել, գրավ են վերցրել, սովորական բան է իրենց մոտ։ 2024 թիվ ենք մտնում, հլը միայն կալանք է մեզ մոտ, տնային կալանքը համարյա չի աշխատում․ որովհետև Հայաստանի իշխանությունը մարդուն պատժելու համար կալանավորում է, հետո նոր սկսում է մոգոնել՝ մեղավոր կճանաչվի, թե չէ․ մեկ է՝ արդեն նստել է, պատժվել է իշխանության ճաշակով։ Կալանքը աննախադեպ քանակի է։ Իմ կարծիքով, կան դատավորներ, որ հենց տեղեկանում են, որ վաղը բողոքի ակցիա պետք է լինի, արդեն գրում են կալանքի որոշումները, որովհետև հստակ գիտեն՝ լինելու են ձերբակալումներ ու հենց իրենց մոտ բերելու են կալանքի։ Կրկնում եմ՝ մեզ մոտ կալանքի մոլուցք է՝ իշխանության ճաշակով, իսկ սա խոսում է միջազգային չափանիշներից։ 
Ո՞ր մեկդ է հիշում, թե ինչի համար է նստած Վանաձորի ոչ իշխանական քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը, հեսա երեք օրից կլրանա նրա՝ կալանքի տակ լինելու երկու տարին։ Ես, օրինակ, որ ակտիվ լրագրության մեջ եմ, մոռացել եմ՝ ինչի համար է նստած․ հիշում եմ, որ Վանաձորի քաղաքապետի ընտրություններում հաղթել է, Նիկոլի սրտով չի եղել հաղթանակը, նստած է։ Մամիկոն Ասլանյանն էլ երևի չի հիշում ինչի համար է նստած։ Ասում են՝ 2016 թվականից, որ եղել ես համայնքապետ, ինչ-որ կեղծիք ես արել։ Գրիգորի Խաչատուրովին 9 ամիս ինչի՞ կալանքի տակ պահեցիք, 10 տարվա վաղեմության գործով, դա էլ ոչ մեկ չի հիշում։ Արմեն Աշոտյանը ինչի՞ համար է նստած անհիշելի ժամանակների մասին գործով, ո՛չ մարդ է մեռել, ո՛չ պետությունն է տուժել, ոչ էլ որևէ ուրիշը, որովհետև հորինվածքներ են, որոնք կարևոր էլ չեն, բոլորը գիտեն՝ իրականում ինչու։ Ձեր միջազգային չափանիշին ձգտելը սա է՞։
Միջազգային չափանիշներում որ մարդուն նստեցնում են անիմաստ տեղը, ազատ արձակելիս բավականին խոշոր փոխհատուցում են վճարում, ավելին՝ այն դատավորն ու դատախազը որոնք այդ որոշումներն կայացրել են, եթե անգամ չեն պատժվում, խայտառակ են լինում, իրենց պրոֆեսիոնալ շրջանում։ Դուք ի՞նչ եք անում։ Կամ հարցնեմ, այս՝ թվարկածս ու չթվարկածս կալանքների արդյունքում հասել ե՞ս գործերի այնպիսի բացահայտմանը, որ ասեինք՝ հա էլի, սաղ արդարացված ա։ Ռոբերտ Քոչարյանին՝ երկրի նախկին նախագահին, սովորական մարդ էլ չեր, մեկուկես տարի կալանքի տակ պահեցիք, ի՞նչ եղավ գործը, փշրվեց, չէ՞։ Դուք էլ գիտեիք, չէ՞, ձեր ասածով ջուր գործով եք տարի ու կես պահում մեկուսարանում, ու խոսո՞ւմ եք հլը։ Ովա՞ դրա պատասխանը տալու, հանաք անել ա՞ ձեզ համար, հիմա եկել գլուխ եք գովում, թե՝ միջազգային չափանիշներ։ Պրոֆեսոր Արմեն Չարչանին 4 ամիս կալանքի տակ պահեցիք, ի՞նչ եղավ, այդ ի՞նչ էր արել, որ դուք չեք արել։
Դատական համակարգից էս կողմ գամ․ գնացել էր գյուղեր, ասում էր՝ պետք է գյուղացիները անգլերեն սովորեն և մաքուր շորեր հագնեն, նոր գնան մորի հավաքելու, գյուղատնտեսությունը հասցնում ենք միջազգային չափանիշներին։ Ամեն տարի, գյուղատնտեսության աճի տոկոսը զրոյից ցածր է։ Աշխարհը կերակրում ա գյուղատնտեսությունը, մեզ մոտ մինուս է։
Կա՞ միջազգային մակարդակում մեկ այլ դեպք, երբ էս կարգի լպիրշությամբ փոխեն համայնքի ղեկավարի, ինչպես եղավ Ալավերդիում։ Ընտրություն են անում, ասում են՝ տեսեք, անցավ միջազգային չափանիշներին համապատասխան, ընտրությունը պրծնում է՝ ճնշում են, կալանավորում են, հեռացնում են պաշտոնից, նոր ընտրություն են նշանակում՝ Վարդենիս, Վեդի, Թալին, Վանաձոր, Ախուրյան․․․ Ո՞ր մեկն ասեմ։ Պապուա Նոր Գվինեա երկիր կա, ոչ առաջին կարգի պետություն է, մեկի ձեռքին երկու հատ ավել զենք է ընկնում, ռազմական հեղաշրջում է անում, նախագահի թեկնածուին կերել էին մարդակերները, հետաձգվեց ընտրությունը․ բայց նույնիսկ էդ մարդակերները քաղաքապետերին ձեր պես չեն փոխում։
Ո՞ր հիմնարկդ է համապատասխանում միջազգային չափանիշներին․ ուրիշ երկրի անուն կտա՞ս, որ Արտաքին գործերի նախարարը պետության անվտանգությանը վերաբերող կարևոր հանդիպման չգնա, հետո պարզվի՝ էդ օրը տուն էր առնում։ Կարող ե՞ս մի երկրի արտաքին գործերի նախարար ասել, որի տեղակալը կյանքի մեջ առաջին աշխատավարձը ստանա էդ պաշտոնում։ Արտգործնախարարությունդ տապալի բանակցությունները, պատերազմ է սկսելու, բայց էն օրը ցույց տվեցի ռազմական ղեկավարությանդ՝ դասատու, միլիցա, ֆինանսիստ։ Միջազգային չափանիշներում էս կարգի ՊՆ կա՞։ 30-ից ավելի երկրեւմ պաշտպանության նախարարները տարբեր ժամանակ կանայք են եղել՝ էկվադոր, Հնդկաստան, Ֆրանսիա, Շվեդիա, Գերմանիա և այլն, ո՞ր մեկն է ձեր կատեգորիայի։ Կարող ե՞ք մի երկիր ասել, որի դեսպանները մեծամասամբ նշանակված լինեն միայն այն պատճառով, որ իշխող թիմից են և ընդամենը պետք էր տեղավորել, իր սրտով։
Ժողով էիք անում, ասում էիք՝ պետք է մեր ավիացիան հասցնենք միջազգային մակարդակի։ Ո՞ւ։ Հայաստանում գրանցված ավիաընկերությունները գցեցիք եվրոպական սև ցուցակի մեջ, չեն կարող եվրոպա թռչել, եվրոպական չափանիշներից հեռու են։ Ասում էիք՝ ամոթ ա, որ չունենք ազգային փոխադրող․ բացեցիք, փակման եզրին է մեկուկես տարի անց,  էն էլ պարզվում ա՝ իսկի ազգային փոխադրող չէր, Դուբայից ազգային փոխադրող էիք սարքում։
Կարող է՞ կրթությունդ է միջազգային չափանիշների։ Նախկինում ամենապահանջված մասնագիտությունները թափուր են մնում, անգամ պետպատվերով տեղերն են թափուր մնում։ Լակոտ-լուկուտներդ ակցիա էին անում, ակադեմիկոսին նվսատացնում էիք, պատմության դասատուին դնում էիք Մայր բուհի խորհրդի նախագահ, ձեզ դրել էիք Սերժի տեղը՞։ Բա տակից դուրս գայիք։ Ասում էիր՝ ԵՊՀ-ն մտցնելու եմ աշխարհի ամենալավ համալսարանների շարքում։ Լավագույն բուհերի ցանկը նայեք՝ Օքսֆորդ, Քեմբրիջ, Կալիֆորնիայի տեխնոլոգիական ինստիտուտ, Սթենֆորդի համալսարան, Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ,  Հարվարդ, Փրինսթոն․ լավագույն բուհերի տասնյակը ամերիկյան ու անգլիականներն են․ դե ուսումնասիրեք տեսեք էդ երկրներում բուհերը իշխող քաղաքական ուժն ա՞ իրենով արել։
Ո՞ր մի միջազգայն ստանդարտով ա բնակչության կեսը աղքատ երկրում կառավարությունը մի քանի միլիոն դոլար տալիս համերգի։ Կոռուպցիայի դեմ պայքա՞րդ ա միջզգային չափանիշով, բյուջեից շատ կազինոներիդ խաղադրույքնե՞րը, ազգուտակիդ գործի տեղավորե՞լը, թե՞ պաշտոնյաներիդ բառապաշարն է միջազգային չափանիշներով։ Ռումինիայի արտաքին գործերի նախարարը միտինգի մասնակիցներին ասել էր «այ անբաններ», վարչապետը գործից հանեց, ասաց հետո՞ ինչ, որ նախագահի հրաժարական են պահանջում, ի՞նչ իրավունք ունես վիրավորես։ Դուք ջարդում եք քաղաքացիներին, թքում եք երեսներին, հետո ինչոր չափանիշներից խոսում։
Միջազգային ստանդարտնրում պատմությունը կոնկրետ թվականներով է։ Բյուզանդական կայսրության մայրաքաղաք Կոստանդնուպոլիսը օսմանյան բանակը գրավել է 1453 թվականի մայիսի 29-ին։ Կա հստակ թվական՝ 1945 թվականի մայիսի 9-ին մարշալ Ժուկովը Բեռլինում ստորագրեց Գերմանիայի անվերապահ կապիտուլացիայի ակտը։ Հստակ թիվ կա։ Արցախի մեծ մասը հանձնելու պաշտոնական թիվ էլ կա՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշեր, ստորագրողի անունը՝ Նիկոլ Փաշինյան․ բայց անգամ էստեղ էդ միջազգային ստանդարտից դուրս եք, հազար թիվ եք շրջանառում՝ Ղարաբաղը հանձնել են 91 թվին, 92 թվին, 97 թվին, 99-ին, 2014-ին, 2016-ին, 2018-ին։ Մեզ մոտ դաժե թիվն ա ՔՊ-ի չափանիշներով։
Անգամ այլ պետությունների հետ հարաբերությունները միջազգային չափանիշներով չես կարգավորում, ոչ նորմալ բարեկամություն եք կարողանում անել, ոչ էլ նորմալ թշնամություն։
Այո, դատավորներիդ աշխատավարձը միջազգային չափանիշերի է, կարմիր գծերիդ վճարն էլ հեսա կհասցնես էդ չափանիշներին, գնաճդ էլ վաղուց գերազանցում է համաշխարհային մակարդակը։ Էս կարգի թվերում առաջատար եք։
Կարճ ասած՝ Դուք ամեն ինչում ձեր նոր չափանիշներ եք սահմանում, ձեր չգերազանցված ռեկորդը։ Աշխարհը դեռ շատ հաց ու պանիր պետք է ուտի, որ հասնի ձեզ։
Մի բան էլ, եթե միջազգային ճափանիշներին նայենք, դու պետք է ընդհանրապես վարչապետի աթոռին մոտ չգայիր։ 120 երկրի ղեկավարի կենսագրություն ուսումնասիրեցի, նրանցից երկուսն են, որ չունեն բարձրագույն կրթություն․ մեկը դու ես, մյուսն էլ Հասարակածային Գվինեայի ղեկավար, բռնապետ Թեոդորոն։ Չափանիշը ձերն ա, թե չէ՝ ի՞նչ միջազգայի՜ն կամ եվրոպակա՜ն․․․»

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan