«Մանկական Եվրատեսիլ 2017» -ում Հայաստանը ներկայացնող Միշան զբաղեցրեց 6-րդ հորիզոնականը. Տեսանյութ
Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում կայացել է «Մանկական Եվրատեսիլ 2017» երգի մրցույթը։ Հայաստանը ներկայացնող 9-ամյա Միշան կատարել է «Բումերանգ» երգը և զբաղեցրել 6-րդ հորիզոնականը։
Մրցույթում հաղթող է ճանաչվել Ռուսաստանը։
Հայաստանից բացի մրցույթին մասնակցում էր ևս 15 երկիր՝ Ալբանիա, Ավստրալիա, Բելառուս, Կիպրոս, Իռլանդիա, Իտալիա, Մակեդոնիա, Մալթա, Նիդերլանդներ, Ուկրաինա, Ռուսաստան, Լեհաստան, Սերբիա, Պորտուգալիա, Վրաստան:
Այս տարի փոփոխություն էր կատարվել մրցույթի քվեարկության կարգում․ յուրաքանչյուր երկիր կարող էր քվեարկել նաև իր մասնակցի օգտին։ Օնլայն քվեարկությունը մեկնարկել էր նոյեմբերի 24-ին: Ձայները բաշխվել են 50/50 կարգով. հանդիսատեսի քվեարկությանը գումարվել են ժյուրիի գնահատականները:

