Սկանդալ. Ում բաժին կհասնի Ջիգարխանյանն ինքը. Առաջին կինը խոսում է Ջիգարխանյանի մասին. Վիտալինան հաշվեհամարից մի քանի միլիո՞ն է հանել. Տեսանյութ
«Նոր ռուսական սենսացիաներ» հաղորդման շրջանակներում առաջին անգամ մի փաստաթուղթ է հրապարակվել, որով վերջնականորեն պատռվում է Արմեն Ջիգարխանյանի երիտասարդ կնոջ դիմակը։ Պարզվում է, որ ամուսնալուծության աղմկահարույց պատմությունից առաջ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան հասցրել է Արմեն Ջիգարխանյանի բանկային հաշվեհամարից 4 076 098 ռուբլի հանել։
Դա տեղի է ունեցել հոկտեմբերի 10-ին: Վիտալինան հանել է մինչև վեջին կոպեկը, իսկ արդեն դրանից հետո՝ հոկտեմբերի 15-ին դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, թե իր ամուսնուն առևանգել են։
Հետաքրքիր փաստեր և հիշողություններ են պատմում Արմեն Ջիգարխանյանի առաջին կինը, նրա իրավաբանը, որդին:
Մանրամասները՝ տեսանյութում։

