Ադրբեջանի ՊՆ նախարարը ստուգել է զորքերի պատրաստվածությունը Ղարաբաղի հետ սահմանին
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը այցելել է Ղարաբաղի հետ սահմանին գտնվող առաջնագիծ: Այս մասին հաղորդում է Ադրբեջանի ռազմական գերատեսչության մամուլի ծառայությունը:
Զորամասում նա ծանոթացել է օպերատիվ իրավիճակին ռազմական ստորաբաժանումների պատրաստվածությանը: Այնուհետև Զաքիր Հասանովը հանդիպելով անձնակազմի հետ, հետաքրքրվել է զինծառայողների մարտական և բարոյահոգեբանական պատրաստվածությամբ, ծանոթացել նրանց սոցիալ-կենցաղային պայմաններին:
Պաշտպանության նախարարը թեյի սեղանի շուրջ անկեղծ զրուցել է զինվորների հետ, հետաքրքրվել է նրանց հոգսերով: Վերջում Զաքիր Հասանովը շնորհակալություն է հայտնել առաջնագծում աչքի ընկած մի խումբ զինծառայողներին և Իլհամ Ալիևի անունից պարգևատրել նրանց:
Zham.am