«Քանի բուն Հայաստանը Ադրբեջանի վերահսկման տակ է, դուք երբեք Արցախ չեք վերադառնա
Տիգրան Քոչարյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Երեկ մի խումբ արցախցիներ բաց նամակ են գրել միջազգային հանրությանը, թե երբեք չեն վերադառնալու Արցախ, քանի այն Ադրբեջանի վերահսկմնան տակ է։
Մի խումբ արցախցիներին ասեմ, որ քանի բուն Հայաստանը Ադրբեջանի վերահսկման տակ է, դուք երբեք Արցախ չեք վերդառնա։ Ավելին ասեմ, եթե շարունակեք ձեր վրա խորապես թքած ունեցած միջազգային հանրությանը նամակներ գրել ու սպասելիքներ ունենալ, ոչ մի Արցախ երբեք չեք վերադառնալու։
Ձեր ու նաև մեր անելիքները այլ ուղղությամբ են։
Ամեն անգամ խուսափել նիկոլ փաշինյանի անունը տալուց տակտիկան, առնվազն արտակբեգլարնություն և փարիսեություն է։
Նամակի մեջ ավելացնել, թե բա Շահումյանն էլ հետը պետք է վերադարձնեք , թե չէ չենք վերադառնա Արցախ, ցույց է տալիս նամակի հեղինակների՝ իրականությունից տոտալ կտրվածությունը։ Կամ միտում
Նամակի տակ կան նաև իմ կողմից հարգված մարդկանց ստորագրություններ, որոնք հույսով են դրվել են հանուն ընկերության, այլ ոչ թե տեքստին ծանոթանալու հետո։
Հ.Գ. Արցախյան խորհրդարանական կուսակցություններից միայն Բաբայանի կուսակցությունն է ստորագրել այս նամակը»։