Խոշոր ավտովթար Չայնիի ոլորաններում
Այսօր՝ նոյեմբերի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
Ժամը 13։20-ի սահմաններում Mercedes մակնիշի 35 CT 229 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Սևան ավտոճանապարհի 26-րդ կմ հատվածում՝ Չայնիի ոլորաններում, դեպի Սևան ընթանալիս դուրս է եկել ճանապարհի հանդիպակաց երթևեկելի գոտի և մոտ 250 մետր մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով՝ հայտնվել ձորում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդն ու ուղևորը, որոնց ձորից դուրս են բերել քաղաքացիները և իրենց անձնական օգտագործման ավտոմեքենաներով տեղափոխել են հիվանդանոց, գտնվում են վերակենդանացման բաժանմունքում։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավոր վարորդի և վիրավոր ուղևորի ինքնությունը։
Մանրամասները կարդացեք shamshyan.com -ում

