Սա կոնցլագեր է, եվրոպացի պաշտոնյաներն էլ այդ կոնցլագերեի փշալարարը քաշելով են զբաղված. Մալխասյան Կոչ Հայաստանի կանանց. Ձեր արձագանքը կարևոր է և կարող է փոխել այս անտանելի մթնոլորտը Գնացեք ու տեսե՛ք․ խոշտանգման ինչ պայմաններում են պահում Արեգնազին, մյուսներին․ Դերենիկ Մալխասյան
11
Ինչու են բռնակալները ժողովրդի անունից հանդես գալիս Բողոքի ակցիա ի աջակցություն՝ քաղբանտարկյալ Գագիկ Ծառուկյանի Մոլեգնող քաղաքական բռնաճնշումներ․ Արեգնազ Մանուկյան՝ հերթական քաղբանտարկյալը (տեսանյութ) ԱԺ ընդդիմադիր կին պատգամավորները ամբողջական զորակցությունն են հայտնում Արեգնազ Մանուկյանին և կոչ են անում վերանայել կալանքը Հանրային տարբեր ոլորտների 100-ից ավելի ներկայացուցիչներ հանդես են եկել ի պաշտպանություն Գագիկ Ծառուկյանի Արեգնազ Մանուկյանին զրկել են անգամ սեփական երեխային տեսնելու հնարավորությունից. Ագնեսա Խամոյան Քաղաքական պայքարում այլևս փաստարկ չունենալով, ՔՊ-ն դիմում է ամենաստոր մեթոդներին Արեգնազ Մանուկյանի կալանքը իրավական որոշում չէ, քաղաքական ուղերձ է. Գոհար Մելոյան Արեգնազ Մանուկյանի կալանավորումը հերթական ապացույցն է այն բանի, որ Հայաստանի Հանրապետությունում հաստատվել է բռնապետական ռեժիմ. փաստաբան «Մայր Հայաստան» կուսակցության հայտարարությունը՝ Արեգնազ Մանուկյանի կալանավորման կապակցությամբ Պատերազմ Արցախում
«ՔՊ-ն բացել է դժոխքի դռները»,-Արա Սահակյան Սա կոնցլագեր է, եվրոպացի պաշտոնյաներն էլ այդ կոնցլագերեի փշալարարը քաշելով են զբաղված. Մալխասյան «Հրապարակ»․ Փորձել ենք արտահանել Ուկրաինա, Հոլանդիա, Լեհաստան՝ ոչ մի ուղղությամբ չի ստացվել Ինչու են բռնակալները ժողովրդի անունից հանդես գալիս Անկախ քաղաքական հայացքներից՝ յուրաքանչյուր կին արժանի է արժանապատիվ վերաբերմունքի, արդար դատաքննության և իր հիմնարար իրավունքների լիարժեք պաշտպանության Շատերն են անընդունելի արարքները փորձել արդարացնել «վեհ գաղափարներով», բայց... «Փաստ» Բուհական համակարգն էլ են ներքաշում ճահճի մեջ. «Փաստ» Բողոքի ակցիա ի աջակցություն՝ քաղբանտարկյալ Գագիկ Ծառուկյանի Կոչ Հայաստանի կանանց. Ձեր արձագանքը կարևոր է և կարող է փոխել այս անտանելի մթնոլորտը Մոլեգնող քաղաքական բռնաճնշումներ․ Արեգնազ Մանուկյան՝ հերթական քաղբանտարկյալը (տեսանյութ) Գնացեք ու տեսե՛ք․ խոշտանգման ինչ պայմաններում են պահում Արեգնազին, մյուսներին․ Դերենիկ Մալխասյան ԱԺ ընդդիմադիր կին պատգամավորները ամբողջական զորակցությունն են հայտնում Արեգնազ Մանուկյանին և կոչ են անում վերանայել կալանքը Նաիրա Զոհրաբյանը՝ Արեգնազ Մանուկյանին հանիրավի կալանավորելու մասին Մեր երկրի մեծագույն խնդիրը մնում է իշխանափոխությունը Ինչո՞ւ է Արայիկ Հարությունյանը հեռանում. Փաշինյանի պատասխանը նոր հարցեր է առաջացրել. «Ժողովուրդ» ՔՊ-ի «բարեփոխած» տրանսպորտը Երևանցին այլևս չի պլանավորում իր օրը, փոխարենը փորձում է կանխատեսել, թե քանի՞ ժամ է կորցնելու խցանումներում Հանրային տարբեր ոլորտների 100-ից ավելի ներկայացուցիչներ հանդես են եկել ի պաշտպանություն Գագիկ Ծառուկյանի «Ի՞նչ աստիճանի պետք է կորցրած լինեք մարդկայինը, որ կարողանաք այս ամենն անել ու հետո հանգիստ քնել...» Քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի «գործով» դատական նիստը (տեսանյութ) Հայաստանից Կարմիր գրքի կենդանիներ են տեղափոխվել Հնդկաստան․ ծավալուն հետաքննություն Արեգնազ Մանուկյանին զրկել են անգամ սեփական երեխային տեսնելու հնարավորությունից. Ագնեսա Խամոյան Թուրքիան գաղտնի վերավաճառել է ռուսական S-400 զենիթային համակարգերը Ես մինչև այսօր չեմ հասկանում` ինչի մեջ եմ մեղադրվում. Ռոբերտ Քոչարյան Եթե ես ասեի՝ սատկացնելու եմ վարչապետին, հաջորդ օրն ինձ չէի՞ն կալանավորի․ Քոչարյանը՝ դատավորին Սպառնալիքներով չեն կոտրի հաղթողների կամքը. Ռոստոմյանը՝ Ծառուկյանի մասին ՔՀԿ-ները դատապարտում են անհամաչափ ուժի կիրառումը և կոչ անում ապահովել անաչառ քննություն. հայտարարություն Հայաստանը վերածվել է մի երկրի, որտեղ արդեն նույնիսկ կանանց նկատմամբ քաղաքական բռնաճնշումը սովորական երևույթ է դարձել Քաղաքական պայքարում այլևս փաստարկ չունենալով, ՔՊ-ն դիմում է ամենաստոր մեթոդներին Արեգնազ Մանուկյանի կալանքը իրավական որոշում չէ, քաղաքական ուղերձ է. Գոհար Մելոյան

Պետականություն կարող է չունենանք, բայց միլիոնատերերն ավելացել են. «Կարճ ասած» (տեսանյութ)

Yerevan.today-ը «Կարճ ասած» հաղորդաշարի այս թողարկման մեջ նշում է, որ հեռավոր 2013 թվականի հոկտեմբերի 26-ին, սրանից 10 տարի առաջ էր, Հայաստանի Ազգային ժողովը քննարկում էր պաշտոնյաների աշխատավարձը բարձրացնելու հարցը, այդ ժամանակ ընդդիմադիր աշխատող Նիկոլ Փաշինյանը բավականին ժողովրդական ելույթ ունեցավ, ասաց, որ դրան դեմ է, որովհետև, ասաց, եթե փողոցում հանդիպեմ իմ 30 տարվա դասատուին, ինձ ասի՝ ինչո՞ւ ինձ էնքան թոշակ չեք տալիս, որ հաց ու ջրին հերիքի, բայց քո աշխատվարձը կրկնապատկելուն կողմ ես քվեարկել, չեմ կարողանա պատասխանել։ 5 տարի անց, երբ էդ մարդը եկավ իշխանության, ուսուցիչը, թոշակառուն պատկերացնում ե՞ք, թե ինչքան էին ուրախացել, որովհետև նա ուներ հետևյալ սկզբունքը, որ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացումը տոկոսային առումով չի կարող լինել ավելին, քան հաշմանդամի կամ ծնողազուրկ երեխայի նպաստինն ու թոշակինը: Չէ՞ որ, Նիկոլ Փաշինյան ժողովրդի ծոցից ելած երիտասարդի հայտարարածով, սկզբից ժողովրդին պետք էր ապահովել, հետո նոր մտածել պետպաշտոնյաների բարեկեցության մասին, էլ չեմ ասում՝ իրենց քաղաքական թիմի՝ ՔՊ-ի լավի մասին։
Այդ օրվանից, անցած 10 տարիներից 5 տարին իշխանության է հենց նույն Նիկոլ Փաշինյանը, և պատկերացրեք, շատ զարմանալիորեն, ուսուցչի կյանքում բան չի փոխվել, թոշակառուի կյանքում բան չի փոխվել, եթե թոշակ էլ բարձրացել է, դրան զուգահեռ 5 տարում շուրջ 30 տոկոսով գնաճ կա, բայց․․․ Ապշեցուցիչ է և անսպասելի, բայց պաշտոնյաների աշխատավարձը բարձրացել է անգամներով ավելի, քան 2013 թվականի բարձրացումն էր նախատեսվում, որին դեմ էր քվեարկում Նիկոլը։
Բացում եմ 150 ՔՊ-ական պաշտոնյաների հայտարարագրերը՝ նախարար-փոխնախարար-մարզպետ-պատգամավոր և այլն, դրանցից 130-ը իշխանության են եկել ինչպես իրենք կասեն՝ զրոյի վրա, ծակ գրպաններով, դատարկաձեռն։ Հիշեցնեմ, իրենք դա ներկայացնում էին իբրև ազնվության ցուցանիշ, մաքրության, կյանքում փողի հետևից չընկածի ցուցանիշ, մի խոսքով՝ որպես միանշանակ դրական երևույթ։ Հիմա, անցել է այդ չարաբաստիկ 5 տարին ու այդ երիտասարդ, մաքրամաքուր տղերքն ու աղջիկները, բացառապես ժողովրդի խաթր իշխանության բեռը վերցրած պաշտոնավարման շրջանում, էլ տներ, էլ ավտոներ են առել, այ մարդ, բարեկամներին էլ են տեղավորել պետական (և ոչ միայն) աշխատանքի, բարեկամների նորաստեղծ բիզնեսներին տանիքներ են դարձել։ Նայում ու շշմում ես, առաջինը որ մտածում ես, էս ի՞նչ նախկինի մերժված հիվանդություն ա էս ազնիվ ջահելներին կպել, տատուս պատմեի՝ ձեռքները չոքերին կխփեր, մեղք են էդ երեխեքը, մե՛ղք։
Երբ Պապիկյան Սուրենը սովորական ուսուցիչ էր Երևանի ավագ դպրոցում, ու էդ ընթացում բերվել էր պաշտպանության նախարարի աշխատվարձը բարձրացնելու հարց, Նիկոլն ասում էր՝ ես ո՞նց բարձրացնեմ նախարարի աշխատավարձը, եթե ուսուցիչը քիչ ա ստանում։ Հիմա պաշտպանության նախարարը այդ նախկին ուսուցիչ Սուրեն Պապիկյանն է ու մեկ ամսում ստանում է ուսուցչի ավելի քան 2 տարվա աշխատավարձ։ Ուզում ես հարցնել, լավ բա էս ո՞նց։ 
Փաշինանն ասում էր պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացումը տոկոսային առումով չի կարող լինել ավելին, քան թոշակի բարձրացումը։ Միանգամայն ճիշտ էր ասում, կարծում եմ, իրոք որ չի կարող լինել, հիմա՝ առավելևս․ չէ՞ որ, սա հո նախկինը չէ, սա, նոր, ժողովրդի ծոցից ելածների իշխանություն է։
Բայց մի րոպե, Փաշինյանի իշխանությունը, ո՛չ Սերժի, բռնում ու 1 մլն 200 հազարով բարձրացնում է գլխավոր դատախազի աշխատավարձը ու դրան զուգահեռ՝ 3 հազարով՝ թոշակը։ 100 տոկոսով բարձրացնում ա պաշտոնյայինը, 10 տոկոսով՝ թոշակառուինը։ Այսինքն, էն իր մտերիմինը, ընկերոջինը, թիմակցինը, հանցակցինը գուցե, ավելացնում է 100%-ով, բայց խեղճ թոշակառուինը, որը տրնգի էր պարում ու Նիկոլ վարչապետ գոռում 2018-ին, 3 հազար դրամով ընդամենը բարձրացրել է թոշակը։ Մի տեսակ հավատներդ էլ չի գալիս չէ՞, ժողովուրդ, կարող ա՞ ձեր Նիկոլին փոխել են էն նախկինները, Պուտինը, այլմոլորակայինները, երևի։ Երևի։
Իր իսկ կողմից նշանակված կամ ընտրել տված ԲԴԽ նախագահինը, նախարարներինը, հակակոռուպցիոն կոմիտեինը, դատավորներինը, դատախազներինը, քննիչներինը և այլն, կրկնապատկել է։ Նվազագույն աշխատավարձը բարձրանում է 7 հազար դրամով, 200 հազարով նախարարինը, 180 հազար դրամով՝ պատգամավորինը։ Գլխումս չի տեղավորվում, թե ոնց կարող է թոշակը բարձրանալ 3 հազարով, բայց էդ թոշակը տվող նախարարի աշխատավարձը միանգամից 200 հազարով։ Սոցապնախարարը իր պահած թոշակառուի 4 տարվա թոշակը ստանում է մեկ ամսում ու ժողովրդին ասում են՝ բայց ինչից գոհ չե՞ս որ, բա լա՞վ էր, որ էն վախտերը պադեզդներում մարդկանց էին խփում։ Ու թոշակառուն լուռ նստում մտածում ա՝ նախ էդ ու՞մ էին խփում, հետո, առհասարակ իր թոշակի ու մինիստրի աշխատավարձի տարբերության հետ ի՞նչ կապ կարող է դա ունենալ։
Նվազագույն աշխատավարձով ապրում է 80 հազարից ավելի մարդ մեր երկրում։ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը նվազագույն աշխատավարձ ստացողի 3 տարվա աշխատավարձ ստանում է մեկ ամսում։ Նվազագույն աշխատավարձ ստացողը այլ ելք չունի, պետք է գոհ ու շնորհակալ լինի, որ գոնե նախկինները չեն։ Իրենց առաջարկածը էդ ա, մի շվարեք։
Ես ինչո՞ւ եմ նշում ՔՊ-ականների հայտարարագրերը իշխանություն գալուց առաջ և հետո․ որովհետև իրենք ասել են՝ մենք իշխանության ենք գալիս ձեզ համար, ժողովուրդ, հո մեզ համա՞ր չենք գալիս, քանի դուք լավ չեք ապրում, մենք չենք կարող լավ ապրել, մենք ձեր ծառաներն ենք․ շատ հաճելի բառեր են, ինչ խոսք, բայց արդյունքը․․․ Այ էդ արդյունքը․․․ էս ժողովուրդն էլ թարսի պես, ուզում ա արդյունք էլ լինի, մեկ-մեկ խոսքերն ու գործերը իրար բռնեն։ Անշնորհակալ ժողովուրդ ա, էլի։
2018 թվականին նորաթուխ պետպաշտոնյան հայտարարագիր է լրացրել, որ տուն չունի, աշխատավարձը ամիսը 120 հազար դրամ է եղել՝ ամենից բարձրը, որևէ սեփականություն չունի, հիմա նայում ենք՝ ունի 2 բնակարան, թարմ թվի ավտոմեքենա, բանկերում վարկ չունի, ավանդներ ունի, իսկ թոշակառուի համար ավելի վատ ա, ուսուցչի համար ավելի վատ ա, 2,5 միլիոնանոց երկրում 900 հազար մարդ աղքատ ա, որից 40 հազարը՝ ծայրահեղ աղքատ, ու նրանք սկսել ու շարունակում են հարստանալ, բայց չեն դադարում խոսել ժողովրդի անունից։ Ես չեմ ասում Արմեն Գրիգորյանը պետք է ծակ շալվարով ման գա, Արփի Դավոյանը սաղ կյանք մենակ ղուշ թռցնի, Աղազարյանը Հովիկը վարձով ապրի հանրակացարանում․ ոչ, բոլորը թող ապրեն լավ պայմաններում։ Բայց հարցը, կրկնում եմ, այստեղ բարոյական կողմն է, ձեր տված խոստումները և իրականությունը։ Նիկոլն ասում է՝ պաշտոնյաների աշխատավարձը որ շատ եմ բարձրացրել, քաղաքացիների համար եմ անում, ժողովուրդն էլ ասում ա՝ քաղաքացու համար ձեզ մի արա, էլի, քաղաքացուն էլ հենց արա, կլինի՞։ Թե չէ արդարությունը էդտեղ ո՞րն է, եթե դուք մեկ տարում ստանում եք ժողովրդի 3 տարվա աշխատածի գումարը, իսկ էդ մի ամիսը որ ժողովուրդը չաշխատի սովի կմատնվի։
Քո ԱԽ քարտուղարը տարեկան հայտարարագրել է 22 մլն դրամ աշխատավարձ։ Պաշտոնի անվան մեջ անվտանգություն բառը կա։ Երկրի անվտանգության հերը անիծած էդ մարդը մեկ տարում ստացել է էնքան աշխատավարձ, ինչքն միջին թոշակ ստացող թոշակառուն 36 տարում։ Սա ցինիզմ չէ՞։ Էդ թոշակառուի անվտանգությունն էլ չի պահում, սահմանից գերի է ընկնում, տանում Բաքվում դատում են 15 տարով։ Ախր էս ժողովրդի վիճակը բոլոր առումներով վատացել է հենց ձեր գալուց հետո ու մեծամասամբ՝ ձեր պատճառով, կյանքը թանկացել ա, ձերը ո՞նց կարող էր լավանալ, տենց աստղաբաշխական տեմպերով, երկրի վիճակին անհամաչափ։ Դուք Նիկոլի 2013 թվականի ելույթը չե՞ք լսել, ինչ է։ Եկել-չէիք եկել, անմիջապես խոստացել էիք ծայրահեղ աղքատությունը իսպառ վերացնել, բա էդ ի՞նչ 40 հազար մարդ է ծայրահեղ աղքատ։ Իսկ փորձե՞լ եք, էդ ՔՊ-ականներիդ մի ամսվա աշխատավարձը տաք ոչ միայն ծայրահեղ աղքատներին, մյուսներին էլ կարծում եմ կհերիքի, կվերանա, հլա փորձեք։ Փաշինյանին ասում են թոշակը չի հերիքում, ասում է՝ դե կամաց կամաց բարձրացնում ենք։ 36 հազար դրամը կամաց-կամաց ինչքա՞ն բարձրացնես, որ էդ մարդը իր կյանքի ընթացքում տեսնի․ բա ինչի՞ ձերն էլ կամաց-կամաց չես բարձրացնում, եռապատկում եք։ Բյուջե 2024-ով  թոշակները չեն ավելանալու, նպաստաները չեն ավելանալու, նվազագույն աշխատավարձը չի ավելանալու, ավելանալու են ոստիկանների, ԱԱԾ աշխատողների վճարները․ ըստ վիճակագրության էլ, հանցագործությունները կտրուկ աճել են, այսինքն՝ աշխատավարձի բարձրացումը չի ազդում աշխատանքի որակի վրա։ Պաշտոնյան տուն է առել, հիփոթեկային վարկով, եկամտահարկը էնքան է վերադառնում, որ 300 հազար դրամի կարգի տոկոս է փակվում դրանով, պետբյուջեի հաշվին, այսինքն՝ մեր հաշվին, ու Նիկոլը էս ֆոնին թոշակառուին ասում է՝ կանխիկով որ առևտուր չանես, 5 հազար դրամ հետ կգա, կուրախանաս։
Վստահեցնում եմ, որ ոչ մեկին չէր հետաքրքրի ձեր ապրելակերպը, եթե ժողովուրդը, որը ձեզ բերել ա ու որի համար դուք իբր եկել եք, ձեր նման ապրեր, Սուրեն Պապիկյանի պես երկու տուն առներ, մեկը՝ Երևանի կենտրոնում, Արարատ Միրզոյանի նման դաչա առներ կամ Հրաչյա Հակոբյանի պես։ Կոռուպցիայի դեմ պայքարի լոզունգով եկել եք, հիմա կոռուպցիայից չե՞ք օգտվում։ Սաղդ ձեր բարեկամներին տեղավորում եք լավ աշխատանքի, ու նաև արդեն մտածել եք ոնց անեք, որ պաշտոնից հետո էլ ձեզ ապահովագրեք, որ պետական տենդեռները նայում ես, պաշտոնյաների հարազատներ են։ Սրանց հարստանալը գիտե՞ք ինչին է նման, էն որ բանկ են թալանում, ճամպրուկներով փողերը տանում են հերիք չէ, ծոցներն էլ են գումար լցնում, գրպաներն էլ, բայց թալանից են խոսում ժամանակվա նիհար տղերքը, թշերները լցրած։
Կրկնում եմ, ես ուրախ կլիինեմ, որ Հայաստանում բոլորը ունենան իրենց սեփական տունն էլ, կյանքի բոլոր հարմարություններն էլ, բայց դա հիմա վաղուց եղած կլիներ, եթե կատարեիք ձեր խոստումները։ Թե չէ՝ դուք մեղադրում եք, թե նախկինում թալանել են, բայց դուք 5 տարում դզվել եք ավելի շատ, քան նախկինները 30 տարում։ Բայց հարցը գիտե՞ք որն է, որ հիմա վայելքների մեջ եք, չեք էլ թաքցնում, բայց և չեք հոգնում էդ նույն ժողովրդի շահից խոել․ այ սա է ամենից զարմանալին։
Կարճ ասած՝ ժողովուրդ ջան, ձեզ 2018 թվականից միակ տեսանելի օգուտը եղել է Հանրապետության հրապարակում Նիկոլի համար ուրախանալը, ինչպես ձեր երեխայի համար կուրախանայիք, բայց կյանքում, քո տանը ոչինչ չի ավելցել ու չի էլ ավելանալու։ Էն որ ասում էիր սա մեր հաղթանակն էր, չէ, դա նրանց հաղթանակն էր, ովքեր քեզ օգտագործեցին, որ դառնան իշխանիկներ ու բդեշխներ։ Էն որ ասում են դատարկ գրպաններով եկան իշխանության, միլիոնատեր են դարձել, այ էս ա։ Փող են աշխատում․ չգիտեն՝ վաղը պետականություն կունենանք, թե չէ, բայց այսօր արդեն ունենք նոր Հայաստանի նոր միլիոնատերեր։ Ծափ տանք, երևի»։


 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>