Քաղաքացին թալանի մատերիալ չէ
Դիտել նաև
Կոալիցիոն սուտ և դեբիլապատում. ավտոբուսի գինը տվյալ դեպքում կթանկանա մինչև 3 անգամ, իսկ տրոլեյբուսինը՝ մինչև 6 անգամ
Քաղաքապետարանի թվերով 7 օրվա ընթացքում ստվերը տրանսպորտի ոլորտում կազմել է մոտ 210 մլն դրամ կամ՝ ավելի քան 540 հազար դոլար
Նիկոլ Փաշինյանը հորդորում է քաղաքացիներին երկրի բյուջեին վերաբերվել ինչպես իրենց «երկրորդ գրպանի». ինչպես կասեր դասկանը՝ Իյա՜, իրո՞ք. (տեսանյութ)
ՔՊ-ականներն ինչո՞ւ սրանից չեն խոսում. «Կարճ ասած» (տեսանյութ)
Ինչու է թրաշված/անթրաշ Տիգրան Ավինյանը չզեկուցվող դարձնում կասկածելի հարցերը
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սոնա Աղեկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՀՀ քաղաքացին թալանի մատերիալ չէ և չի կարելի թույլ տալ, որ կարմիր կետագծերով ավտոկայանատեղիների տարեկան վարձը 12 հազար ՀՀ դրամից դառնա 160 հազար։
ՔՊԿ-ն թանկացման մասին խոսելու ընդհանրապես իրավունք չունի, որովհետև հենց Նիկոլ Փաշինյանն էր ասում, որ արագաչափերը, տեսախցիկներն ու կարմիր կետագծերը պետք է վերացնել և խոստանում էր այդ հարցը ներառել իրենց կուսակցության ու նախընտրական ծրագրային դրույթներում։
Սիրելի՛ հայրենակից, դուք և մենք միասին, համատեղ ջանքերով պետք է փրկենք մեր երկիրը ստի կառավարումից ու թույլ չտանք, որ կարմիր կետագծերը մատի փաթաթան սարքած ու ժողովրդի մի ստվար զանգվածի համակրանքը հենց դրանով շահած խմբակը շարունակի կեղեքել քաղաքացուն ու ավելի քան 13 անգամ բարձրացնի տարեկան դրույքաչափը»։