Սա կոնցլագեր է, եվրոպացի պաշտոնյաներն էլ այդ կոնցլագերեի փշալարարը քաշելով են զբաղված. Մալխասյան Կոչ Հայաստանի կանանց. Ձեր արձագանքը կարևոր է և կարող է փոխել այս անտանելի մթնոլորտը Գնացեք ու տեսե՛ք․ խոշտանգման ինչ պայմաններում են պահում Արեգնազին, մյուսներին․ Դերենիկ Մալխասյան
11
Ինչու են բռնակալները ժողովրդի անունից հանդես գալիս Բողոքի ակցիա ի աջակցություն՝ քաղբանտարկյալ Գագիկ Ծառուկյանի Մոլեգնող քաղաքական բռնաճնշումներ․ Արեգնազ Մանուկյան՝ հերթական քաղբանտարկյալը (տեսանյութ) ԱԺ ընդդիմադիր կին պատգամավորները ամբողջական զորակցությունն են հայտնում Արեգնազ Մանուկյանին և կոչ են անում վերանայել կալանքը Հանրային տարբեր ոլորտների 100-ից ավելի ներկայացուցիչներ հանդես են եկել ի պաշտպանություն Գագիկ Ծառուկյանի Արեգնազ Մանուկյանին զրկել են անգամ սեփական երեխային տեսնելու հնարավորությունից. Ագնեսա Խամոյան Քաղաքական պայքարում այլևս փաստարկ չունենալով, ՔՊ-ն դիմում է ամենաստոր մեթոդներին Արեգնազ Մանուկյանի կալանքը իրավական որոշում չէ, քաղաքական ուղերձ է. Գոհար Մելոյան Արեգնազ Մանուկյանի կալանավորումը հերթական ապացույցն է այն բանի, որ Հայաստանի Հանրապետությունում հաստատվել է բռնապետական ռեժիմ. փաստաբան «Մայր Հայաստան» կուսակցության հայտարարությունը՝ Արեգնազ Մանուկյանի կալանավորման կապակցությամբ Պատերազմ Արցախում
Սա կոնցլագեր է, եվրոպացի պաշտոնյաներն էլ այդ կոնցլագերեի փշալարարը քաշելով են զբաղված. Մալխասյան «Հրապարակ»․ Փորձել ենք արտահանել Ուկրաինա, Հոլանդիա, Լեհաստան՝ ոչ մի ուղղությամբ չի ստացվել Ինչու են բռնակալները ժողովրդի անունից հանդես գալիս Անկախ քաղաքական հայացքներից՝ յուրաքանչյուր կին արժանի է արժանապատիվ վերաբերմունքի, արդար դատաքննության և իր հիմնարար իրավունքների լիարժեք պաշտպանության Շատերն են անընդունելի արարքները փորձել արդարացնել «վեհ գաղափարներով», բայց... «Փաստ» Բուհական համակարգն էլ են ներքաշում ճահճի մեջ. «Փաստ» Բողոքի ակցիա ի աջակցություն՝ քաղբանտարկյալ Գագիկ Ծառուկյանի Կոչ Հայաստանի կանանց. Ձեր արձագանքը կարևոր է և կարող է փոխել այս անտանելի մթնոլորտը Մոլեգնող քաղաքական բռնաճնշումներ․ Արեգնազ Մանուկյան՝ հերթական քաղբանտարկյալը (տեսանյութ) Գնացեք ու տեսե՛ք․ խոշտանգման ինչ պայմաններում են պահում Արեգնազին, մյուսներին․ Դերենիկ Մալխասյան ԱԺ ընդդիմադիր կին պատգամավորները ամբողջական զորակցությունն են հայտնում Արեգնազ Մանուկյանին և կոչ են անում վերանայել կալանքը Նաիրա Զոհրաբյանը՝ Արեգնազ Մանուկյանին հանիրավի կալանավորելու մասին Մեր երկրի մեծագույն խնդիրը մնում է իշխանափոխությունը Ինչո՞ւ է Արայիկ Հարությունյանը հեռանում. Փաշինյանի պատասխանը նոր հարցեր է առաջացրել. «Ժողովուրդ» ՔՊ-ի «բարեփոխած» տրանսպորտը Երևանցին այլևս չի պլանավորում իր օրը, փոխարենը փորձում է կանխատեսել, թե քանի՞ ժամ է կորցնելու խցանումներում Հանրային տարբեր ոլորտների 100-ից ավելի ներկայացուցիչներ հանդես են եկել ի պաշտպանություն Գագիկ Ծառուկյանի «Ի՞նչ աստիճանի պետք է կորցրած լինեք մարդկայինը, որ կարողանաք այս ամենն անել ու հետո հանգիստ քնել...» Քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի «գործով» դատական նիստը (տեսանյութ) Հայաստանից Կարմիր գրքի կենդանիներ են տեղափոխվել Հնդկաստան․ ծավալուն հետաքննություն Արեգնազ Մանուկյանին զրկել են անգամ սեփական երեխային տեսնելու հնարավորությունից. Ագնեսա Խամոյան Թուրքիան գաղտնի վերավաճառել է ռուսական S-400 զենիթային համակարգերը Ես մինչև այսօր չեմ հասկանում` ինչի մեջ եմ մեղադրվում. Ռոբերտ Քոչարյան Եթե ես ասեի՝ սատկացնելու եմ վարչապետին, հաջորդ օրն ինձ չէի՞ն կալանավորի․ Քոչարյանը՝ դատավորին Սպառնալիքներով չեն կոտրի հաղթողների կամքը. Ռոստոմյանը՝ Ծառուկյանի մասին ՔՀԿ-ները դատապարտում են անհամաչափ ուժի կիրառումը և կոչ անում ապահովել անաչառ քննություն. հայտարարություն Հայաստանը վերածվել է մի երկրի, որտեղ արդեն նույնիսկ կանանց նկատմամբ քաղաքական բռնաճնշումը սովորական երևույթ է դարձել Քաղաքական պայքարում այլևս փաստարկ չունենալով, ՔՊ-ն դիմում է ամենաստոր մեթոդներին Արեգնազ Մանուկյանի կալանքը իրավական որոշում չէ, քաղաքական ուղերձ է. Գոհար Մելոյան «Մինչեւ հիմա ընդդիմադիրների վրա կարած ո՞ր գործն է հաստատվել, որ այս մեկը հաստատվի». Արմենուհի Կյուրեղյանը՝ Արեգնազ Մանուկյանին ներկայացվող մեղադրանքի մասին

Անտիսաշիկ էին խաղում․ եկան իշխանության ու դարձան իրենց երազած Սաշիկը․ Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

ՀՀ ԱԺ պատգամավոր Արեգնազ Մանուկյանի ելույթը խորհրդարանի ամբիոնից․ 
Սիրելի՛ հայրենակիցներ, 
Կոռուպցիայի մասին բազմաթիվ սահմանումներ կան, բայց դրանք թերի են հայաստանյան ներկա իշխանությունների կոռուպցիոն դրսևորումները նկարագրելու համար։ Հետևաբար՝ հակակոռուպցիոն պայքարի համար պետք է ամբողջական ախտորոշումը տալ, որպեսզի հիվանդության կանխարգելումն ու բուժումը ճիշտ կազմակերպվի։
Կոռուպցիան անձնական կամ այլ շահադիտական նպատակով իշխանական լիազորությունների չարաշահումն է։ Սա կոռուպցիայի սահմանումներից մեկն է, բայց ոչ ամբողջականը։
Կոռուպցիա ասելիս մարդիկ հիմնականում հասկանում են կաշառակերությունը և հովանավորչությունը, բայց դա կոռուպցիայի մի մասն է։ Փոքրի՛կ մասը։ Կոռուպցիան շատ ավելի բարդ ու հրեշավոր երևույթ է։ Այդ երևույթի մեջ թաթախված է օրվա իշխանությունը, որքան էլ որ հակառակը պնդեն իրենք ու որքան էլ որ փորձեն օրինապաշտ երևալ։

Հարգելի՛ քաղաքացիներ,
Նիկոլ Փաշինյանն իշխանության եկավ արդարության և հակակոռուպցիոն պայքարի մասին լոզունգներով։ Թե իրականում ինչ ունեցանք, բոլորն են տեսնում։ Խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքի դեմ խոսողները կադրային հարցերում առաջնորդվում են բացառապես այդ սկզբունքով՝ կրկնելով «թող պոլի փեդ լինի, բայց ՀՀՇ-ից լինի» տխրահռչակ մոտեցումը։
Այն, որ օրվա իշխանությունները թաղված են կոռուպցիայի մեջ, երևում է անգամ անզեն աչքով։ Բավական է նայել մինչև իշխանության գալը ու դրանից հետո «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամների ապրելակերպին, և ամեն ինչ պարզ կդառնա։ Այդ ապրելակերպը կտրուկ փոփոխության է ենթարկվել։
2018-ին նրանց ներկայացրած եկամուտների հայտարարագրերը ու հիմիկվա ունեցվածքը պարզապես ճչացող կոռուպցիայի ապացույցներ են։ 2018-ին նրանք հպարտանում էին ու գլուխ գովում, որ ոչ մի գրոշի չեն տիրապետում ու զրոյական հայտարարագիր էին ներկայացնում, թեև դա հպարտանալու և գլուխ գովալու բան չէր 30-ն անց մարդկանց համար։ Հիմա նման բան չեն անում, զրոյական հայտարարագրեր չեն ներկայացնում, քանզի դարձել են իրենց թաքնված երազանքների հերոսները։
Կյանքը ցույց տվեց, որ երբ նախկինում քննադատում էին կոռուպցիան ու կոռուպցիոներներին, դա անում էին ոչ թե այն բանի համար, որ կոռուպցիան վերանար, այլ որ իրե՛նք դառնային կոռուպցիոներ։ Ու դարձա՛ն։
Պետական բյուջեից վատնումները, մեկ անձից առանց մրցույթի իրականացվող գնումները, ասֆալտային կասկածելի տենդերները, «Հայաստան» համահայկական հիմնադրամից պատերազմի օրերին անհետացած գումարները, բիզնես դաշտում տեղի ունեցող վերադասավորումները՝ հօգուտ, այսպես կոչված, հեղափոխական օլիգարխների, իշխանության ու բիզնեսի սերտաճումը, պետական բյուջեն ընտանեկան բյուջեի վերածելը, «Քաղաքացիական պայմանագրի» օգտին կամավոր-պարտադիր սկզբունքով գումարների հատկացումը նախընտրական փուլերում, փաշինյանական ընտանիքի կողմից կառավարվող հիմնադրամի օգտին անանուն բարերարների հսկայական գումարների փոխանցումը, ընտրովի ու զանգովի արդարադատությունը, երբ հեռախոսով դատավորին ասում են, թե ինչ որոշում պետք է նա ընդունի, ու այդ մասին զեկուցում են վարչապետի պաշտոնը զբաղեցնողին։ Սրանք բոլորը կոռուպցիոն դրսևորումներ են, պաշտոնական դիրքի չարաշահումներ։
Այս իշխանությունների ամբողջական կոռուպցիոն պատկերը պարզ կդառնա իշխանափոխությունի՛ց հետո։ Բայց մինչև այդ արժե հատուկ ուշադրություն դարձնել կոռուպցիայի ամենասարսափելի տեսակի՝ քաղաքակա՛ն կոռուպցիայի վրա։ Այն դրսևորվում է օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների կենտրոնացմամբ։ Այսօր մենք հենց այդպիսի վիճակ ունենք։ Խորհրդարանական մեծամասնությունը և դատական իշխանությունները գտնվում են մե՛կ մարդու ձեռքում։ Ամբողջ պետական համակարգն աշխատում է մե՛կ մարդու իշխանությունը պահելու համար՝ պետությունը հանձնելու գնով։
Հանուն սեփական իշխանության պահպանման է փողոցում ցուցարարի վրա հարձակվող կարմիր բերետավորն ավելի շատ գումար ստանում պետական բյուջեից, քան մեր երկրի սահմանը պահողը։
Դատարանները շրջափակելու կոչն էլ է հանուն մե՛կ մարդու արվում։ Դա էլ է քաղաքական կոռուպցիա ու հանցավոր քայլ, որը քրեաիրավական գնահատականի չի արժանացել, քանզի համապատասխան կառույցները մե՛կ մարդու գրպանում են։
Քաղաքական կոռուպցիայի ամենաքստմնելի դրսևորումը ժողովրդի անունից հանդես եկող իշխանության կողմից ժողովրդին քվեի իրավունքից զրկելն է։ Ընտրակեղծիքների դեմ խոսողներն իրե՛նք են դարձել ընտրակեղծարարներ՝ ներմուծելով կեղծիքների նոր տեխնոլոգիա։ ՔՊԿ-ականները հետընտրական ընտրակեղծիքների պրակտիկա են ներդրել։ Վերջին դեպքը եղավ Ալավերդիում, երբ ժողովրդի տված քվեին հակառակ՝ քաղաքապետի աթոռին նստեցվեց փոքրամասնության ներկայացուցիչը։
Բոլոր այն համայնքներում, որտեղ պարտվել է Նիկոլ Փաշինյանը, հետագայում արտաօրինական ճանապարհով իշխանազավթում է տեղի ունեցել։ Մի տեղ կալանավորել են ոչ ՔՊԿ-ական հաղթողին, մյուս տեղում դիմել են քրեական կամ ուժային մեթոդների, մյուս տեղում, այսպես ասած, անասնագողությամբ են զբաղվել, որպեսզի քանակային մեծամասնություն ապահովեն, երրորդ տեղում ստվերային գործարքի են գնացել։ Այդպես է եղել Վանաձորում, Գյումրիում, Երևանում, Թալինում և այլ համայնքներում։
Տեղական ինքնակառավարման համակարգն այդպիսով ոչնչացվում է։ Ոչնացվում է նաև ընտրական ինստիտուտը, որը ժողովրդավարացնելու նպատակով էին, իբր, իշխանափոխություն կամ ինչպես իրենք են անվանում՝ թավշյա հեղափոխություն իրականացնում։
Իրականությունն այն է, որ ընտրողի քվեն կեղծվում է ընտրություններից հետո։ Դա շատ լուրջ քաղաքական կոռուպցիա է, որը փլուզում է մեր պետությունը ներսից և դեգրադացնում հասարակական հարաբերությունները։
Ցինիզմն ու դեմագոգիան այն է, որ ՔՊԿ-ական պատգամավորն ու նախարարը խոսում են ժողովրդավարությունից ու զոռբայությունից և առանց ամաչելու հայտարարում, թե Ալավերդիում հաղթեց օրենքը։ Եվ դա այն դեպքում, երբ օրենսդիր մարմնի ՔՊԿ-ական ներկայացուցիչն ապօրինաբար խառնվել էր համայնքի կառավարմանը և որպես տեղական իշխանիկ՝ հրահանգներ էր տալիս ուժային կառույցների ներկայացուցիչներին։
Սրանք պետությունը դարձրել են իրենց տնամերձ բոստանն ու անխնա օգտագործում են պետական միջոցները՝ հանուն սեփական իշխանության պահպանման։ Մի կեղծ թեզ են դրել շրջանառության մեջ, թե իբր անվտանգության հարցերում կաղում ենք, բայց փոխարենը ժողովրդավար ենք։ Իրականում ոչ անվտանգություն են կարողանում ապահովել, ոչ էլ ժողովրդավար են։ Փողոցից կասկածելի հանգամանքներում իշխանության եկածներ ենորոնց իշխանության գալուց շահել են միայն Ադրբեջանն ու Թուրքիան։

Հարգելի՛ հայրենակիցներ,
Կեղծիքն ու մանիպուլյացիան էլ են, ի դեպ, քաղաքական կոռուպցիայի դրսևորումներ։ Քաղաքացուն խաբելը, մի բան խոստանալն ու հակառակն անելը ևս իշխանական դիրքի չարաշահումներ են։ Մարդկանց խաբեցին, թե իբր խաղաղություն են բերելու և Արցախի ինքնորոշում ապահովելու։ Բերեցին պատերազմ ու հանձնեցին Արցախը։
Խաբեցին, թե իբր արագաչափերը վերացնելու են։ Անտիսաշիկ էին խաղում։ Եկան իշխանության ու դարձան իրենց երազած Սաշիկը, որից Սաշիկը, հավանաբար, զարմացած է մնացել՝ «մի՞թե այդպես կարելի էր» թեմայով։
Օրինակները բազմաթիվ են, բոլորը չթվարկեմ։
Այս ամենին մեկ լուծում կա՝ քաղաքացին պետք է իր իրավունքներին տեր կանգնի, քաղաքական մարդիկ էլ պետք է բավարարեն քաղաքացու քաղաքական պահանջարկն ու իշխանությունից հեռացնե՛ն քաղաքական կոռուպցիոներներինմեր երկրի անվտանգության հարցը տապալածներին։ Պետք է ձևավորվի ազգային իշխանություն։ Այլ տարբերակ չկա։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>