Հայ բռնցքամարտիկները հերթական հաղթանակներն են տարել պրոֆեսիոնալ ռինգում (լուսանկարներ)
Երեկ երեկոյան իսպանական Վալենսիա քաղաքում կայացել է պրոֆեսիոնալ բռնցքամարտի մեծ երեկո, որին մասնակցել են նաև հայ բռնցքամարտիկները:
Punch Boxing Promotion-ի կազմակերպած հերթական շոուի ժամանակ Հայաստանի հավաքականի անդամներ Արամ Ավագյանը, Նարեկ Աբգարյանն ու Գոռ Երիցյանն իրենց հերթական մենամարտերն են անցկացրել պրոֆեսիոնալ ռինգում և երեքն էլ հաղթանակներ են տոնել:
Նարեկ Աբգարյանի մրցակիցը եղել է կոլումբացի Ջեֆերսոն Վարգասը, Արամ Ավագյանն առավելության է հասել վրացի Դաթո Նանավայի նկատմամբ, իսկ Գոռ Երիցյանն ուժեղ է գտնվել իսպանացի Խամզա Մուսայիից:
Նշենք` մենամարտերը ցուցադրվել են երեկ կեսգիշերին «Կենտրոն» հեռուստաընկերության եթերում: