Դուք նորից փորձում եք մանիպուլացնել. Սեյրան Օհանյանը՝ Փաշինյանին (տեսանյութ)
«Մենք և մեր պետականությունն ապրում ենք դարի ամենանվաստացուցիչ պահը , այս իշխանության անգործության հետևանքով 4-րդ ողբերգալի տարին ենք փակում ՝ առանց Արցախի, ընդորում՝ հայաթափված, այնինչ Արցախի անվտանգության երաշխավորումն ու ինքնորոշումը ձեր ծրագրում կարմիր թելի պես էր անցնում… Ո՞րն է ՀՀ ռազմավարությունը Արցախի ապագայի վերաբերյալ՝ ձեր «ապագա կա» ծրագրերի շրջանակներում, ի՞նչ կապ ունեք Արցախի ղեկավարների հետ, ի՞նչ աշխատանքներ են տարվում և ի՞նչ է արվում գերիներին վերադարձնելու առումով»,-նման հարցադրումներով կառավարությանը դիմեց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը. հարցերին պատասխանեց Նիկոլ Փաշինյանը , որին էլ հաջորդեց Սեյրան Օհանյանի հետևյալ արձագանքը. «Դուք նորից փորձում եք մանիպուլացնել. Արցախը ձեր իշխանության ժամանակ է հայաթափվել, բանակցությունները դուք եք ընդհատել ընդհատվել … նախկին ժամանակահատվածում Հայաստանն ու Արցախն ինտեգրված կուռ կառույց են եղել և Արցախը գոյություն է ունեցել»:
Մանրամասն՝ տեսանյութում:
Աղբյուր՝ Yerevan.today