Թրամփի «միութենական պետությունը» և հայկական պետականության բովանդակության խնդիրը Ադրբեջանի երեք վտանգներն ու մենք (տեսանյութ) Ալիևը փորձում է պայմանավորվել ոչ թե Փաշինյանի, այլ՝ հաջորդ իշխանությունների հետ. Վիկտոր Սողոմոնյան
24
«Սերոժիկ» ֆիլմի համար 10,3 մլն ունեք, հենաշարժական խնդիրներ ունեցող երեխաների դպրոցի ավտոբուսի համար չունե՞ք․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) 18+․ Քաղաքացիների կարծիքը՝ Փաշինյանի՝ նախկին նախագահներին բանավեճի հրավիրելու գրառման տակ. «Մայր Հայաստանը» դատարանում կրկին վիճարկելու է կարմիր գծերը թանկացնելու ՔՊԿ-ի որոշումը․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Շենգավիթից ձայներ չստացաք, բայց դա ձեզ իրավունք չի վերապահում այդ մարդկանցից մուռ հանել․ Գևորգ Ստեփանյանը՝ Տիգրան Ավինյանին (տեսանյութ) Ավինյանի 2 տարի՝ 48 ամսին մնացել է 3 ամիս, բայց Աջափնյակի մետրոն կառուցված չէ․ Գրիգոր Իսկանդարյան (տեսանյութ) Գյումրին ազատ տնտեսական գոտի դարձնելու գաղափարը պետք է իրագործել․ Կարեն Սիմոնյան (տեսանյութեր) «Մայր Հայաստանը» դեմ է տեղական տուրքերի բարձրացմանը (տեսանյութ) Կարմիր գծերը թանկացնելու որոշումն անգրագետ է․ դատարա՛նն է հաստատել․ Սամվել Հակոբյան (տեսանյութ) Սեփական քսակի նման գումարները մսխում են․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Երևանի ավագանու նիստը (ուղիղ) Պատերազմ Արցախում
«Սերոժիկ» ֆիլմի համար 10,3 մլն ունեք, հենաշարժական խնդիրներ ունեցող երեխաների դպրոցի ավտոբուսի համար չունե՞ք․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Չի՛ կարելի քաղաքացիներին թալանի մատերիալ սարքել․ Աննա Ավետիսյան (տեսանյութ) էս աթոռին մնալը բացառում է իր գործած հանցանքների համար պատասխանատվությունը․ Մկրտչյանը՝ Փաշինյանի մասին Մարդկությունը չի ստեղծել նման ժավել, որով կարող է մաքրել Նիկոլի այդ խարանը․ Արմեն Աշոտյան 18+․ Քաղաքացիների կարծիքը՝ Փաշինյանի՝ նախկին նախագահներին բանավեճի հրավիրելու գրառման տակ. «Մայր Հայաստանը» դատարանում կրկին վիճարկելու է կարմիր գծերը թանկացնելու ՔՊԿ-ի որոշումը․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Շենգավիթից ձայներ չստացաք, բայց դա ձեզ իրավունք չի վերապահում այդ մարդկանցից մուռ հանել․ Գևորգ Ստեփանյանը՝ Տիգրան Ավինյանին (տեսանյութ) Ավինյանի 2 տարի՝ 48 ամսին մնացել է 3 ամիս, բայց Աջափնյակի մետրոն կառուցված չէ․ Գրիգոր Իսկանդարյան (տեսանյութ) Փաշինյանի հետ ոչ ոք բանավիճել չկամեցավ, էլի մնաց Ալիևի հույսին. Արթուր Խաչատրյան Պուտինի առանձին հանդիպում Փաշինյանի հետ չի լինի․ Պեսկով Տիգրան Ավինյանը պարտվել է Իշխան Սաղաթելյանի դեմ բոլոր 4 գործերով Ապագա ունենալու համար պետք է չկեղծել մեր ընդհանուր անցյալը Թրամփի «միութենական պետությունը» և հայկական պետականության բովանդակության խնդիրը Գյումրին ազատ տնտեսական գոտի դարձնելու գաղափարը պետք է իրագործել․ Կարեն Սիմոնյան (տեսանյութեր) «Կարծես վրեժ են լուծում». Սոնա Աղեկյան Լարված իրավիճակ «Արտաշատ» բժշկական կենտրոնում ՔՊ վերնախավը «խաղաղության» քարոզը դարձրել է գործիք իշխանության մնալու․ Արման Թաթոյան «Մայր Հայաստանը» դեմ է տեղական տուրքերի բարձրացմանը (տեսանյութ) ՔՊԿ-ն տապալվել է անվտանգությունից մինչև արտաքին քաղաքականություն, ձախողվել է քաղաքային մակարդակում (տեսանյութ) Կարմիր գծերը թանկացնելով՝ մտել եք քաղաքացու գրպանը․ Գևորգ Ստեփանյան (տեսանյութ) Կարմիր գծերը թանկացնելու որոշումն անգրագետ է․ դատարա՛նն է հաստատել․ Սամվել Հակոբյան (տեսանյութ) Սեփական քսակի նման գումարները մսխում են․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Պարզվել է, որ 2 երիտասարդների կտրող-ծակող գործիքով մարմնական վնասվածք են պատճառել 15-ամյա պատանիները «Անհուսալի վիճակում ես հայտնվել և փորձում ես փախուստի ուղի ընտրել»․ Տիգրան Աբրահամյան Արևմուտքը երբեք չի կռվի Ադրբեջանի հետ Հայաստանի համար. Ալեքսեյ Ֆենենկո (տեսանյութ) ՀՀ ղեկավարությունը վերջին տարիներին հակված է փչացնելու հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Նիկոլայ Սիլաև (տեսանյութ) Երևանի ավագանու նիստը (ուղիղ) Ադրբեջանի երեք վտանգներն ու մենք (տեսանյութ) Ալիևը փորձում է պայմանավորվել ոչ թե Փաշինյանի, այլ՝ հաջորդ իշխանությունների հետ. Վիկտոր Սողոմոնյան Հանգստյան «ավելորդ» օրերին դեմ էին, բայց ուզում են... 10 աշխատանքային օր կրճատել. «Փաստ»

Փողոցն այլևս իրենը չէ, անցավ գյուղերը զավթելուն. «Կարճ ասած» (տեսանյութ)

Yerevan.todey-ը «Կարճ ասած» հաղորդաշարի այս թողարկման մեջ նշում է, որ Հայաստանի վարչապետի ամեն այց երկրի ներսում սթրես թեստ է իր համար, ուժայինների համար, քաղաքացիների համար։ Տարածվում է այսպիսի հաղորդագրություն․ Փաշինյանը այցելել է այսինչ գյուղ, մասնակցել այսինչ միջոցառման, զրուցել քաղաքացիների հետ։ Պաշտոնական հաղորդագրության տակ, սակայն, այնքան բան կա թաքնված․ չեն գրում, որ վարչապետից մի քանի օր առաջ օրերով այդ գյուղ են այցելում թիկնազորը, էդ կողմերից ընտրված պատգամավորները, մարզպետները քաղաքապետ-գյուղապետերի հետ կազմում են «պատահական անցորդների» ու հարց տվողների ցանկ․ հետո այցելում են ԱԱԾ-ականները՝ իրենցից անբաժան շներով, դիպուկահարները, բերետներ, պարեկներ, ով գիտի՝ փրկարարներ։ Հետո այցելվող դպրոց են գնում աշակերտների թվով ոստկաններ, զինված, աշակերտներին, նրանց պայուսակները ստուգում են մետաղորսիչներով և հետո նոր միայն գալիս է նա։ Էկրանի լուսանկարների զավեշտալի տեսարաններից տրցակներով կան։ Մետաղորդիչով ստուգում են էս փոքրիկ երեխային, հետո առանձին՝ նաև պայուսակը։ Ինքը Նիկոլի տեսանկյունից վտանգ է։
Քա՞նի կոպեկ արժե այդ այցը։ Էլ չասեմ, թե ինչ սթրեսի են ենթարկվում մայրուղում վարորդները նրա ավտոշարասյանը հանդիպելիս։ Քանի որ նրա տեղաշարժը մարզերում դժվարացել է, ուստի փոխվել է նաև բովանդակությունը․ մեկ-երկու պաշտոնական միջոցառում, հնարավորինս քիչ կոնտակտ քաղաքացիների հետ։ Դա, ըստ երևույթին, բացատրվում է նրանով, որ գյուղերում բացակայում են նրա հետ հանդիպել ցանկացողները, իսկ նախորդ երեք տարիների պրակտիկան՝ այլ գյուղերից հավաքել տանել, ոստիկաններին քաղաքացիական հագուստ հագցնել-տանել հանդիպման, շուտ բացահայտվում է։ Գյումրի էր գնում, այլ քաղաքներից մարդիկ էին տանում, ու բացահայտվում էին, Երևանում Ավինյանի համար երթ արեցին, լրագրողներին հազիվ հաջողվեց երևանաբնակների նկարել։
Իսկ ինչու քաղաքացիները չեն ուզում հանդիպել․ կարծում եմ՝ պատճառը շատ պարզ է․ հիասթափվել են՝ որևէ խոստում չի կատարել, խաբել է, որևէ պրոբլեմ բարձրաձայնելու դեպքում ոչ թե լուծում է ստանում, այլ հիմնավորումներ, թե ինչու չի լուծվում և իհարկե՝ համարում են, որ նա դավաճանել է մեր երկրի ու Արցախի շահերը։ Քաղաքացիներից մեկը պատմում է, թե ինչպես էր Փաշինյանն իրենց գյուղ այցելել․ ասում է՝ լսել էի, որ պետք է Նիկոլը գա, ասի՝ գնամ, հարց ունեմ․ մեկ էլ տեսնեմ՝ շներով ոստիկաններ են ֆռֆռում, հետո երկու դիպուկահար տեսա, հետո երեք ավտոբուս ոստիկան տեսա, հետո դեպուտատներ տեսա ՔՊ-ական․ հասկացա, որ էդքանի արանքը չեմ կարող ճղել, գնամ հանդիպեմ, թողի գնացի, պարզ էր վինետկայի նկարի համար ա եկել, իմ հարցը լուծող չէ։
Վերջին անգամ սթրեսի ենթարկվեց Կոտայքի մարզի Ջրառատ գյուղը՝ նախորդ շաբաթ օրը։ Ամբողջությամբ նշածս տրամաբանության մեջ էր՝ անվտանգային լուրջ պատրաստություն, մի քանի հոգու հետ հանդիպում ու այդ բոլորը՝ մի քանի լուսանկարի համար։
Սա արդեն էնքան սովորական բան է դարձել, որ շատերին կարող  թվալ, թե այդպես էլ պետք է լիներ։ Բայց ոչ, այդպես չպետք է լիներ ու այդպես չէ ոչ մի ժողովրդավար երկրում։ Գնում է  Եռաբլուր, մարդկանց թույլ չեն տալիս շաժվել, մինչև ինքը վերջացնի, դուրս գա տարածքից, գնում է Ծիծեռնակաբերդ, դարձյալ քաղաքացիների մուտքը արգելում են, ավելին, անմար կրակի մոտ դրված ծաղիկները հատ-հատ ստուգում են մետաղորսիչով, գնում է Սարդարապատ, ամբողջ հարակից գյուղացիների ելումուտը արգելվում է։ Հոգեբանները ճիշտ կասեն, թե սա վախի որ տեսակի մեջ է մտնում։ Անգամ իր թիմակիցներին է խորհրդարանում մանրակրկիտ ստուգել տալիս․ թե պետք է գնա Ազգային ժողով, պլաստիկե շշերը ու գրիչները հավաքում են սեղաններից։ Մի քանի ամիս առաջ ԱԺ-ում թույլ չէր տվել թիկնազորը, որ լրագրողները կամերաները մոտեցրած, այսինքն՝ զում արած նկարեն Փաշինյանին, իսկ դահլիճի ներսում աշխատող օպերատորներին զգուշացրել էին, որ շատ մոտիկից չնկարեն։ Հիշեցի Հյուսիսային Կորեայի առաջնորդին․ անձնական լուսանկարչին գործից հանեցին՝ չափազանց մոտ՝ 2 մետր հեռավորությունից նկարելու և դրանով նրա «արժանապատվությունը վիրավորելու» համար։
Փաշինյանը վերջերս գնացել էր հոգեհանգստի, անվտանգություն ապահովողները արարողության մասնակիցներից շատ էին եղել․ ինչո՞ւ է այսքան վախենում, ըստ ձեզ, ինչո՞ւ է հատկապես երբ երկրում ակցիաներ լինում, նրա այցելած ամեն վայր թողնում ռազմական պոլիգոնի տպավորություն։ Այդ վախերը, իհարկե ունեն արդարացված պատճառներ ու թիվ մեկը մեր պետության և երկրորդ հայկական պետության շահերին դավաճանելն է։
Բայց միայն դա չէ։ Գիտե՞ք, կարծում եմ, որ եթե Փաշինյանը Արցախը հանձնած չլիներ, նրա նկատմամբ հանրային անվստահությունը դարձյալ չափազանց մեծ էր լինելու։ Արցախը հանձնելը նրա նկատմամբ անվստահությանն ավելացրել է ծայրահեղական դիրքորոշում, եթե այլ բառեր չօգտագործեմ։
Հարյուրավոր սխալ որոշումներ են եղել, ամեն քաղաքացու առանձին տված ու չկատարած խոստումներ են եղել, սոցիալաան խմբերին ու շերտերին տված ու չկատարած խոստումներ են եղել, աղքատությունը շահարկելը, բայց թիմակիցներին հարստացնելը, արդարությունից խոսելը, բայց միայն թիմակիցներին ու նրանց ազգուտակին պաշտոնի տեղավորելը, հետո՝ պատերազմը, թշնամուն մեր երկիր մտցնելը, գերիները, Արցախ հանձնելը, անվտանգության խայտառակ մակարդակը և այս բոլորը միասին կազմել են նրա այսօրվա վարկանիշը, որը շատ ավելի ցածր է, քան, կարծում եմ, որևէ երկրի ղեկավարի վարկանիշ իր երկրում։ Իհարկե՝ նա ամեն ինչ արեց, որ բարձրացնի այդ՝ հավերժ ընկած հեղինակությունը, անգամ 8 ժամանոց շոու-ասուլիս կազմակերպեց, իբր անհատական խնդիրներով, խոստումներով․ բայց դա դարձավ ջուրծեծոցի ու կարծում եմ՝ որևէ նպատակի չօգնեց։
Նա այսօր չունի հեղինակություն և իր համար ամենաաղետալին՝ այլևս չունի փողոցը։ Մի երկիր աջակցից մնացել է մի ավտոբուս։ Ինչո՞ւ է ամբողջ թիմով այսօր լծվել համայնքներում մանդատ խլելու, քաղաքապետեր հեռացնելու, յուրայինների նշանակելու, համալսարաններն ու այլ հաստատություններն ամբողջությամբ իրենով անելու գործին․ որովհետև համոզվել են՝ քաղաքացու մանդատը չունեն, մնում են լծակներն ու ճնշումները։
Էս տագնապային վիճակը միայն իր մասին չէ, այլ իր ամբողջ թիմի։ Դուք փողոցում կարկառուն ՔՊ-ական պատգամավոր, առանց շքախմբի, վերջին անգամ ե՞րբ եք տեսել։ Վերջին ակցիան նրանց մասնակցությամբ կարելի է համարել Երևանի քաղաքապետի աթոռի համար պայքարը, որը ստիպված էին անել․ ուղիղ եթերում քարոզարշավ էր, ու մենք ամեն օր տեսնում էինք՝ պատշգամբներից հայհոյում էին, բացականչում էին դավաճաններ, միջնամատ էին ցույց տալիս, վեճի էին բռնվում հետները, ասում էին մեզ մեր հողը վերադարձրեք, թքած ունենք ձեր ասֆալտի վրա, ջուր էին շփում նրանց վրա։ Տեսնելիս հայհոյում են, պարբերաբար պատգամավորների շենքերի մոտ դավաճան գրությամբ ու նրանց լուսանկարներով պաստառներ են փակցնում։ Նրանց միակ ազատ շրջելու վայրը դարձել ա Ազգային ժողովը, որը երևի տնից ապահով ա։ Ու դա հասկանալի է, քանի որ հայրենիք հանձնելը չի մարսվում ոչ մի դեպքում։ Ու իրենք, վստահաբար, գիտակցում են, ամեն օր տագնապում, թե ինչ է լինելու, եթե հանկարծ կորցնեն իշխանությունը։ Այդ խմբակին այսօր միասին պահում է մեկ բան՝ համատեղ հանցանքը։ Իրենց քաղաքական ապագայի վրա խաչ քաշած մարդիկ են։ Պատերազմից հետո ՔՊ-ից հեռացած մի քանի հոգի կան, որ հիմա խոսում են, արդարանում են, այդտեղ մնացածները վաղը դա էլ չեն կարողանալու անել։
Կարճ ասած՝ ՔՊ-ի պարագայում գործ ունենք կատարյալ սպառված խմբակի հետ։ Իսկ իրենց ղեկավարը ավարտվել է՝ թե՛ որպես քաղաքական գործիչ, թե՛ որպես թիմի ղեկավար․ թե՛ անգամ որպես պոպուլիստ սպառված է։ Քեզ առաջինը պետք է ընդունի քո քաղաքացին, քո ժողովուրդը․ գիտես, որ չի ընդունում․ իսկ այլ տեղից աջակցությունը կամ այսպես ասած՝ դաբրոն ունի զրոյական իմաստ։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan