«Հայաքվե» նախաձեռնությունը հրավիրում է 10:00-ից լինել ԱԺ-ի մոտ
Դիտել նաև
ՀՀ-ն պարտավոր է Արցախի կարգավիճակն Ադրբեջանի կազմում կանխորոշող որևէ փաստաթուղթ չստորագրել. ՀայաՔվե
Այն, ինչ «Հայաքվեին» չէր կարելի, «Եվրաքվեին» կարելի՞ է
«Հայաքվեն» հավաքել է Արցախի դեմ Ադրբեջանի վերջին ագրեսիայի հետևանքով մեր զոհերի տվյալները. Թվով 167 զոհ և անհետ կորած
«Զգուշացնում ենք, որ նման հրամանը ապօրինի է, հակասահմանադրական և խիստ պատժի է ենթակա». «Հայաքվե»
«ՀայաՔվե»-ն Սահմանադրական շարժում է ձևավորելու
ՀայաՔվե քաղաքացիական օրենսդրական նախաձեռնության օրենքի նախագիծը վաղը՝ ժամը 10․00-ին քննարկվելու է ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է նախաձեռնության անդամ Մենուա Սողոմոնյանը:
«Բոլոր նրանց, ովքեր միացել են նախաձեռնությանը՝ մասնակցելով ստորագրահավաքին, հրավիրում ենք, ի աջակցություն նախագծի, նույն ժամին լինել Ազգային Ժողովի դիմաց։ Պայքարն Արցախի համար շարունակվում է, անկախ նրանից, որ Արցախը հայաթափված է։ Մենք հիմա պիտի շարունակենք պայքարել, որպեսզի երբ սպառվի ադրբեջանական նավթը, երբ թուլանա Թուրքիայի ազդեցությունն այս տարածաշրջանում և այլն, մենք կարողանանք ետ բերել Արցախը։ Ադրբեջանը 26 տարի շարունակ չհրաժարվեց իր նպատակից ու հասավ դրան։ Հիմա հերթը մերն է։ Պայքարը երկարաժամկետ է ու ամենօրյա»։