Երևանի «բարեփոխված» տրանսպորտը՝ թալան, քաոս և քաղաքացիների հարկադիր վճարումներ Բաքվին ամենաճիշտ պատասխանը. Գյումրիում մերժել Նիկոլին, ամբողջ Հայաստանով մերժել Նիկոլին ՔՊ-ականները ելել են Գյումրու շալակը ու դա դարձրել են կարգախոս․ Դերենիկ Մալխասյան
14
Նիկոլ Փաշինյանն ուզում է Թուրքիայի միջոցով գնալ 3-րդ ժամկետի. գինը՝ Հայաստանի սիրիականացումն է․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը Հայաստանին առաջարկում է «դուխով» գնալ և՛ անարժապատվության, և՛ նոր, ավերիչ պատերազմի 2021 թվականի փետրվարից Հայաստանն ունի թուրքի պահած իշխանություն, իչի վրա եք հիմա զարմանում. Մանուկ Սուքիասյան Գյումրիում եռում է շիբինի գործը․ ուզում են կաշառել գյումրեցիներին Սարիկ Մինասյանին հրավիրում եմ բաց բանավեճի. Կարեն Սիմոնյան Փաշինյանը հաստատեց. տալիս է Փաշինյանի ԱԳՆ-ն ընդունել է ադրբեջանական բոլոր պահանջները. Հայաստանի կործանման հետհաշվարկի վերջնամասը տրված է Ծրագրերը հստակ են, նպատակները՝ անխախտ․ Կարեն Սիմոնյան (տեսանյութ) Ադրբեջանն ու Փաշինյանն ավարտել են բանակցությունները Հայաստանի կապիտուլյացիայի, պետության ոչնչացման ու հայության բնաջնջման շուրջ Եվրախորհրդարանն ընդունեց Բաքվում պահվող հայ գերիների վերաբերյալ հրատապ բանաձևը Պատերազմ Արցախում
ՔՊ-ն քաղաքացիներին դարձնում է տուգանքի մատերիալ. Գևորգ Ստեփանյան (ուղիղ) Նիկոլ Փաշինյանն ուզում է Թուրքիայի միջոցով գնալ 3-րդ ժամկետի. գինը՝ Հայաստանի սիրիականացումն է․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը Հայաստանին առաջարկում է «դուխով» գնալ և՛ անարժապատվության, և՛ նոր, ավերիչ պատերազմի Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա Հրդեհ՝ Երևանի Արշակունյաց պողոտայի շինություններից մեկում Երևանի «բարեփոխված» տրանսպորտը՝ թալան, քաոս և քաղաքացիների հարկադիր վճարումներ Արցախի հայաթափման քավոր Մակրոնին խիստ ոգևորել է Հայաստանի ոչնչացման հեռանկարը ՔՊ-ականների մոտ խուճապային տրամադրություններ են․ «Իրավունք» Հայաստանի հանդեպ վստահության մակարդակը մոտ է զրոյականին. Ալիև Սա հերթական, բայց ոչ վերջին պահանջն է. Անժելա Էլիբեգովա 2021 թվականի փետրվարից Հայաստանն ունի թուրքի պահած իշխանություն, իչի վրա եք հիմա զարմանում. Մանուկ Սուքիասյան Ռազմագերիների հարցն այս իշխանությունների բանակցային օրակարգում չկա. Էլինար Վարդանյան Նիկոլին փոխելու հետ պետք է փոխել նաև ծրագիրը, որով բերվել է․ Բորիս Մուրազի Բաքուն ածանցյալ պահանջներ ունի Բաքվին ամենաճիշտ պատասխանը. Գյումրիում մերժել Նիկոլին, ամբողջ Հայաստանով մերժել Նիկոլին Հերթական ապօրինի քայլին են գնում՝ ընդդեմ քաղաքացիների Գյումրիում եռում է շիբինի գործը․ ուզում են կաշառել գյումրեցիներին ՔՊ-ականները ելել են Գյումրու շալակը ու դա դարձրել են կարգախոս․ Դերենիկ Մալխասյան Գրիգոր Մինասյանը գրասենյակը իշխանավորների շահերն է պաշտպանում Փաշինյանն Անդրանիկ Քոչարյանին հասկացրել է, որ վեր-վեր չթռնի Ալեն Սիմոնյանի գլխից ՌԴ-ն համաձայն է 30-օրյա զինшդшդшրին՝ պայմանով․ Պուտին Թուրքիա, Թուրքիա մինչև վերջ «ԵՄ-ն այլևս չի կարող անտեսել հայ գերիների ծանր վիճակը»․ Գասպար Կարապետյան Նիկոլի աշխատողները իր հանձնարարականները չեն կատարում, ինքը Ալիևինը կատարում է․ «Կարճ ասած» Պաշտոնական Երևանն ընկրկել է Բաքվի բոլոր պահանջների առջև. Արթուր Խաչատրյան Ցեղասպանության միջազգային ճանաչումը մեր առաջնահերթությունը չէ․ Փաշինյանը՝ թուրքական ԶԼՄ-ներին Փաշինյանը չունի միջազգային ատյաններից Ադրբեջանի դեմ ՀՀ գանգատներից հրաժարվելու լիազորություն․ Արման Թաթոյան Թույլ չենք տալու Ադրբեջանի կամքով ՀՀ սահմանադրության փոփոխություն. Իշխան Սաղաթելյան Սարիկ Մինասյանին հրավիրում եմ բաց բանավեճի. Կարեն Սիմոնյան Դուք սպառվել եք, հեռացե՛ք, որովհետև Աստծո պատիժը ձեր գլխին կանգնած է. Վարդան Ղուկասյանը՝ ՔՊ-ին

«Կարմիր գծերի» թանկացմամբ Երևանի կենտրոնը չի բեռնաթափվի, միայն շատ փող կհավաքեն. փորձագետ

Եթե «կարմիր գծերի» վճարն ավելացնելու նախագիծն ընդունվի, միևնույնն է` Երևանի կենտրոնը չի բեռնաթափվելու, միակ արդյունքը լինելու է այն, որ քաղաքապետարանն ավելի շատ գումար է հավաքվելու։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց «Քաղաքացի–հարկատու–բիզնես» իրավապաշտպան հասարակական կազմակերպության փոխնախագահ Էդուարդ Բադալյանը։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Երևանի ավագանու քննարկմանն է ներկայացվել մի նախագիծ, որով առաջարկվում է 2024 թ. հունվարի 1–ից մայրաքաղաքի կենտրոնում` «Ա» գոտում, ավտոկայանատեղիում (կարմիր գծեր) կայանելու համար վճարը սահմանել տարեկան 160 000 դրամ, իսկ կենտրոնից դուրս՝ «Բ» գոտում, 24 000 դրամ։
«Պիտի հասկանանք` ինչ նկատի ունի քաղաքապետարանը, երբ ասում է` ցանկանում է բեռնաթափել կենտրոնը. ցանկանում է, որ մեքենաները չկայանե՞ն կենտրոնում, այսինքն` մենք քիչ կանգնած մեքենա տեսնենք մայթերի մոտ, թե՞ նկատի ունի բեռնաթափել երթևեկությունը։ Հնարավոր է, չէ՞, 2–րդ գոտում կայանել, բայց կենտրոնով անցնել ու ուղևորներին այնտեղ իջեցնել։ Արդյունքում կենտրոնի երթևեկությունը միգուցե ավելի ծանրաբեռնվի»,–նկատեց նա։
Նրա խոսքով` քաղաքային իշխանությունը երթևեկությանն ուղղված համակարգված լուծում չի առաջարկում, փոխարենն անում է տարրական սխալներ, որոնք միայն ծանրաբեռնում են երթևեկությունը։
«Տեսնում ենք հատվածական տեղերում հանրային տրանսպորտի կահավորում, սակայն այդ հարցը, ըստ էության, այդպես էլ չլուծվեց` հանրային տրանսպորտը շարունակում է ուշանալ, իսկ մասնավոր ավտոմեքենաներն անհարկի հայտնվում են խցանումների մեջ։ Տեսնում ենք` հանրային տրանսպորտի կանգառներում ինչ է կատարվում աշխատանքի գնալու ու գալու ժամերին։ Հիմա պատկերացրեք, թե ինչ կկատարվի կայանատեղերի թանկացումից հետո, երբ ավելի շատ մարդ կսկսի օգտվել հանրային տրանսպորտից»,–նշեց Բադալյանը։
Նա համոզված է` կայանատեղերի թանկացումը սոցիալական անարդարության խնդիր է առաջանալու. ստեղծվելու է մի իրավիճակ, երբ Երևանի կենտրոնում կարողանալու են կայանել միայն թանկարժեք մեքենաների վճարունակ տերերը։
«Մոտավորապես մեկ ամսվա աշխատավարձի չափով կայանման գումար են ուզում հավաքագրել։ Մարդկանց մեծամասնությունն ուղղակի չի կարողանալու կամ չի ցանկանալու վճարել այն։ Ստացվում է` ակնհայտ խտրական, չհիմնավորված մոտեցում։ Ու սա անելու է մի իշխանություն, որը ժամանակին հայտարարում էր, որ քաղաքացին տուգանքի մատերիալ չէ»,–նշեց Բադալյանը։
Նա քաղաքապետարանին առաջարկում է այդ կարմիր գիծն ուղղակի չգծել ու պարզապես հայտարարել, որ ամբողջ կենտրոնը վճարովի կայանատեղի է. գոնե այդպիսով վարորդների մուծած գումարները չեն ծախսվի կարմիր ներկի վրա։
Նշենք, որ Երևան քաղաքի «Ա» գոտին ներառում է Սուրբ Գրիգոր Լուսավորչի, Ագաթանգեղոսի, Խանջյան, Ալեք Մանուկյան, Չարենցի, Կորյունի, Աբովյան պուրակի, Իսահակյան, Մոսկովյան, Սարյան և Լեոյի փողոցներով ներփակված տարածքում համայնքային սեփականություն հանդիսացող ընդհանուր օգտագործման փողոցները և հրապարակները։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan