Սա կոնցլագեր է, եվրոպացի պաշտոնյաներն էլ այդ կոնցլագերեի փշալարարը քաշելով են զբաղված. Մալխասյան Կոչ Հայաստանի կանանց. Ձեր արձագանքը կարևոր է և կարող է փոխել այս անտանելի մթնոլորտը Գնացեք ու տեսե՛ք․ խոշտանգման ինչ պայմաններում են պահում Արեգնազին, մյուսներին․ Դերենիկ Մալխասյան
11
Ինչու են բռնակալները ժողովրդի անունից հանդես գալիս Բողոքի ակցիա ի աջակցություն՝ քաղբանտարկյալ Գագիկ Ծառուկյանի Մոլեգնող քաղաքական բռնաճնշումներ․ Արեգնազ Մանուկյան՝ հերթական քաղբանտարկյալը (տեսանյութ) ԱԺ ընդդիմադիր կին պատգամավորները ամբողջական զորակցությունն են հայտնում Արեգնազ Մանուկյանին և կոչ են անում վերանայել կալանքը Հանրային տարբեր ոլորտների 100-ից ավելի ներկայացուցիչներ հանդես են եկել ի պաշտպանություն Գագիկ Ծառուկյանի Արեգնազ Մանուկյանին զրկել են անգամ սեփական երեխային տեսնելու հնարավորությունից. Ագնեսա Խամոյան Քաղաքական պայքարում այլևս փաստարկ չունենալով, ՔՊ-ն դիմում է ամենաստոր մեթոդներին Արեգնազ Մանուկյանի կալանքը իրավական որոշում չէ, քաղաքական ուղերձ է. Գոհար Մելոյան Արեգնազ Մանուկյանի կալանավորումը հերթական ապացույցն է այն բանի, որ Հայաստանի Հանրապետությունում հաստատվել է բռնապետական ռեժիմ. փաստաբան «Մայր Հայաստան» կուսակցության հայտարարությունը՝ Արեգնազ Մանուկյանի կալանավորման կապակցությամբ Պատերազմ Արցախում
Սա կոնցլագեր է, եվրոպացի պաշտոնյաներն էլ այդ կոնցլագերեի փշալարարը քաշելով են զբաղված. Մալխասյան «Հրապարակ»․ Փորձել ենք արտահանել Ուկրաինա, Հոլանդիա, Լեհաստան՝ ոչ մի ուղղությամբ չի ստացվել Ինչու են բռնակալները ժողովրդի անունից հանդես գալիս Անկախ քաղաքական հայացքներից՝ յուրաքանչյուր կին արժանի է արժանապատիվ վերաբերմունքի, արդար դատաքննության և իր հիմնարար իրավունքների լիարժեք պաշտպանության Շատերն են անընդունելի արարքները փորձել արդարացնել «վեհ գաղափարներով», բայց... «Փաստ» Բուհական համակարգն էլ են ներքաշում ճահճի մեջ. «Փաստ» Բողոքի ակցիա ի աջակցություն՝ քաղբանտարկյալ Գագիկ Ծառուկյանի Կոչ Հայաստանի կանանց. Ձեր արձագանքը կարևոր է և կարող է փոխել այս անտանելի մթնոլորտը Մոլեգնող քաղաքական բռնաճնշումներ․ Արեգնազ Մանուկյան՝ հերթական քաղբանտարկյալը (տեսանյութ) Գնացեք ու տեսե՛ք․ խոշտանգման ինչ պայմաններում են պահում Արեգնազին, մյուսներին․ Դերենիկ Մալխասյան ԱԺ ընդդիմադիր կին պատգամավորները ամբողջական զորակցությունն են հայտնում Արեգնազ Մանուկյանին և կոչ են անում վերանայել կալանքը Նաիրա Զոհրաբյանը՝ Արեգնազ Մանուկյանին հանիրավի կալանավորելու մասին Մեր երկրի մեծագույն խնդիրը մնում է իշխանափոխությունը Ինչո՞ւ է Արայիկ Հարությունյանը հեռանում. Փաշինյանի պատասխանը նոր հարցեր է առաջացրել. «Ժողովուրդ» ՔՊ-ի «բարեփոխած» տրանսպորտը Երևանցին այլևս չի պլանավորում իր օրը, փոխարենը փորձում է կանխատեսել, թե քանի՞ ժամ է կորցնելու խցանումներում Հանրային տարբեր ոլորտների 100-ից ավելի ներկայացուցիչներ հանդես են եկել ի պաշտպանություն Գագիկ Ծառուկյանի «Ի՞նչ աստիճանի պետք է կորցրած լինեք մարդկայինը, որ կարողանաք այս ամենն անել ու հետո հանգիստ քնել...» Քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի «գործով» դատական նիստը (տեսանյութ) Հայաստանից Կարմիր գրքի կենդանիներ են տեղափոխվել Հնդկաստան․ ծավալուն հետաքննություն Արեգնազ Մանուկյանին զրկել են անգամ սեփական երեխային տեսնելու հնարավորությունից. Ագնեսա Խամոյան Թուրքիան գաղտնի վերավաճառել է ռուսական S-400 զենիթային համակարգերը Ես մինչև այսօր չեմ հասկանում` ինչի մեջ եմ մեղադրվում. Ռոբերտ Քոչարյան Եթե ես ասեի՝ սատկացնելու եմ վարչապետին, հաջորդ օրն ինձ չէի՞ն կալանավորի․ Քոչարյանը՝ դատավորին Սպառնալիքներով չեն կոտրի հաղթողների կամքը. Ռոստոմյանը՝ Ծառուկյանի մասին ՔՀԿ-ները դատապարտում են անհամաչափ ուժի կիրառումը և կոչ անում ապահովել անաչառ քննություն. հայտարարություն Հայաստանը վերածվել է մի երկրի, որտեղ արդեն նույնիսկ կանանց նկատմամբ քաղաքական բռնաճնշումը սովորական երևույթ է դարձել Քաղաքական պայքարում այլևս փաստարկ չունենալով, ՔՊ-ն դիմում է ամենաստոր մեթոդներին Արեգնազ Մանուկյանի կալանքը իրավական որոշում չէ, քաղաքական ուղերձ է. Գոհար Մելոյան «Մինչեւ հիմա ընդդիմադիրների վրա կարած ո՞ր գործն է հաստատվել, որ այս մեկը հաստատվի». Արմենուհի Կյուրեղյանը՝ Արեգնազ Մանուկյանին ներկայացվող մեղադրանքի մասին

Երեսպաշտության թագավորության բաստիոնչիները. «Կարճ ասած» (տեսանյութ)

Yerevan.today-ը «Կարճ ասած» հաղորդաշարի հեղինակ և վարող Սևակ Հակոբյանն այս թողարկման ընթացքում անդրադառնում է քպ-ական պաշտոնյաների՝ անձնական բարեկեցության ապահովման օրինակներին ու նշում. «Կարդամ միայն մեկ օրվա լրահոս․ մեկ անձից պետական գնումներում առաջատար տեղ է զբաղեցնում ՔՊ-ան պատգամավորի ընտանիքին պատկանող ապահովագրական ընկերությունը։ Արդյո՞ք Փաշինյանի կառավարութունը հարյուր միլիոնավոր դրամների գնումներ կաներ հատկապես հենց այդ կազմակերպությունից, եթե նա չլիներ իշխանականինը։ Հաջորդ լուրն եմ կարդում՝ նախագահական նստավայրի համար մեկ անձից գնման ընթացակարգով գնել են սուրճի սեղաններ։ Սա նորմալ ա, Վահագն Խաչատուրյանը պարապ գործերի նախագահ ա, ուրիշ անելիք էլ ոնցոր չունի։ Հաջորդ լուրը՝ DJ Էդոն պաշտոնյա աշխատելու այս 5 տարիների ընթացքում հասցրել է ունեցվածք դիզել։ Նախորդ շաբաթվա լրահոս․ ՔՊ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանի կնոջ ընկերությունը ավազի ապօրինի հանք է շահագործել, արտգործնախարար Արարատ Միրզոյանը մեկ շաբաթում երեք երկիր ճամփորդել է հարկատուներիս հաշվին, ՔՊ-ական Լիլիթ Մակունցի եղբայրը հանք էր շահագործում, ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հեղափոխությունից հետո տուն ու մեքենա է գնել․․․ Ամեն օր 5-7 նման լուրեր ենք կարդում ՔՊ-ականների մասին, բոլորի անուն էլ հասցվում է շրջանառվել։ Հիշում եմ Նիկոլի ելույթը 2019 թվականին՝ Հայաստանը կմնա լավ լուրերի աղբյուր՝ ժողովրդավարության երկնային մանանային հավատացող բոլոր մարդկանց համար։ Իրենց պատկերացրած ժողովրդավարությունն էլ էս ա, ժողովուրդ, իրենք ասում են՝ ամեն բան իր հունով է գնում։ Իրենց համար․․․ Ժողովուրդը պետք է որ գոհ լինի։

Այս թողարկման ժամանակ կբերեմ լիքը օրինակներ ու կհամոզվեք (չնայած՝ առանց ինձ էլ շատերդ համոզվել եք), որ մեր երկրում կատարվում է այն, ինչից ժողովուրդը մշտապես դժգոհել է, բայց՝ հիմա ավելի լկտի ձևով, նախ՝ որովհետև սրանք այդ ամենի դեմ էին։ Պարզապես հիմա ժողովրդի անունից խոսելը, ամեն ինչը ի շահ ժողովրդի ներկայացնելը մոդա է, բայց տակը ինչ կա իրականում, կարելի է թքած ունենալ, նույն ժողովրդի կարծիքի վրա էլ։
Հայաստանում բենզինի էս կարգի գին երբեք չի եղել։ 2021 թվականին էկոնոմիկայի նախարարը խոստանում էր, որ հեսա նոր խաղացող կհայտնվի, կէժանանա։ Նրա այդ հայտարարության ժամանակ բենզինը 430 դրամ էր, նոր խաղացողը եկել է, բայց հիմա 540-570 դրամ է։ Մրցակության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանն ասում է՝ 2018 թվականից կարևոր գործընթաց է եղել, արդար մրցակցություն է։ Մերսի՛։ Բենզինը առաջ էժան էր, հիմա թանկ է, բայց մրցակցությունն արդար է։ Որպես բենզինից ստիպված օգտվող մարդ, ինձ համար ո՞րն էր այս դեպքում ավելի լավ՝ 600 դրամով բենզինը, որի անունը արդար մրցակցություն է՞։ Արդարն էլ էն ա, որ ՔՊ-ական շրջանակն էլ է բենզին բերում արդեն։
Երևանում ավագանու ընտրությունից առաջ պարզեցին, որ մեկ հասցեում 175-ից ավելի ընտրող են գրանցել։ Լրագրողները Վահագն Խաչատուրյանին ասում են՝ բա նախորդի ժամանակ նույն բանից ինչո՞ւ էիք բողոքում․ պատասխանում է՝ դա միշտ էլ եղել ա, ողղակի առաջ անարդար էր, հիմա արդար է։ Դրա արդարը ո՞րն է։ ՔՊ-ական Լենա Նազարյանին մի օր լրագրողները հարցրեցին չէ՞ որ դուք նույն բանն եք անում, պատասխանը ուշագրավ էր՝ այո, բայց հիմա հիմնավորում ենք։ Մերսի՛։ Նիկոլին հարցնում են բա դու, որ 6 մլրդ դոլար պարտք ես ավելացրել, Սերժի 6 միլիարդին ինչի՞ էիր դեմ, ասում է՝ էն ժամանակը պարտքը որ վերցնում էին, ժողովրդի իշխանություն չէր, հիմա ժողովրդի իշխանություն է։ Այսինքն, կարևոր չէ, որ ձեզ թալանում են, պարտքի տակ գցում, կարևորը՝ դա անում է ինքն իրեն ժողովրդի իշխանությունով դիմողը, ոչ թե ինչ-որ ոչ լեգիտիմ մի իշխանություն, որին էլի այպիսի պիտակ էր կպցրել նույն այսօրվա ինքն իրեն ժողովրդի իշխանություն կոչողը։ Ինչոր չեմ լսել, որ ժողովուրդը իրենց կոչի ժողովրդի իշխանություն, իրենք են իրենց տենց դիմում․․․ Ինչևէ։
2019 թվականի դեկտեմբերին 26-ին կառավարության դիմաց բողոքի ցույց են անում բանակում զոհված Արթուր Աջամյանի հարազատները։ Պահանջում էին հանդիպում Նիկոլի հետ․ չեկավ, փողոց փակեցին։ Նիկոլի օգնականն իջավ ասաց «Վարչապետը դուրս էր եկել, իջել էր ներքև, երբ ճանապարհին իմացավ, որ փողոց եք փակել, հետ դարձավ ու գնաց իր աշխատասենյակ։ Փողոց փակելը եղանակ չէ»։ Փողոց փակելով իշխանության եկածը դեմ է ակցիաներին, ասում է՝ հիմա հո գիտեք կարող եք ձեր խնդիրները բարձրացնել, լեգիտիմ իշխանություն է։ Ուղղակի մոռանում է մեկ բան՝ իր ասած ոչ լեգիտիմ իշխանության վախտ նրանց որդին ողջ էր, իր օրոք՝ զոհվեց։ Դա դեռ 2019 թվականն էր, մեկ տարի հետո ու մինչև հիմա դեռ քա՜նիսը պետք է զոհվեին այսպես կոչված լեգիտիմների պատճառով։ Իշխանության գալու ժամանակ ասում էին դուք բոլորդ վարչապետ եք, հիմա ասում են Վարչապետն ունի «կարելիներ», մյուսները՝ «չի կարելիներ»։
Կա մի հատ խոսք՝ երկակի ստանդարտ, բայց դա շատ կուլտուրական բառ է այս երկրում կատարվողի համեմատ։ Ծուռ հայելիների թագավորություն էլ չէ, չգիտեմ ինչ է սա, երեսպաշտության թագավորություն երևի։ Ու ինձ միշտ ծիծաղեցնում է, երբ սրանք սկսում են համեմատել՝ իրենցը ուշադրություն չդարձնելով։ Հռհռալդ գալիս է, երբ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածում, որ իրենց շտապօգնության մեքենան ուազիկ է, բայց ՔՊ-ական պատգամավորը ասում է, թե նախկինների ժամանակ «զիլ» մեքենայով զինվոր էին տեղափոխում։ Զավեշտ է, երբ դատավոր Փիլոսյանին ազատում են գործից, որովհետև դատական ակտեի հրապարակումը ուշացրել է, ԲԴԽ անդամ Նաիրա Հովսեփյանին չեն հեռացնում, որովհետև չնայած որ նա էլ ավելի երկար ժամանակ է ուշացրել, բազմաթիվ գործերով, բայց նիկոլական է։ Ես ընդհանրապես չեմ հասկանում, երբ պատերզմում զոհվախծի մայրը լինում է նիկոլական, անկեղծ եմ ասում։ Զավեշտ է, երբ ընդդիմադիրին բռնում էն ոստիկանի ուղղությամբ կապրոնե շիշ նետելու մեղադրանքով, բայց ՔՊ-ական դեպուտատի թոռը դանակահարում է մեկ այլ անչափահասի, ասում են՝ պատահական է եղել։ Զավեշտ է, երբ ընդդիմադիրի են բռնում, իբր թե հավաքների մասնակցության համար նյութապես շահագրգռելու համար, բայց իշխանական քաղաքապետի հավաքներին ժամը 1000 դրամով մասնակցելու գովազդ են դնում։ Որովհետև Հայաստանում կան օրենքներ, որոնք վերաբերում են միայն ընդդիմությանը և ոչ իշխանականներին։ Ալենի մայրը թքում է, ասում են դե ներվերը չի դիմացել, Ալենը թքում է, ասում ա՝ բա դե թասիբով տղա եմ, իսկ որ ընդդիմադիրի նյարդերը չեն դիմանում, մի քանի ամիս հայտնվում է կալանքի տակ։ Պատգամավոր Հովիկ Աղազարյանին հարվածողը կալանավորվում է, պատգամավոր Գեղամ Մանուկյանի քիթը ջարդում են, ՆԳ նախարարն ասում ա՝  դա ուրիշ պատմություն է։ Նիկոլը ասում է՝ դատավորները վնգստում են, նորմալ է, բայց որ քաղաքացին է վիրավորում դատավորին, անհամեմատ ավելի մեղմ, քրգործ են հարուցում։ Նիկոլին սպառնալիք հնչեցնողին բանտարկում են, Անդրանիկ Քոչարյանը սպառնում է կրակել ժողովրդի վրա, բան չեն անում։
Այո, սա զավեշտ է, նույնքան զավեշտ, երբ Նիկոլը ուրիշներին ասում է՝ կապիտուլյանտը դուք եք։ Զավեշտն էն ա, երբ տեխնիկայի արտադրման գործարանը չբացած փակում են, բայց ամեն օր խոսում են տեխնոլոգիա արտահանող երկիր լինելու մասին, աստղագիտություն առարկան փակում են, բայց էս մի տարի ա՝ արբանյակ են թռցնում, հազարավոր դասատուների են կրճատում և խոսում են գիտելիքահեն տնտեսությունից, արտագաղթը մեծացնում են ու խոսում 6 մլն բնակչություն ունենալու ծրագրից։ Ամենից ցայտունը՝ ասում էին Արցախը Հայաստան է, հիմա ամեն օր ասում են, թե երբվանից Արցախը Ադրբեջան էր և չէր կարող մնալ հայկական։
Զավեշտն է նաև, երբ Նիկոլը հաճախ խոսում է արդար ընտրություններից, իսկ հիմա էլ նախկին թիմակից Թանդիլյանենցից խլում են Ալավերդի համայնքի իշխանությունը, որտեղ իրենք չեն ընտրվել։ Իսկ մինչ այդ խլել են Վանաձորը, Թալինը, Վեդին ու այլ համայնքներ։ Զավեշտ է, երբ սաղ կարիերայում իշխանության սրտի որոշումները պեչատած դատավոր Դանիելյան մաղթում է, որ կոռուպցիան իսպառ վերանա, զավեշտ է, երբ դատավորի ամենացածր վարկանիշ ունեցող Անդրեասյանը դադարեցնում է ամենաբարձր վարկանիշ ունեցող Դավիթ Հարությունյանի լիազորությունները։ Վարչապետի օգնականը քննիչին ցուցումներ է տալիս քրեական գործի վերբերյալ, բայց գործ է հարուցվում ոչ թե պաշտոնեական դիրքի չարաշահման, այլ՝ համակարգիչը կոտրելու մեղադրանքով։ Զավեշտն էն ա, երբ էս բաստիոնչիները օրը մի քանի հեղինակավոր դատավորի հանում են գործից, դատարաններ են շրջափակում, քննչական մարմնի պատուհանից մարդ է ինքնասպան լինում, հղի քաղաքացուն գցում են ավտոյի տակ, ԱԱԾ ու ՀՔԾ պետերը պայմանավորվում են թե ով որ դատավորին ու քննիչին ինչ ցուցում է տվել, որ կալանք տան, բայց փոխարենը այդ պետերը դատվեն, գործ են հարուցում թե այդ ո՞վ ա, որ նրանց գաղտնալսել ա ու գալիս են մեր խմբագրություն խուզարկելու․ ու այս ամենից հետո էդ ամեն ինչի քաջալերողին հրավիրում են ժողովրդավոարության սեմինարի ու անվանում ժողովրդավարության չեմպիոն։ Մի անգամ կարդացի՝ Քաջ Նազարի մասին ներկայացումը դադարեցրել են, որովհետև, ասում են՝ մարդամեկը իր վրա է վերցրել։ Ու այդ «չեմպիոնը» խոսում էր Հայաստանում պետական եթերում գրաքննություն չլինելու մասին։
Կարճ ասած՝ Բուլգակովն ասում էր՝ «մարդիկ, ովքեր պետք է հաբեր ընդու­նեն, օրենքներ են ընդունում»։ Ինձ օրինակ, շատ է հետաքրքրում, քաղաքացին իր մեջ գնահատական տվե՞լ է՝ ստացե՞լ է այն, ինչ ակնկալում էր 2018-ին, էս ամենն իր սրտո՞վ է»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>