Այն, ինչ տեղի է ունենում մեր բանակի հետ վերջին 5 տարիներին, ինքնին մեծ հարված է զինված ուժերին ու նրա սպայակազմին. Աբրահամյան
Դիտել նաև
«Հետաքրքիր է՝ իր շեֆի՝ Արցախն Ադրբեջան հռչակելու ժամանակ Ասրյանը հուզվե՞լ է»․ Տիգրան Աբրահամյան
«Զորահանդեսի ժամանակ հատուկ ընդգծեցին, որ Դ-30-ները գործարանային են»․ Տիգրան Աբրահամյան
Իշխանությունները «հաղթական զորահանդես» են կազմակերպում, որով փորձում են սեփական ժողովրդին հաղթել․ Աբրահամյան
«Փաստորեն թեկնածուներին հերթով խաղից հանելու են»․ Տիգրան Աբրահամյան
«Եթե բանակը նույնիսկ վերջին սերնդի զինտեխնիկայով համալրվի, այսօրվա ղեկավարությունը դա էլ բարեհաջող «կթաղի»»․ Տիգրան Աբրահամյան
Այն, ինչ տեղի է ունենում մեր բանակի հետ վերջին 5 տարիներին, ինքնին մեծ հարված է զինված ուժերին ու նրա սպայակազմին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է պատգամավոր Տիգրան Աբրահամյանն ու հավելել.
Եթե բանակը բարոյահոգեբանական առումով խնդիր ունի, ապա դա ավտոմատ ազդում է բանակի մարտունակության վրա:
Չի կարող երկիրը ղեկավարող անձն իր քաղաքական ու քարոզչական մեքենայով հարվածներ կենտրոնացնել բանակի, սպայակազմի և զինված ուժերում եղած ավանդույթների նկատմամբ, և դա զինված ուժերը ճգնաժամի չմղի:

