Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է Իրականում շատ ծիծաղելի պնդում է. Չալաբյանի կինը՝ Փաշինյանի հայտարարության մասին Քաղհասարակություն կոչվող բալագանի մեջ կան անհատներ, որոնք ոչ մի բանով չեն զիջում 20-րդ դարի 30-ականների մատնիչներին
21
Գարեգին Երկրորդը վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը. Պատրիարք Կիրիլ Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից «Չորրորդ հանրապետություն» = «Արևմտյան Ադրբեջան» Ինչու է հուզվել քաղաքացի Նիկոլ Փ․-ն Կանանց հարցերով ՀԿ-ները չեն մեկնաբանում Արեգնազ Մանուկյանի գործը. նիկոլապաշտ «իրավապաշտպանները» բերանները ջուր են առել՝ ի՜նչ իրավունք-միրավունք Վերացվեց Արեգնազ Մանուկյանի մերձավոր ազգականների հետ շփման արգելքը. Պաշտպան Հայաստանը միայն մի բանով է գերազանցում Ադրբեջանին․ Երվանդ Բոզոյան Փաշինյանն ու ՔՊ-ն «կառավարության ծրագրով» են պատերազմ հայտարարում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, Ալիևը, Էրդողանն ու Փաշազադեն և հայության մյուս թշնամիները ցնծության մեջ են Ակցիա ԵՄ դեսպանատան առջև՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալների (ֆոտոռեպորտաժ) Փաշինյա՛ն, նայիր Արեգնազ Մանուկյանի դեմքին, դուք եք հայտնվելու ճաղերի հետևում. Մանուկ Սուքիասյան Պատերազմ Արցախում
Եթե նույնիսկ տարածքի հարցը չի կարող խախտել խորհրդարանի նախապես գրված օրակարգը, ապա հարցն այլևս այն չէ, թե ի՞նչ է քննարկում Ազգային ժողովը Սոնա Մնացականյանի վրաերթի գործով վարչապետի ավտոշարասյան վարորդը անցյալ տարի , դատապարտվել էր 1 տարի 6 ամիս ազատազրկման. մինչ այժմ պատիժը չի կրել. Մարիամ Քանայան ԿԽՄԿ-ն պատրաստ է միջնորդել Ադրբեջանում պահվող հայերին այցելելու հարցում. Սպուտնիկ «Այլանդակություն ԱԺ-ում՝ Փաշինյանի գալուց առաջ»․ Արտակարգ և լիազոր դեսպան Ծաղրական ակնարկ՝ Փաշինյանից ավելի նիկոլական պսևդո «քաղհասարակությունականներին» ՔՊ-ականները ընդդիմությանը մեղադրում են Արցախն Ադրբեջան չճանաչելու ու հակաթուրք լինելու մեջ. Չալաբյան Փաշինյանն արդեն Տիգրանաշենի հանձնման անոնս է անում… Գարեգին Երկրորդը վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը. Պատրիարք Կիրիլ Լուկաշենկոն շնորհավորել է Գարեգին Երկրորդին Վեհափառը հրաժարվել է ծննդյան օրը նշելուց, Միքայել Սրբազանը` զարդեր կրելուց Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է Ստերի շարք... սա է սրանց պատկերը. Բագրատ Սրբազան Ինչ է նշանակում երկրի ղեկավարն ասի՝ ես հիմա ունեմ այլ երկրի տարածք. Քրիստինե Վարդանյան Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից Իրականում շատ ծիծաղելի պնդում է. Չալաբյանի կինը՝ Փաշինյանի հայտարարության մասին Ովքեր են Արեգնազ Մանուկյանի խցակիցները. «Հրապարակ» «Չորրորդ հանրապետություն» = «Արևմտյան Ադրբեջան» «Հայաստան» համակենտրոնացման ճամբարի առօրյայից. մոր հետ կալանավայրում հանդիպումն իբրև «ծննդյան նվեր». Ինչու է հուզվել քաղաքացի Նիկոլ Փ․-ն Քաղհասարակություն կոչվող բալագանի մեջ կան անհատներ, որոնք ոչ մի բանով չեն զիջում 20-րդ դարի 30-ականների մատնիչներին Կանանց հարցերով ՀԿ-ները չեն մեկնաբանում Արեգնազ Մանուկյանի գործը. նիկոլապաշտ «իրավապաշտպանները» բերանները ջուր են առել՝ ի՜նչ իրավունք-միրավունք Եթե ԱՄՆ-ը սկսի նոր պատերազմ, Իրանը կկիրառի զենք, որը դեռ չի օգտագործել․ ԻՀՊԿ Թմրամիջոցների վաճառքով զբաղվող տելեգրամյան ալիքների տնօրինողներ են հայտնաբերվել, ձերբակալվել է 7 անձ Ութ տարի է, փորձում եք ինձ «թալանչու» պիտակ կպցնել, տղերք, չե՞ք հասկացել, որ չի ստացվում. Աշոտյան Մենք էլ ունենք գաղտնի պլան, Փաշինյանն էլ ունի գաղտնի պլան՝ իրեն հեռացնելու. Սամվել Կարապետյան Վերացվեց Արեգնազ Մանուկյանի մերձավոր ազգականների հետ շփման արգելքը. Պաշտպան ՔՊ-ն չընտրեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության՝ երեք հանձնաժողովների նախագահների բոլոր թեկնածուներին Փաշինյանը Տիգրանաշենը հանձնելու է ադրբեջանական թուրքերին Արցախն ուրանալու, հազարավոր տղաների մահվան վատնելու դիմաց մրցանակ՝ Գերմանիայից. խաղաղության արնաշաղախ, լեղիակուր մրցանակ Հայաստանը միայն մի բանով է գերազանցում Ադրբեջանին․ Երվանդ Բոզոյան

Վերին Լարսն ու «թավշյա թարսը». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է, որ Վերին Լարսի անցակետի մատույցներում, ըստ այնտեղից ստացվող տեղեկատվության, ահռելի թվով բեռնատարներ են կուտակվել: Դրանց մի մասը անցակետի վրացական կողմում է, մյուս մասը՝ ռուսական: Ու չնայած տարվա այս ժամանակահատվածում, նկատի ունենալով Վերին Լարսի բարձրլեռնային անցակետի մատույցներում եղանակային կամ բնակլիմայական պայմանները, նման կուտակումը պետք է որ առանձնապես արտառոց չթվար, բայց կան բավարար հիմքեր՝ կարծելու համար, որ հարցերն ու բեռնատարակուտակումը զուտ տեխնիկական չեն: Ռուսական մի արտահայտության հանգույն՝ ոզնուն էլ է պարզ, թե ինչով դա կարող էր պայմանավորված լինել:
Շուրջ մեկ տարի է, ինչ Նիկոլ Փաշինյանի գլխավորած քպական իշխանությունը, արդեն առանց ձևականությունների, բացահայտ հակառուսական տրամադրություններ է ցուցադրում, առիթ-անառիթ դրսևորում է իր խոր թշնամական վերաբերմունքը Ռուսաստանի նկատմամբ: Այդ արկածախնդրությունը փաշինյանական իշխանությունը «ներքին շուկայում» «վաճառում» է որպես «ինքնիշխանության պահպանում» կամ փաթեթավորում է նման լոզունգներով: Այն վարկածը, որ Վերին Լարսի անցակետում ձևավորված կուտակումը ոչ այնքան բնակլիմայական է, որքան արտաքին-քաղաքական, որոշակիորեն բորբոքում են հենց փաշինյանական իշխանության կարկառուն ներկայացուցիչները: Դե, կարծում ենք, իրենք անհամեմատ ավելի իրազեկ են: Այսինքն, մի բան գիտեն, որ ասում են: 
Օրինակ՝ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը նախօրեին Ֆեյսբուքում այսպես էր արտահայտվել. «Հիմա չափազանց կարևոր է, որ հայերը՝ Հայաստանում և Սփյուռքում, գնեն բացառապես հայկական արտադրության ապրանքներ՝ գյուղատնտեսական ապրանքներ, խմիչք, Հայաստանի ընկերությունների կողմից մատուցվող ծառայություններ: Բիզնեսին և հարկ վճարողին նման կերպ աջակցելն Անկախությունն ու Սուվերենությունն ամրապնդելու համար կենսական նշանակության վարքագիծ է: Որևէ ԼԱՐՍԻ անցակետ փակելը մեր վրա չի ազդի, եթե Հայաստանի բիզնեսը նոր շուկաներ գտնի արտասահմանում ապրող մեր հայրենակիցների տոնական և ոչ տոնական սեղաններին: Ամանորի և Սուրբ ծննդյան տոների սեղաններին պետք է լինի բացառապես հայկական արտադրության բանջարեղեն, միրգ, գինի, կոնյակ, այլ գյուղարտադրանք»:
Հայերենի տեսանկյունից, մեղմ ասած, մի քանի ոտքով կաղացող շարադրանք է, ինչն, իհարկե, աններելի է մի գործչի պարագայում, որը կրթության, գիտության ու մնացած «զուգահեռությունների» նախարար է եղել: Ի՞նչ է նշանակում, օրինակ՝ Հարությունյանի այս արտահայտությունը. «Հայաստանի բիզնեսը նոր շուկաներ գտնի արտասահմանում ապրող մեր հայրենակիցների տոնական և ոչ տոնական սեղաններին»: Տոնական ու ոչ տոնական սեղաններին շուկանե՞ր են գտնում: Բայց սա դեռ մի կողմ: Նման բաները քպականների պարագայում վաղուց չեն զարմացնում: Կարևորը ասելիքն է, իսկ կարկառուն իշխանավորի «բազմախուճուճ» արտահայտության հիմնական միտքն ու վեկտորն, որքան էլ զարմանալի թվա, ակնհայտ են: Ուզում է ասել, որ ոչ մի Լարսի անցակետ էլ մեզ պետք չէ, փոխարենը պետք է, որ «Հայաստանի բիզնեսը» նոր շուկաներ գտնի, կարճ ասած՝ Ռուսաստանից ու ռուսական շուկայից, «նիկոլերեն» ասած՝ յան տա:
Ու դա կլինի լիարժեք սուվերենություն ու անկախություն: Թե ի՞նչ կկատարվի այդ միջակայքում, մինչ «Հայաստանի բիզնեսը» հրաժարվի ռուսական շուկայից ու «նոր շուկաներ» գտնի, ո՞ր զոհասեղանին կհայտնվեն հայկական բիզնեսն ու Հայաստանի տնտեսությունը, Արայիկ Հարությունյանը չի ասում: Կարծում ենք՝ չի էլ հետաքրքրում դա նրանց: Հիմնականը. այն, որ փաշինյանական իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչը նման գրառում է անում, նշանակում է, որ Վերին Լարսի անցակետում առկա բեռնատարակուտակումն այնքան էլ եղանակային պայմաններով չէ պայմանավորված, որքան կամ առավել շատ հետևանք է Նիկոլ Փաշինյանի վարած հակառուսական քաղաքականության ու դեմարշերի:
Ինչ վերաբերում է հակադարձումներին, ապա «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ ղեկավար Բաբկեն Պիպոյանը բավականին դիպուկ դիտարկում է արել. «Լարսը փակվում է, կառավարությունը քայլեր ձեռնարկելու փոխարեն բիզնեսին կոչ է անում նոր շուկաներ գտնել: Մեկը լինի, հարցնի. ձեր սննդի տեսչությունը քանի՞ երկրի պահանջ է ուսումնասիրել ու լիազոր մարմնի հետ աշխատել անխոչընդոտ արտահանման համար: Մեկը լինի, հարցնի. քանի՞ երկրի շուկա եք ուսումնասիրել, որտեղ գին-որակ համադրությամբ մեր ապրանքը մրցունակ է: Գործ չկա՞, ոչինչ, կոչի պակաս չկա: Եթե ինչ-որ մեկին թվում է, թե մյուս երկրները գիշերը չեն քնում ու երազում են Հայաստանից մթերք ներմուծելու մասին՝ չարաչար սխալվում է»:
Ասենք ավելին. նման դեպքերում ռուսական իշխանությունների հիմնական «դագանակներից» մեկը «Ռոսսելխոզնադզորն» է: Եվ ահա, նախօրեին տարածվեց տեղեկատվություն, որ «Ռոսսելխոզնադզորը» միայն նոյեմբերի 24-ից 26-ը «Ռուսաստան վարակված ծաղիկների, վարունգի, չրերի, խաղողի, ծաղկակաղամբի, լոլիկի, պղպեղի, սմբուկի, խնձորի, տանձի ներկրման 36 դեպք է արձանագրել, և դրանք ՌԴ սահման են հասել ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից տրված բուսասանիտարական հավաստագրերի ուղեկցությամբ»:
Ով իշխանավոր է ու ձևացնում է, թե չի հասկանում՝ դա ինչ է նշանակում, իր գործն է: Բայց ցանկացած նորմալ մարդ հասկանում է, որ Ռուսաստանը, իր համապատասխան ծառայության միջոցով «որակազրկել» է Հայաստանից Ռուսաստան արտահանվող ապրանքները: Ի դեպ, այն էլ նկատենք, որ եթե այս տարվա ամբողջ ընթացքում, համենայն դեպս, մինչև նոյեմբերի 24-ը հայտնաբերվել էր 36 դեպք, ապա միայն նշված 2 օրվա ընթացքում «Ռոսսելխոզնադզորը» նույնքան դեպք է հայտնաբերել: Կարելի է շարունակել ձևացնել, թե՝ «ինչ է եղել, որ», բայց կառավարությունը դա թող բեռնատերերին բացատրի, որոնք նույն այդ կառավարության վարած քաղաքականության հետևանքով անխուսափելիորեն ահռելի կորուստներ են կրում ու դեռ շարունակելու են կրել: Իսկ թե այդ ամենն ինչ հարվածներ է հասցնելու թե՛ մեր գործարարներին, թե՛ ընդհանրապես մեր բնակչությանը, միայն անմեղսունակին հասկանալի չէ:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>