Առանց երաշխավորված խաղաղության՝ տնտեսական զարգացում չի լինի․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) «Մայր Հայաստանն» առաջարկում է հանրային հանդուրժողականություն և համերաշխություն․ Ստեփան Դանիելյան (տեսանյութ) 2026թ․ հունիսի 7-ը և 1918թ․ մայիսի 28-ը նույն խորհուրդն ունեն․ սա մեր Սարդարապատն է․ Հայկ Նահապետյան (տեսանյութ)
22
Երաշխավորված խաղաղություն VS Երաշխավորված պատերազմ ՔՊ-ական խայտառակություն. քննիչը թույլ չի տվել, որ... Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնի Վրաստան ու մասնակցի Իլիա Երկրորդի հուղարկավորությանը Ավանում բացվեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության գրասենյակը (տեսանյութ) «Մայր Հայաստանի» 10 առաջարկները (տեսանյութ) «Կենտրոն» ՀԸ անդրադարձը «Մայր Հայաստան»-ի առաջարկած 10 կետերին (տեսանյութ) Մայր Աթոռի փաստաբանները քայլեր են ձեռնարկում, որ Կաթողիկոսը կարողանա մասնակցել վրաց կաթողիկոսի հուղարկավորությանը «Մայր Հայաստանի» նախընտրական 10 առաջարկները (տեսանյութ) Հոսանքի տատանումների հետևանքով մետրոպոլիտենի բաց հատվածում առաջացել է տեխնիկական խափանում Մեր եկեղեցին միշտ ավելի ուժեղ է դուրս եկել փորձություններից․ «Ռոսիա 24»-ին տված հարցազրույցում ասել է Եզրաս արքեպիսկոպոսը Իրանն ամերիկյան գերթանկարժեք ինքնաթիռ է խոցել. CNN Պատերազմ Արցախում
Եվ իշխող ողջ վարչախմբում չգտնվեց գեթ մեկը, որը... Մարդ, ով երկրի գլխին երեք պատերազմ է բերել, իրավունք չունի խաղաղություն բառն օգտագործել. Քոչարյան Մենք ՔՊ-ի, Քոչարյանի հետ չենք համագործակցելու, սա մեզ համար կարմիր գիծ է. Մարության Բահրեյնի մայրաքաղաքում մի քանի պայթյուններ են որոտացել Իրանի ԻՀՊԿ-ն հայտնել է թվով երրորդ իսրայելական կործանիչի խոցման մասին Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակումները միջազգային իրավունքի աննկարագրելի խախտում են․ ՌԴ ԱԳՆ Երաշխավորված խաղաղություն VS Երաշխավորված պատերազմ «Դուք Արցախը վաճառեցիք», «Ղարաբաղի շարժումը թակարդ էր». թեժ խոսակցություն քաղաքացու եւ Փաշինյանի միջեւ ՔՊ-ական խայտառակություն. քննիչը թույլ չի տվել, որ... Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնի Վրաստան ու մասնակցի Իլիա Երկրորդի հուղարկավորությանը «Մենք մասնակիցն ենք պատմության կերտմանը». Հիսուսի արձանի ստեղծման մասին ցուցահանդեսն Արմավիրում է «Թմբկահարը» իր այս գործողությամբ խայտառակեց ոչ միայն իրեն, այլև՝ ողջ երկիրը. Ամստերդամ Ծախսված միլիոնավոր դրամների արդյունքը մեկ տարի անց (տեսանյութ) Ավանի բնակիչները դժգոհություն են հայտնել համատիրություններից (տեսանյութ) Նիկոլը Գեղարքունիքում բեմականացված փառաբանման ցերեկույթ է կազմակերպել Խորթ մոր կողմից դաժան ծեծի ենթարկված երեխան մահացել է Պետության կառուցման ու պետության կազմաքանդման հակադրությունը. «Փաստ» Ապագա իշխանափոխության դեպքում Երևանում սահմանափակվելու է խայտառակ կառուցապատումը․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Առանց երաշխավորված խաղաղության՝ տնտեսական զարգացում չի լինի․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) «Մայր Հայաստանն» առաջարկում է հանրային հանդուրժողականություն և համերաշխություն․ Ստեփան Դանիելյան (տեսանյութ) 2026թ․ հունիսի 7-ը և 1918թ․ մայիսի 28-ը նույն խորհուրդն ունեն․ սա մեր Սարդարապատն է․ Հայկ Նահապետյան (տեսանյութ) «Մայր Հայաստան»-ի ծրագիրը Գյումրին դուրս կբերի սոցիալ-տնտեսական աղետից․ Դերենիկ Մալխասյան (տեսանյութ) Ավանում բացվեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության գրասենյակը (տեսանյութ) Երևանի 3 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է ԱԱԾ տնօրենը խիստ հուզվել է նախորդ փակ նիստից իր անձի վերաբերյալ արտահոսքից Երևանում «ուրախ ավտոբուսը» չի պտտվի Թոխմախի Մհերի ու Կայա Կալասի հիբրիդն՝ ընդդեմ Հայաստանի. 168.am «Կամ ես, կամ պատերազմ»․ Փաշինյանի քաղաքական շանտաժը Սիբեխդ կեր, նոր բռնատեր. Արմեն Աշոտյան Կատաղի բախումներ են Իսրայելի և շիայական «Հիզբալլահի» միջև. իրանագետ Երուսաղեմի հայկական թաղամասի մոտ հրթիռի բեկոր է ընկել

Նոր հարկատեսակներ՝ ՔՊ իշխանության երկարաձգման համար. «Կարճ ասած» (տեսանյութ)

Փաշինյանի իշխանությունը քաղաքացիների գրպանը մտնելու նորանոր տարբերակներ է մոգոնել, ինչին անդրադարձել է Yerevan.today-ը «Կարճ ասած» հաղորդաշարի ներկայացվող թողարկմամբ. «Դեկտեմբերի 1-ից բնակարանը վարձով տվողները պետք է վճարեն եկամտահարկ՝ 10 տոկոս, այլապես կտուգանվեն մինչև 1 մլն դրամով։ Այս հարկի մասին խոսակցությունները շատ են եղել, բայց ոչ մի իշխանություն սրան չի գնացել, երևի մտածել են, դե հիմա էդ մի բանից էլ կարելի է չհարկել․ հիմա «ժողովրդի անունով երդվող» իշխանությունը որոշել է դա էլ հարկել, ի՞նչ է եղել որ․ բնականաբար, դժգոհություն է առաջացրել սա․ բնակարան վարձով տվողը բարձրացնելու է վարձը, որ ինքը չտա էդ փողը․ բարձրացրեց, էլ չեն վերցնի, ո՛չ տեղացիները, ո՛չ դրսից եկողները։ Հա՛մ բարձրացնում են, համ դժգոհում, որ իրենց հարկատեսակը սվիններով են ընդունում։ Բայց մի հարց տամ էլի՝ դու՝ իշխանությունդ, այդ տան տիրոջը քո գործունեության 5 տարում ի՞նչ օգուտ ես տվել, որ իր արած-դրածի վրա նալոգ ես հավաքում։ Տեղին հարց չե՞մ տալիս։
Կամ, պետությունը կազմակերպված համայնք է, որը կառավարվում է կառավարության միջոցով։ Կառավարությունը պետք է ընդունակ լինի վերահսկողություն իրականացնել երկրի տարածքի նկատմամբ, բնակչության սպասարկման, տնտեսական, սոցիալական կառուցվածքի պահպանության նկատմամբ, համակարգի կյանքը, միջազգային հարաբերությունները, կիրառի օրենքներ, սահմանի նորերը, կարգավորի վեճերը, ապահովի անվտանգությունը։ Հենց դրա համար է հանրությունն ընտրում կառավարիչների՝ ժամանակավորապես, որի մտածած, գծած նորմերով շարժվում է։ Կառավարությունը կազմակերպում է աշխատանքը, արդյունքը բաշխում՝ կյանքի կազմակերպման համար ունենալով նաև հարկադրանքի միջոցներ։ Կարճ ասած՝ սահմանում է կարգ ու կանոն, որ բոլորին լավ լինի։ Քաղաքացին ընտրում է իշխանություն, պարտավորվում է ենթարկվել, նա էլ, բնականաբար, պարտավորվում է պահպանել մարդու կյանքի, սեփականության, անվտանգության, ազատության և այլ իրավունքները և այլ և այլ, լիքը պարտավորություններ ունի իշխանությունը, պարզվում ա։
Պետությունը այդ ամենը կազմակերպելու համար իրանկանացնում է հարկահավաքություն, իր հարկային քաղաքականությանը համապատասխան։ Ասում է՝ որպեսզի դու ապրես խաղաղ, որպեսզի քո երեխան ստանա կրթություն, ոպեսզի մարդավարի տրանսպորտով երթևեկես, հանգիստ քնես գիշերը, թշնամին տունդ չմտնի, լավ բուժում ստանաս, պետք է քո եկամտից վճարես պետությանը, որ այդ ամենը կազմակերպի։ Էդ վճարելը եկամուտ ունեցող ցանկացած քաղաքացու պարտավորությունն է ցանկացած երկրում։ Բայց․․․
Այս իշխանությունը 2018 թվականին եկավ հարկեր քչացնելու, տուգանքները ներելու, տուգանքներ հանելու կարգախոսներով, իհարկե՝ չնվազեցնելով իր պարտավորությունները։ Մարդիկ էլ հավատացին, ուրախացան, գնացին հետևներից։ Եկան իշխանության ու հասկացան, որ չեն կարողանալու քչացնել, ավելին, շատացրեցին թե՛ հարկերը, թե՛ տուրքերը, թե՛ տուգանքները։ Եթե էն ժամանակ աշխատավարձից վճարում էինք եկամտային հարկ, պարտադիր կուտակային կենսաթոշակային վճար, 1000 դրամ զինծառայողների հիմնադրամին, հիմա էդ սաղ շատացել են, շուտով պետք է վճարես նաև պարտադիր ապահովագրություն։ Հիմա, արդեն, հավատացած ժողովուրդը պետք է վճարի բարձր գույքահարկ, Երևանում՝ բարձրացված տուրքեր։ Եթե մեկ արտոնություն կար՝ հիփոթեքային վարկի եկամտահարկի վերադարձ, դա էլ չեղարկվում է։ Զանազան հարկ ու տուրքեր են շատացրել՝  միկրոբիզնեսը 1 աշխատողի համար 5000 դրամի փոխարեն 20 տոկոս եկամտահարկ կվճարի։ Ավտոներկրողները պետք է վճարեն 20 տոկոս հարկ և այլն։ Նիկոլը 2015 թվականին ասում էր՝ ՀՀ քաղաքացիները էն գումարը, որ պետք է վճարեին իրենց երեխեքի ուսման վարձի, կոշիկի, հագուստի վրա, վճարում են տուգանքներ․ Նիկո՛լ, հիմա շատ ավելի բեթար է, մի բան ասա, հո քեզ չե՞ն փոխել։
Էսօր իմացանք՝ Երևանում ավտոկայանատեղիի վճարը Կենտրոնում 12 հազար դրամը ՔՊ իշխանությունը ուզում է դարձնել 160 հազար, թաղամասերում դա չկար՝ դարձնում են 24 հազար։ Ասում են՝ անում ենք, որ Կենտրոն ավտո քիչ մտնի, տրանսպորտով երթևեկեք, բայց տրանսպորտը խայտառակ վիճակում է, Ավինյա՛ն։ Այսինքն՝ նպատակը փող աշխատե՞լն էր ձեր։ Ասում էիք՝ «ասեք կանենք»․ ո՞վ ա ասել, որ 15 անգամ ավելացնեք վճարները, որ դուք էլ անում եք։ Ամեն անգամ հարկ ու տուրք բարձրացնելիս ասում եք՝ սաղ Եվրոպայում, Ամերիկայում թանկ ա։ Բայց ինչո՞ւ եք նրանց օրինակ բերում, արդյո՞ք դուք մեր կյանքը կազմակերպում եք այնպես, ինչպես Եվրոպայում ու Ամերիկայում է։ Էդ երկրներում հարկեր են վճարում ու պետությունը իրենց անվտանգությունը ապահովում է, մեր համեմատ իսկականում բարեկեցիկ են ապրում, խաղաղության մեջ են, կարիքները բավարարված, ամեն բան կազմակերպված։ 2018 թվականի սեպտեմբերին ասել եք մետրո կսարքենք, 2024 թվականն է մոտենում, Ամերիկայում կամ Եվրոպայում քանի՞ մետրոյի կայարան կսարքվեր այս ընթացքում։ Ասում ես ժողովուրդ, մուծվի, երկիր ենք սարքում․ մուծվում ենք ու տեսնում՝ ձեզ աշխատավարձ եք եռապատկում, պարգևավճար շռայլում, բարեկամներին գործի վերցնում, ավտոներ է, որ առնում եք, գործուղումների եք գնում, տներ եք առնում․ դա անում եք դուք, ոչ թե ժողովուրդը, ամեն տարի թարմացնում եք ԱԺ-ի ու կառավարության ռեմոնտը, կառավարական դաչաները։ Դա չե՞ք անում էդ հավաքագրված հարկերով։
Դու ասել ես ժողովուրդ, նախկինում նալոգները հավաքում էին ու դնում իրենց ջեբը․ դու էդ սաղ նալոգները շատացրել ես, բայց նախկինից վատ է ապրում ժողովուրդը․ բա դու, ուրեմն, ո՞ւր ես տանում։ Մի բեր օրինակ, որ Եվրոպայի կենտրոնում պարկինգը թանկ ա, դու նրանց համեմատ ինչո՞վ ես ապահովում։ Քա՞նի օրինակ բերեմ, որ աշխարհում մեկը հարկատուների փողերից մի փոքր ծախսում է անիմաստ կամ հարկատուի հետ վատ է խոսում, լրագրողի է վիրավորում, քաղաքականությունից վտարում են։ Կոլումբիայի մայրաքաղաքի քաղաքապետին պաշտոնից հանեցին, որովհետև Բոգոտայում երկու օր աղբը չէին հավաքել․ մեզ մոտ մեկ շաբաթ չի հավաքվում, Ավինյանը ասում է՝ դե փչացել են ավտոները։ Ռիգայում առևտրի կենտրոնի տանիքը փուլ է գալիս, զոհեր են լինում, Լատվիայի վարչապետը հրաժարական է տալիս․ մեզ մոտ առևտրի կենտրոնը պայթում է, 16 մարդ զոհվում է, վարչապետի պետքն էլ չէ։ Բուլղարիաում նախարարը հրաժարական է տալիս, որովհետև ցածր գնով էլիտար տուն էր առել։ Հենց ինքը հրաժարականից հետո դիմում է հակակոռուպցիոն հանձնաժղով, ասում է՝ քննեք, որ շանս ունենամ մաքուր դուրս գալու։ Մեր ՊՆ-ն էժան գնով էլիտար շենքում տուն է առնում, վարչապետը արդարացնում է, ասում ենք դիմեք հակակոռուպցիոն հանձնաժողով, պարզվում է՝ էդ հանձնաժողովի նախագահն էլ է նույն շենքում էժանով տուն առել ու բացի նրանք՝ իշխող թիմից լիքը դեպուտատներ։ Լեհաստանում ԱԺ նախագահը հրաժարական է տալիս, որովհետև ծառայողական թռիչքների ժամանակ  կառավարական ինքնթիռում հայտնաբերում են ընտանիքի անդամներին։ Մեզ մոտ ընտանիքի անդամները կառավարական ինքնաթիռից սելֆի են անում, գցում ինստագրամ ու գրում՝ դե պայթեք։ Ձեր նշած երկրներում կա քաղաքական պատասխանատվություն բառը, որը արժեք է․ էնպես որ՝ օրինակ մի բերեք։
Հպարտանում են՝ բյուջեն ավելացրել ենք։ Ո՞ւ։ Ասենք հավաքել են 6 մլրդ դոլարի հարկ։ Ուսումնասիրում ու պարզում ես, որ մի 15 տոկոսը ծախսել են ՔՊ-ականների աշխատավարձի վրա, մի 10 տոկոսը՝ գործուղումների վրա, մի էդքանը՝ իրենց աշխատանքի տեղի շենքերը նորոգելու վրա, մի 5 տոկոսը՝ պադավատների վրա, մի 10 տոկոսը՝ իրենց վերցրած պարտքերը փակելու վրա, մի 10 տոկոսը ծախսել են ասֆալտի վրա, որը քանդվել է տարվա կեսին, մի 15 տոկոսը ծախսել են դատական համակարգ, ոստիկանության, ուժայինների վրա, թոշակ-նպաստ և այլն։ Այսինքն, հարկեր-տուրքը, տուգանքները ոչ թե գնում ա պետության զարգացման վրա, այլ՝ ՔՊ իշխանության կոմֆորտի ու պահպանման վրա՝ չստեղծելով որևէ արդյունք, որևէ բարիք ժողովրդի համար։ Եթե հանկարծ դու հարկ քիչ վճարես, կանգնելու ես դատի առաջ, տանեն փակեն, սննկացնեն, ձեռքիցդ էլ սաղ վերցնեն․ բայց որ քո վճարած հարկը մսխվում է, դրա համար հաշվետու չեն, որովհետև իշխանությունը քո հենց տված փողերով պահում են, այն նույն ոստիկաններով և այլն։ Մի 1000 հարկատուի փող տվել էին, որ երգիչ բերեին, իրենց ճաշակով, գլուխ գովային, չբերեցին, փողը գնաց կորավ․ ո՞վ հաշվետու եղավ՝ ոչ մեկ։ Ոչ մեկ։ Տենց էլ պիտի լիներ։ Ասում են՝ քո պարտականությունը վճարելն է, մյուսից գործ չունես, ՔՊ-ն է որոշում։ Ու ՔՊ-ն որոշում է, որ էս պահին ոչ թե պետք է, որ գյուղացին պարարտանյութ ստանա, այլ՝ չկայացած համերգ, մեկ էլ քանդվող ասֆալտ։
Դրա համար հիմա խորհուրդ կտամ, որ էդ բոլոր հարկերը, տուրքերը, տուգանքները անուները փոխեք, դնեք մեկ անուն՝ ՔՊ իշխանության կոմֆորտի ու պահպանման վճար։ Տենց գոնե ազնիվ կլինի։ Ասում եք հարկ տուր, որ թոշակառու պահեմ, ասֆալտ անեմ, զինվոր պահեմ ու տեսնում ենք ձեր պահած զինվորին էլ ու թոշակառուին էլ։ Ո՛չ անվտանգությունն եք ապահովում, ո՛չ ժողովրդի կյանքն եք հարմարավետ դարձրել։ Մի բանն եք փայլուն անում՝ ձեր անձնական վայելքները։ Եթե ձեզ համար ինչ-որ բան ուզում եք առնեք՝ ավտոմեքենա, նորոգում, մասնավոր ինքնաթիռով թռիչք, դա անում եք, առանց մտածելու, հաշվելու, ոնց ձեզ հարմար է, մեկ է՝ պատասխան տալու տեղը չկա։ Մի պաշտոնյայի անուն կտա՞ս, որ Սերժի վախտվա ծառայողական ավտոյով է ման գալիս։ Սաղ թարամացրել եք։ Ուրեմն եկեք մի խաբեք, ժողովրդին ապուշի տեղ մի դրեք։ Քյասար ասեք՝ տունդ վարձով տալու նալոգը, ավտո ներկրման նալոգը, ավտոկայանատեղիի նալոգը, սպանդանոցային մորթի նալոգը նրա համար ա, որ սաղ կյանք սրանից-նրանից սիգարետ կպցնող, ուրիշի հաշվին պիվա խմող, 4-րդ կարգի դերերում խաղացած դերասանանման, առանց անցյալ, մասնագիտություն ու փեշակ մարդիկ, որ էսօր իշխանություն են վերցրել, ապրեն իրանց երազանքի հարուստի կյանքով։ Նիկոլն ասում էր՝ մի շիշ օղի պակաս խմեք, մի տուփ սիգարետ քիչ ծխեք, դա տվեք կառավարությանը․ հենց դրա համար։ Ասում էր հո հորս տուն չեմ տանում, բայց երբ ժողովուրդը տեսավ ձեր հայտարարագրերի տների կոլեկցիաները, արդեն հասկացավ, որ հենց հոր տուն էլ տանում եք։ Հակառակը չեք ապացուցել։
Կարճ ասած՝ զավեշտն այն է, որ եկել են իշխանության էդ ամենը քննադատելով։ Դու լիքը ծախսում ես դատախազների, դատավորների, ոստիկանների, ՔՊ-ական պաշտոնյաների վրա, բայց դա սաղ դու ես, քո իշխանությունն ա, քո իշխանությունը պահելու համար ա, դա ժողովրդի համար չէ, ժողովրդի համար ի՞նչ եք արել։ Դրա համար էլ այսօր քաղաքացին դժգոհ է, հարկ վճարողը դժգոհ է․ ձկնաբույծները դժգոհ են, ավտոներկրողները դժգոհ են, անասնապահները դժգոհ են, խաղողագործները դժգոհ են, թոշակառուն դժգոհ է, զինվորը դժգոհ է, սաղ դժգոհ են, որովհետև այնպես, ինչպես դու ես կազմակերպում պետության կառավարումը, շատ ավելի վատ է, քան էն ժամանակ, երբ քարանձավներում մարդիկ հավաքվել են և ընտրել կառավարիչների։ Քաղաքացու մոտ էսօր բնական հարց է առաջացել՝ ո՞ւմ է պետք ՀՀ նախագահի ինստիտուտը, վարչապետի ինստիտուտը, ԱԺ-ն․ չէ՞ որ էս տեսքով իրանց չգոյության դեպքում շատ հնարավոր է, որ ավելի լավ ապրենք»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>