Մոտ 40 չվերթ ձյան պատճառով հետաձգվել կամ չեղարկվել է Մոսկվայի օդանավակայաններում
Առնվազն 35 ավիաչվերթ հետաձգվել, չորս չվերթ չեղարկվել է Մոսկվայի «Վնուկովո», «Դոմոդեդովո» եւ «Շերեմետեւո» օդանավակայաններում ձյան պատճառով, տեղեկացրել է «Ъ»-ը։ «Яндекс Расписания»-ի տվյալներով՝ «Վնուկովոյում» հետաձգվել է 14 չվերթ, երեքը չեղարկվել է։ «Դոմոդեդովոյում» հետաձգվել է 14, չեղարկվել մեկ չվերթ։ «Շերեմետեւոյում» հետաձգվել է յոթ չվերթ։
Այսօր ամբողջ օրը Մոսկվայում ձյուն է տեղալու։ «Ֆոբոս» կենտրոնի տեղեկացմամբ՝ մայրաքաղաքում մեկ օրում կարող է տեղալ 26,5 միլիմետր ձյուն կամ ամսական նորմի 50 տոկոսը։ Հնարավոր են տրամվայի աշխատանքի դադարեցումներ։ Իշխանությունները մոսկվացիներին խնդրել են խուսափել անձնական մեքենաների օգտագործումից: