Մղձավանջը կարող է ավարտվել միայն մի դեպքում՝ Արցախը պետք է վերաազատագրվի, իսկ Հայաստանը՝ վերածնվի. Վարդան Ոսկանյան
Դիտել նաև
«Սա Բաքվի վարչախմբին ուղղված զգուշացում է». Վարդան Ոսկանյան
«Իրանական մեկ այլ նախապայման էլ գոյություն ունի»․ Վարդան Ոսկանյան
Վարդան Ոսկանյանը` Նախիջևանի օդանավակայանին «տարօրինակ» հարվածի մասին
Մահացել է ֆինանսների նախկին նախարար Վարդան Խաչատրյանը
Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի համար դատարան կրկին շտապօգնություն են կանչել. փաստաբան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Հայաստանի Հանրապետության ամեն մի անկյունում փորձում ես գտնել Արցախի բնությանը նման պատկերներ, մի պահ վերացարկվել և պատկերացնել, թե Արցախում ես։ Հետո՝ հատկապես գիշերները, երբ մենակ ես մնում մտքերիդ հետ, սկսվում է տառապանքը. Հայաստանի կորուսյալ այդ հատվածի սրտամաշ կարոտը, պարտության սոսկալի ամոթն ու արդար վրեժի անհագ ցանկությունը տակնուվրա են անում հոգիդ, քայքայում բանականությունդ։
Եվ այդ ամենից հետո գալիս է միակ հանգստացնող և փրկարար միտքը. այս մղձավանջը կարող է ավարտվել միայն մի դեպքում՝ Արցախը պետք է վերաազատագրվի, իսկ Հայաստանը վերածնվի»։

