«Ռևիզոր» ներկայացման առաջնախաղը՝ Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի բեմում
Ս. թ. նոյեմբերի 25-ին և 26-ին, ժամը 19:00-ին, Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի կունենա Ն. Գոգոլի «Ռևիզոր» ներկայացման առաջնախաղը:
Բեմադրող ռեժիսոր՝ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Հակոբ Ղազանչյան:
Ներկայացման մեջ ընդգրկված են ՀՀ վաստակավոր արտիստներ՝ Ավետիք Խալաթյանը, Բորիս Պեպանյանը և Արթուր Կարապետյանը, ինչպես նաև դերասաններ՝ Վարդան Կուղյանոսյանը, Անի Քոչարյանը, Մարիամ Ղազանչյանը, Աշոտ Հակոբյանը, Արթուր Գեղամյանը, Արթուր Մելիքբեկյանը:
Ազդագիրը ներբեռնել այստեղ: