Զախարովան Փաշինյանին մեղադրել է ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրության հարցում «բառային աճպարարության» մեջ ՔՊ-ն ուզում է գլխшտել խմբակցություններն ու անցկացնել իր սահմանադրական օրինագիծը. Սերժ Սարգսյան Ազատություն «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ, քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանին և բոլոր քաղբանտարկյալներին
Եթե Թրամփն ու իր դաշնակիցները փորձեն հատել Իրանի կարմիր գիծը՝ կկnտրենք նրանց ոտքերը․ ՀՀ-ն հաստատել է «Զանգեզուրի միջանցքի» կառուցումը․ ի՞նչ է սա նշանակում․ Իրանի նախկին ԱԳ նախարար Փաշինյանը՝ Կիմ Չեն Ընի և Ուրսուլա ֆոն դեր Լայենի «խառնուրդ»-ն է. Երվանդ Բոզոյան Ողջունում եմ, որ ընդդիմությունը համախմբման ճանապարհ է բռնել, բարդ պրոցես է. Արմեն Աշոտյան Փաշինյանի միակ գործիքը բռնությունն է, արյուն էլ կփորձի թափել․ Ստալինի օրոք գիշերն էին մարդկանց տները մտնում, հիմա՝ առավոտը 6:30-ին․ Ստեփան Դանիելյան Ինչո՞ւ են աղմկում ադրբեջանցիները ամերիկյան ընտրությունների արդյունքների պատճառով Ոսկու գինը ԱՄՆ-ի միջանկյալ ընտրությունների արդյունքում աճեց. ինչո՞ւ Քաղբանտարկյալ Սամվել Կարապետյանը վերստին կալանավորվեց. Ալիևը թուլացնում է Հայաստանը դրսից, իսկ Փաշինյանը՝ ներսից․ «Ուժեղ Հայաստան» Ժողովրդին ուզում են ասել ՝ «նստե՛ք տեղներդ», որ իրենց մութ գործն անեն․ Նարեկ Կարապետյան Հայաստան համակենտրոնացման ճամբարի առօրյան. Սամվել Կարապետյանը քննչական կոմիտեում է, նրան նորից ձերբակալել են Bloomberg.  Սենսացիա . Դեմոկրատները կստանան Կոնգրեսի երկու պալատների վերահսկողությունը Պատերազմ Արցախում
Հայաստանն ընտրում է Եվրոպայի հետ ավելի սերտ կապերի ուղին․ Մարթա Կոս Զախարովան Փաշինյանին մեղադրել է ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրության հարցում «բառային աճպարարության» մեջ Եթե Թրամփն ու իր դաշնակիցները փորձեն հատել Իրանի կարմիր գիծը՝ կկnտրենք նրանց ոտքերը․ ՀՀ-ն հաստատել է «Զանգեզուրի միջանցքի» կառուցումը․ ի՞նչ է սա նշանակում․ Իրանի նախկին ԱԳ նախարար Փաշինյանը՝ Կիմ Չեն Ընի և Ուրսուլա ֆոն դեր Լայենի «խառնուրդ»-ն է. Երվանդ Բոզոյան Փաշինյանական ռեժիմի «ԱԱԾ պադվալ» խոշտանգարանում այլևս ազատ խցեր չկա՞ն, արագորեն ընդարձակում են «ապարտամենտները», շինարարություն են անում․ «Հրապարակ» Սև ամպեր՝ դատավոր Մասիս Մելքոնյանի գլխին․ «Ժողովուրդ» «Թուրքական միջանցքի»՝ ԹՐԻՓՓ-ի հարցով ԱԺ-ն արտահերթ նիստ կգումարի. կառավարության առաջարկը Ձեզ ոչ ոք չի ուզում բժժացնել, ձեզնից հարցերի պատասխաններ են ուզում․ Քրիստինե Վարդանյանը՝ Միրզոյանին Նոյեմբերի 9-ին՝ պատերազմի ավարտի տարելիցին, Փաշինյանը ուզում է մեկնել իր շատ սիրելի Թուրքիա Ունենք ազգային համախմբման նպատակ և մտավորականների հետ հանդիպումն անչափ կարևոր էր․ Աննա Գրիգորյան Որքան էլ փորձ արվի արդարադատությունը դարձնել ընտրովի, օրենքի գերակայության սկզբունքը պետք է մնա անսասան. Իվետա Տոնոյան Բանտի դռները պետք է բացվեն. մեր երկրի խնդիրները մեծ են, իսկ մարդկային կապիտալը՝ սահմանափակ. «Այլընտրանքային նախագծեր» խումբ Մենք երկրի կորստի առաջ ենք. Աննա Մայիլյան «Միասնության թևեր». Պատրաստ ենք մասնակցելու հիմնված համախմբման նախաձեռնություններին Պետք է շատ ռեալ խոսել, հասկանալ՝ որոնք են մեր հաջորդ քայլերը, ինչ պետք է անենք. Արման Նավասարդյան Ողջունում եմ, որ ընդդիմությունը համախմբման ճանապարհ է բռնել, բարդ պրոցես է. Արմեն Աշոտյան ՔՊ-ն ուզում է գլխшտել խմբակցություններն ու անցկացնել իր սահմանադրական օրինագիծը. Սերժ Սարգսյան Կալանավորված Հայաստան Ալիևի ինչի՞ն է պետք Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելը... Ազատություն «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ, քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանին և բոլոր քաղբանտարկյալներին Տեսնում է, որ ձեռից գնում է. Փողոցային պայքարի սցենար չենք քննարկել. Հրանտ Բագրատյան Հանրաքվեն արդեն եղել է, ժողովուրդն այդ մանդատը Փաշինյանին չի տվել. Լևոն Զուրաբյան Ժամանակն է միավորվելու՝ հանուն Հայաստանի անկախության պահպանման. Սամվել Կարապետյան Երևանում 5-ամյա տղան ընկել է 3-րդ հարկից և մահացել Փաշինյանի միակ գործիքը բռնությունն է, արյուն էլ կփորձի թափել․ Ստալինի օրոք գիշերն էին մարդկանց տները մտնում, հիմա՝ առավոտը 6:30-ին․ Ստեփան Դանիելյան Սկսվեց Դոնալդ Թրամփի «կաղ բադի» նախագահության շրջանը. Սուրեն Սարգսյան Հանրային աջակցություն չկա, մնում են ռեպրեսիաները. ոչ մի աղերս օրենքի, օրինականության և ժողովրդավարության հետ. «Փաստ» Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աջակցությունը վայելող թեկնածուները համոզիչ հաղթանակներ են տարել Հուսով եմ նաև, որ ՌԴ մեր գործընկերների հետ կհաջողվի համակողմանիորեն քննարկել և առողջացնել մեր հարաբերությունները. Միրզոյանը «կուտ» է տալիս Ինչո՞ւ են աղմկում ադրբեջանցիները ամերիկյան ընտրությունների արդյունքների պատճառով

«Ծափ տվեք, արա»-ի արժանի, «ժողովրդավարաբաստիոնական» աննախադեպ գործելակերպ․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Կառավարության վերջին նիստում Նիկոլ Փաշինյանը փաստացի անձամբ հաստատեց «Փաստ» թերթի օրեր առաջվա հրապարակումը առ այն, որ «Նիկոլ Փաշինյանը իշխանությունների «սրտի» դատավորներին հանձնարարել է իրենց վարույթում գտնվող աղմկոտ քաղաքական գործերին արագություն հաղորդել և վճիռների մասով հստակություններ մտցնել»:
Ավելին, նշել էինք, որ մինչև տարեվերջ մի շարք քաղաքական գործերի հետ կապված վճիռներ կհրապարակվեն։ Փաստորեն, մեր տեղեկությունները լիովին հաստատվեցին, այն էլ՝ նման «բարձր մակարդակով» ու հենց կառավարության նիստում: Մեջբերյալից բացի, նախ, թեթևակի հիշեցնենք, թե մեր թերթն ի՛նչ էր գրել մեկ այլ հրապարակման մեջ: Մասնավորապես, նշել էինք, որ «մինչև տարեվերջ, առավելագույնը՝ Ամանորի տոներից հետո, իշխանությունները նախատեսում են մի քանի նոր աղմկահարույց քրեական վարույթներ նախաձեռնել, որոնց շրջանակներում կլինեն ձերբակալություններ ու կալանավորումներ»: Հավելել էինք նաև, որ միայն վերջին ամիսներին քաղբանտարկյալների ու, ընդհանրապես, քաղաքական հետապնդումների ենթարկվողների թիվն անցնում է մի քանի տասնյակը:
Ավելին, պատրաստվում են նոր «աղմկահարույց գործեր», ինչի վերաբերյալ մեր աղբյուրը նշել էր, որ փաշինյանական իշխանությունը «նախապատրաստական աշխատանքներն» արդեն ավարտել է, դերաբաշխումը՝ հստակ իրականացված է: Գրել էինք, որ իշխանությունները նախատեսում են քաղաքական դաշտում ակտիվ ու խոշոր «ձկներից» մի քանիսին զրկել ազատությունից՝ հերթական «կարովի» թեմաներ հրապարակ բերելով: Առայժմ շրջանցենք հարցը, թե դա ինչու է պետք Նիկոլ Փաշինյանին ու նրա իշխանությանը, և կենտրոնանանք այն իրողության վրա, թե ինչպես ՀՀ վարչապետի պաշտոնն զբաղեցնողը փաստացի այս ամբողջ տեղեկությունները հաստատեց, ինչում, իհարկե, որևէ կասկած չկար էլ: Երբ կառավարության վերջին նիստի ընթացքում «բանը հասավ», ինչպես իրենք են հորինել, «ապօրինի գույքի» հետ կապված հարցի ու դրան առնչվող դատական քաշքշուկներին, Նիկոլ Փաշինյանը, անկասկած, նախապես գծված սցենարով ու «սցենայով» բորբոքվեց. «Պետք է ասենք, որ հանրությունը, ըստ էության, դժգոհ է այս պրոցեսների ընթացքից։ 2018 թվականին տեղի ունեցած ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխության արդյունքներով և ընթացքում մենք խոստացել ենք, որ պետք է ապօրինի ձևով բաշխված, պետությունից գողացված գույքը վերադարձնենք։ Եվ հիմա, երբ ուզում ենք արձանագրել, թե ինչ է մինչև այս պահն արված, տեսնում ենք, որ կան բազմաթիվ հայցեր, որոնց առումով արդյունքներ չունենք: Ուզում եմ այս առիթով իմ խորը մտահոգությունը հայտնել»:
Առհասարակ, եթե մտահոգվելու բան ու պատճառ կա, ապա միայն հենց Փաշինյանի կեցվածքից: Ի՞նչ է նշանակում «մենք խոստացել էինք...», այն էլ՝ 2018 թվին: Դուք 2018 թվին շատ բաներ էիք խոստացել: Հիշեցնե՞նք. վարկերի համատարած զրոյացում, արագաչափերի վերացում, կարմիր գծերի վերացում: Դուք ոչ թե միայն խոստացել, այլև ձեր կառավարության, ի դեպ, դեռևս գործող հնգամյա ծրագրի մեջ ամրագրել եք, որ Արցախի անվտանգության երաշխավորն եք, որ Արցախի ինքնորոշման համար եք աշխատելու ու էլի՝ հազար ու մի բան:
Այդքան չկատարված խոստումների մեջ, 5 տարի առաջ «էքսպրոպրիացվածի էքսպրոպրիացիայի» (պողոսների համար՝ «թալանել թալանվածը») մասին բոլշևիկյան լոզո՞ւնգը միայն հիշեցիք:

Բայց լավ, շարունակենք մեջբերումներ անել, քանի որ շարունակության մեջ Փաշինյանի հայտարարությունները թե՛ քաղաքական, թե՛ բովանդակային առումներով մերկ խայտառակություն են: Ըստ երևույթին, Փաշինյանը նեղվում է, որ տասնամյակներով իր գրած, որպես ընդդիմադիր պատգամավոր, որպես վարչապետ բարձրաձայնած մեծամասամբ հնարովի «վարկաբեկող նյութերը» նույնությամբ դատարանի վճիռներ չեն դառնում: Նա հայտարարեց. «Հիմա ես առաջարկում եմ, որ մենք հանրությանը հաշվետվության ձևը, որ այսքան մարդ բռնեցինք, վերացնենք, որովհետև այսօր բռնեցինք, կարող է վաղը բաց թողեցինք այն հույսով, որ ոչ ոք այդ գործի մասին չի հիշի: Մեզ պետք են մեղադրական դատավճիռներ...» Ստո՛պ: Մեկ վայրկյան, այդ ո՞ւմ՝ «մեզ», և հատկապես ինչո՞ւ են պետք «մեղադրական դատավճիռներ»:
Ուշադրություն, ոչ թե ուղղակի դատավճիռներ, այլ հենց ՄԵՂԱԴՐԱԿԱՆ դատավճիռներ: Սա տխրահռչակված «ժողովրդավարության բաստիոնի» երևի վերջին թփրտոցն է: Ի՞նչ է նշանակում, երբ պետության գործադիր իշխանության ղեկավարը կառավարության նիստում հայտարարում է, թե՝ «մեզ պետք են մեղադրական դատավճիռներ»: Իսկ դա նշանակում է դատախազական, քննչական, դատական համակարգերին իջեցված ամենաուղիղ հրահանգ, ամենակոպիտ միջամտություն արդարադատության իրականացմանը, ինչը ոչ միայն ժողովրդավարության սկզբունքների բռնաբարում է, այլև օրենքի խախտում է՝ նույնիսկ բռնատիրական պետությունների չափանիշներով: Բայց, դե, փաշինյանական իշխանության ջանքերով Հայաստանի բզկտված Հանրապետության քաղաքացիներս հո գիտե՞նք, որ Նիկոլ Փաշինյանի ու նրա «թիմի» համար երբեք որևէ խնդիր չեն եղել այնպիսի «մանրուքներ», ինչպիսիք են Սահմանադրությունը, օրենքները, ժողովրդավարության կամ իշխանությունների տարանջատման սկզբունքները: Եվ, այդուամենայնիվ, երբ վարչապետի պաշտոն զբաղեցնողը հայտարարում է, որ իրեն ու իր քաղաքական թիմին պետք են մեղադրական դատավճիռներ, ուրեմն՝ տվյալ երկրում այլևս ո՛չ օրենք կա, ո՛չ դատարան, ո՛չ արդարադատություն:
Գանք հարցին, թե «մեզ», այսինքն՝ փաշինյանենց, ինչո՞ւ են պետք մեղադրական դատավճիռներ: Ինքը՝ Փաշինյանը, կառավարության նույն նիստի ընթացքում արտաբերում է հետևյալ բառախումբը. «...որ մենք համոզվենք, որ երբ որ այս սոցիալական վիճակում մենք այդքան ներդրումներ ենք անում, ընդ որում՝ կասկած չկա, որ ներդրում պետք էր անել, բայց դա իր նպատակին ծառայում է, և մենք մեր իրավական համակարգի արդյունավետությունը բարձրացնում ենք, սա է հիմնական հարցը»: Այսինքն՝ նրան դրա համար են պետք «մեղադրական դատավճիռներ»: Բայց՝ իցիվ թե: Իրականում միանգամայն տեսանելի է, թե Փաշինյանին ինչո՛ւ են պետք նման դատավճիռներ: Կարելի է ասել անգամ, որ նրան դրանք պետք են օդից ու ջրից առավել, ու դրա մասին էլ, ի դեպ, գրել էինք: Ավելին, այնպես չէ, թե միայն մենք ենք դա կռահում: Պարզից էլ պարզ է, որ «աղմկոտ գործեր», «աղմկոտ կալանավորումներ» և վարչապետի հրահանգով կայացված «մեղադրական դատավճիռներ» Նիկոլ Փաշինյանին ու նրա թիմին պետք են այն բանի համար, որ հանրության ուշադրությունը շեղվի դրանց վրա, ի լրումն, իր լյումպենային ընտրազանգվածը հերթական էյֆորիայի մեջ ընկնի:
Միաժամանակ, դա նշանակում է նաև, որ Փաշինյանը նախատեսել է հերթական ցնցումային քայլերը, որոնց արձագանքները կարող են սպառնալ իր երերուն իշխանավարմանը: Դժվար չէ ենթադրել, որ նախատեսվող կամ արդեն նույնիսկ գրված «մեղադրական դատավճիռները» նրան այդքան պետք են հենց հիշյալ ցնցումային քայլերի արձագանքները մեղմելու, չեզոքացնելու, քաղաքական հակառակորդներին «էքսպրոպրիացիայի» քողածածկույթի տակ հետապնդումների ենթարկելու զուգահեռ նպատակներով: Ինչպես տեսնում եք, ամեն ինչ բավականին կռահելի է ու թափանցիկ: Ինչպես, արդեն միանգամայն «թափանցիկ» ու բացահայտորեն են դատարաններին հրահանգներ իջեցվում: Ինչի՞ են պետք ավելորդ «ներքին զանգերը», եթե դա կարելի է անել հենց կառավարության նիստի ընթացքում, ավելին՝ «օնլայն» հեռարձակմամբ: Իսկը «ծափ տվեք, արա»-ի արժանի, «ժողովրդավարաբաստիոնական» աննախադեպ գործելակերպ: Սա՝ միանշանակ ու աներկբա»:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>